Ուրբանոս V (լատին․՝ Urbanus PP. V, աշխարհիկ անունը՝ Գիլյոմ դե Գրիմոար, ֆր.՝ Guillaume Grimoard, 1310[1][2][3][…] կամ 1309, Château de Grizac, Le Pont-de-Montvert - դեկտեմբերի 19, 1370[4][5], Ավինյոն[6]Հռոմի Պապը 1362 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1370 թվականի դեկտեմբերի 19-ը։ Ավինյոնյան գերության ժամանակաշրջանի 6-րդ պապը։

Ուրբանոս V
Urbanus PP. V
200-րդ Հռոմի պապ
28 սեպտեմբերի 1362 — 19 դեկտեմբերի 1370
Գահակալեցում 1362
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Ինոկենտիոս VI
Հաջորդող Գրիգորիոս XI
 
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն համալսարանի դասախոս և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Գիլյոմ դե Գրիմոար
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
ֆր.՝ Guillaume Grimoard;
Ծնունդ 1310[1][2][3][…] կամ 1309
Château de Grizac, Le Pont-de-Montvert
Մահ դեկտեմբերի 19, 1370[4][5]
Ավինյոն[6]
Թաղված է Սեն Վիկտորի աբբայություն
Հոգևոր աստիճանի ընդունում 1371
Եպիսկոպոսական ձեռնադրություն 1371
|

Վաղ տարիները

խմբագրել

Գիլյոմը ծնվել է 1309 կամ 1310 թվականին Մանդ (Լանգեդոկ) քաղաքում, Բելգարի սինյոր Գիլյոմ դե Գրիմոարի և Ամֆելիզա դե Մոնֆերրանի որդին էր։ Պատանեկության տարիներին միացել է Բենեդիկտյան միաբանությանը[7]։ Վանականական երդում տալուց հետո ձեռնադրվել է քահանա Շիրակի վանքում։

Գիտության հանդեպ մեծ ունակություններ ցուցաբերելու շնորհիվ նրան ուղարկել են Եվրոպայի համալսարաններ, ստացել է կանոնական իրավունքի դոկտորի աստիճան։ Գիլյոմը ճանաչում է ձեռք բերել որպես իր ժամանակների առաջատար դավանաբան, եղել է պրոֆեսոր Ավինյոնում, Մոնպելիեում և Փարիզում։ 1361 թվականի օգոստոսին ընտրվել է ավագ քահանա և դարձել է Մարսելի սբ. Վիկտոր վանքի աբբա[8]։

Տարեգիր Ժան Ֆրուասսարը գրում է, որ նա «եղել է սուրբ և գիտուն մարդ, ով շատ է աշխատել հանուն Լոմբարդիայի և այլ վայրերի եկեղեցիների»։

Ընտրությունը և պապությունը

խմբագրել

1362 թվականի սեպտեմբերին Գիլյոմը, որպես պապական բանագնաց, գտնվում էր Նեապոլում, երբ Ինոկենտիոս VI պապը մահացավ։ Նախնական թեկնածուն՝ Կլիմենտ VI-ի եղբայրը, հրաժարվեց տիարայից (պսակաթագ)[7], և նույն ամսի 28-ին կարդինալները անսպասելիորեն պապ ընտրեցին Գիլյոմին։ Նա սկզբնապես տեղեկացված չէր արդյունքների մասին, և նրանից պահանջվեց անհապաղ Ավինյոն վերադառնալ՝ կոնկլավի հետ «խորհրդակցելու» համար։ Կարդինալները վախենում էին հռոմեացիների ռեակցիայից՝ կապված հերթական օտարերկրացի-պապի ընտրությունների հետ, և իրենց որոշումը գաղտնի պահեցին մինչև 5 շաբաթ անց Գիլյոմի գալը։ Հռոմեացիները պահանջում էին հռոմեացի պապ ընտրել, և իմանալով Գիլյոմի ընտրության մասին՝ կարող էին դատաստան տեսնել նրա հետ։ Գիլյոմը գալով՝ իմացավ իր ընտրվելու մասին և որդեգրեց Ուրբանոս V անունը։

Գիլյոմը կոմպրոմիսային թեկնածու էր, ով ընտրվեց կապված այն բանի հետ, որ հեղինակավոր կարդինալներից ոչ մեկը չցանկացավ ընդունել պսակաթագը։ Նա ընտրվելու պահին նույնիսկ եպիսկոպոս չէր և ստիպված եղավ նախ ձեռնադրվել որպես այդպիսին։ Դա կատարվեց նոյեմբերի 6-ին իր նախորդի եղբորորդի կարդինալ Անդուին Օբերի կողմից[9]։

Բարեփոխիչ և կրթության հովանավոր

խմբագրել
 
Ուրբանոս V-ի մետաղադրամը

Որպես պապ Ուրբանոսը շարունակեց հետևել քահանաների կարգապահությանը և հովանավորել վանականներին[7]։ Միևնույն ժամանակ նա շարունակեց իր նախորդների օրոք սկսված սիմոնիան՝ 40 000 ֆլորին վճարելով այն կարդինալներին, ովքեր քվեարկել էին իր օգտին[10]։

Ուրբանոս պապը նշանակալի բարեփոխումներ իրականացրեց արդարադատության իրագործման ոլորտում և հովանավորեց կրթությունը։ Նա համալսարան հիմնադրեց Հունգարիայում։ Թուլուզում նա Երաժշտության համալսարան բացեց, Մոնպելիեում վերականգնեց բժշկության դպրոցը և հիմնադրեց Սուրբ Բենեդիկտի Քոլեջը, որի՝ արվեստի բազմաթիվ ստեղծագործություններով զարդարված եկեղեցին ավելի ուշ դարձավ քաղաքի մայր տաճարը։ Ուրբանոսը իր նախնական համաձայնությունը տվեց նաև Կրակովում համալսարան բացելու համար[11]։ Իր միջոցնեով նա ֆինանսավորում էր ֆրանսիական համալսարաններում սովորող 1400 ուսանողի։ Նա նաև Հռոմի շուրջ խաղողի այգիներ հիմնեց։

Դեպի Հռոմ և վերադարձ

խմբագրել

Ուրբանոս V-ը առաջին հստակ քայլերը ձեռնարկեց Հռոմ վերադառնալու համար։ Դրանում նրան հակում էին ոչ միայն Բրիգիտտա Շվեդացիու և Պետրարկայի համառ պահանջները, այլ նաև իրավիճակը, որում գտնվում էր պապական կուրիան Ավինյոնում։ Պապության խաղաղ կեցությանը սպառնում էր քաոսը և անգլո-ֆրանսիական պատերազմի ժամանակ Եվրոպայով մեկ անպատիժ թափառող ավազակների բազմաթիվ խմբավորումները։

1367 թվականին Ուրբանոս V-ը Մարսելով և Վիտերբոյով ճանապարհ ընկավ և հասավ Հռոմ, ուր տեղավորվեց Վատիկանում, քանի որ 1361 թվականին հրդեհված Լաթերանյան պալատը պիտանի չէր պապական աթոռանիստի համար։ Իտալական հողում նրան դիմավորեցին ծեր և հիվանդ Ալբորնոսը (մահացելէ 1367 թվականին), ինչպես նաև Պետրարկան և Բոկաչչոն։

1368 թվականին պապը կայսրական թագ դրեց Կարլոս IV-ի կնոջ գլխին, իսկ 1369 թվականին ընդունեց բյուզանդական կայսր Հովհաննես V Պալեոլոգոսին, ով Հռոմ էր ժամանել Օսմանյան կայսրության դեմ պայքարում օգնություն խնդրելու համար։ Հովհաննեսը նույնիսկ հռոմեա-կաթոլիկական հավատն ընդունեց, բայց այդ արարքը չճանաչվեց ուղղափառ եկեղեցու կողմից։ Պալեոլոգոսի ուղևորությունը Բյուզանդիային ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական օգուտ չբերեց։ Հռոմում անցկացրած երեք տարիներից հետո Ուրբանոս V-ը ընդունեց, որ տեղի բնակչության նեգատիվ տրամադրությունը «ֆրանսիական» պապի հանդեպ, ստիպում է իրեն վերադառնալ Ավինյոն[12][13]։

1370 թվականի սեպտեմբերի 5-ին պապը ծովային ուղիով ճամփա ընկավ դեպի Ֆրանսիա, իսկ նույն թվականի հոկտեմբերի 19-ին մահացավ Ավինյոնում։ Զգալով մոտալուտ մահը՝ պապը խնդրեց Պապական պալատից իրեն տեղափոխել եղբոր՝ կարդինալ Անջելոյի տուն, որպեսզի մահանա նրանց կողքին, ում սիրում է[14]։

1870 թվականին ճանաչվել է երանելի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Blessed-Urban-V
  5. 5,0 5,1 5,2 BeWeB
  6. 6,0 6,1 6,2 6,3 Deutsche Nationalbibliothek Record #118803514 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Richard P. McBrien, Lives of the Popes, 243.
  8. «''Catholic Encyclopedia'': Bl. Urban V». Newadvent.org. 1912 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  9. Richard P. McBrien, Lives of the Popes, 243.
  10. George L. Williams, Papal Genealogy: The Families and Descendants of the Popes, (McFarland and Company Inc., 1998), 43.
  11. Krakow, Julian Dybiec, Charters of Foundation and Early Documents of the Universities of the Coimbra Group, ed. Jos. M. M. Hermans, Marc Nelissen, (Leuven University Press, 2005), 60.
  12. Richard P. McBrien, Lives of the Popes, 244.
  13. Franklin Daniel Scott, Sweden, the Nation's History, (Southern Illinois University Press, 1988), 79.
  14. «American Catholic.org "Blessed Pope Urban V''». Americancatholic.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանոս V» հոդվածին։