ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 61-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 24-րդը Չեմպիոնների լիգավերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Միլանի Սան Սիրո մարզադաշտում 2016 թվականի Մայիսի 28-ին[2] Իսպանական Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև, որը 2014 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Սա մրցաշարի պատմության մեջ երկրորդ անգամն էր, որ երկու ակումբներ ներկայացնում են միևնույն քաղաքը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1-1 հաշվով, և Ռեալ Մադրիդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով 5-3 հաշվով և նվաճեց գավաթը ռեկորդային 11-րդ անգամ։
Իրադարձություն | Չեմպիոնների Լիգա 2015-2016 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Լրացուցիչ ժամանակից հետո Ռեալ Մադրիդը հաղթեց 5-3 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում | |||||||
Ամսաթիվ | 28 մայիս 2016 | ||||||
Մարզադաշտ | Սան Սիրո, Միլան | ||||||
Հանդիպման խաղացող | Սերխիո Ռամոս (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) | ||||||
Հանդիսական | 71,942 | ||||||
Եղանակ | Ամպամած | ||||||
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող Սևիլյայի հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2016 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։
Անցկացման վայր
խմբագրելՍան Սիրոն, որը պաշտոնապես հայտնի է որպես Ջուզեպպե Մեացա մարզադաշտ, հայտարարվել է եզրափակիչ ընդունող ՈՒԵՖԱ-ի հատուկ կոմիտեի՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ[2]։ Այն դարձավ չորրորդ Չեմպիոնների գավաթ/լիգայի եզրափակիչը, որը կայացավ Սան Սիրոյում. մինչ այդ տեղի էր ունեցել 1965, 1970 և 2001 թվականներին։
Սան Սիրոն կառուցվել է 1925 թվականին և 1926 թվականին դարձավ Միլանի տնային մարզադաշտը, իսկ 1935 թվականին վաճառվեց քաղաքին։ 1947 թվականին այստեղ է հանդես գալիս նաև Ինտերը։ Առաջին Եվրոպական գավաթի եզրափակիչը այստեղ տեղի ունեցավ 1965 թվականին։ Մարզադաշտում են տեղի ունեցել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934-ի, Եվրո 1980- և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1990-ի հանդիպումներ։ Մարզադաշտի տարողությունը 80.018 նստատեղ է[2]։
2016 թվականը նշանավորվեց նաև նրանով, որ դաշտի տերերը առաջին անգամ չեն մասնակցել մրցույթին, որի եզրափակիչը կայացավ իրենց մարզադաշտում։
Խաղից առաջ
խմբագրելԱյս եզրափակիչը վեցերորդն էր, որտեղ հանդիպեցին միևնույն երկրի ակումբներ[3], երրորդը որտեղ հանդիպեցին երկու իսպանական ակումբներ և երկրորդը որտեղ հանդիպեցին մեկ քաղաքի երկու ակումբներ։ Այս նույն ակումբները հանդիպել էին նաև 2014 թվականի եզրափակչում, դառնալով յոթերորդ կրկնվող եզրափակչի զույգը[4]։ Մադրիդյան եզրափակիչը երաշխավորեց Մադրիդին դառնալ ամենահաջողակ քաղաքը Եվորպական գավաթներում իր 11 հաղթանակով և 17 եզրափակչի մասնակցությամբ և նաև ՈՒԵՖԱ ակումբային մրցաշարերում 16 հաղթանակ՝ առաջ անցնելով Միլանից իր 10 հաղթանակով և 16 եզրափակչի մասնակցությամբ[5]։
Ռեալ Մադրիդը հասավ եզրափակիչ ռեկորդային 14-րդ անգամ կիսաեզրափակչում նվազագույն 1–0 ընդհանուր հաշվով հաղթելով Մանչեսթեր Սիթիին, հնարավորություն ձեռք բերելով հաղթելու Չեմպիոնների լիգան ռեկորդային 11-րդ անգամ[6]։ Դրանից առաջ նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002 և 2014 թվականի եզրափակչում և պարտվել էին 1962, 1964 և 1981 եզրափակիչներում։ Սա Ռեալի 18-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերում։ Նրանց մարզիչ Զինեդին Զիդանը ով դարձել էր 2002 թվականի եզրափակիչ խաղի հաղթական գոլի հեղինակ, կարող էր դառնալ 7-րդ մարդը, ով հաղթեց Չեմպիոնների լիգան որպես խաղացող և մարզիչ[7]` միանալով Միգել Մունյոսին, Ջիովանի Տրապատոնիին, Յոհան Կրոյֆին, Կառլո Անչելոտտիին, Ֆրենկ Ռայկարդին և Պեպ Գվարդիոլային[8]։
Ատլետիկո Մադրիդը հասավ իր երրորդ եզրափակչին` կիսաեզրափակչում մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ հաղթելով Բավարիա Մյունխենին (ընդհանուր հաշիվը 2–2)[9]: Նրանց նախորդ երկու եզրափակիչները եղել էին 1974 և 2014 թվականներին, որոնցում նրանք պարտվեցին Բավարիային և Ռեալ Մադրիդին համապատասխանավար։ Ատլետիկո Մադրիդը նաև հաղթել էր 1962 թվականի գավաթակիրների գավաթի եզրափակչում և պարտվել էր 1963 և 1986 թվականների գավաթակիրների գավաթի եզրափակիչներում։ Ատլետիկոն նաև երկու անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում 2010 և 2012 թվականներին։ Նրանց մարզիչ Դիեգո Սիմիոնեն կարող էր միանալ արգենտինացի Լուիս Կարնիլիային և Էլենիո Էրերային որպես Չեմպիոնների լիգան հաղթած ոչ եվրոպացի մարզիչ[10]։ Եթե նրանք հաղթեին Չեմպիոնների լիգայում, նրանք կմիանային Յուվենտուսին, Այաքսին, Բավարիային և Չելսիին, որպես ակումբ, որը հաղթել է բոլոր երեք ՈՒԵՖԱ Եվրոպայի մրցաշարերում[11]։ Մյուս կողմից պարտվելու դեպքում Ատլետիկոն կդառնա առաջին ակումբը, որը պարտվել է իր առաջին երեք եզրափակիչները Չեմպիոնների լիգայում[12]։
Բացի 2014 թվականի եզրափակչից ակումբները Եվրոպայի գավաթներում հանդիպել են նաև Եվրոպական գավաթ 1958–59-ի կիսաեզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է 2-1 հաշվով լրացուցիչ խաղում մյուս խաղերի ընդհանուր 2-2 հաշվից հետո և Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել էր 1-0 ընդհանուր հաշվով[13]։
Ճանապարհ դեպի եզրափակիչ
խմբագրելՆշում. հետևյալ բոլոր արդյունքներում եզրափակչի մասնակիցների հաշիվները սկզբում են (Տ. տանը, Դ. դրսում):
Ռեալ Մադրիդ | Փուլ | Ատլետիկո Մադրիդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շախտյոր Դոնեցկ | 4-0 (Տ) | Խաղային օր 1 | Գալաթասարայ | 2–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մալմյո ՖԱ | 2–0 (Դ) | Խաղային օր 2 | Բենֆիկա | 1–2 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարի Սեն-Ժերմեն | 0–0 (Դ) | Խաղային օր 3 | Աստանա | 4–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարի Սեն-Ժերմեն | 1–0 (Տ) | Խաղային օր 4 | Աստանա | 0–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Շախտյոր Դոնեցկ | 4–3 (Դ) | Խաղային օր 5 | Գալաթասարայ | 2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մալմյո ՖԱ | 8–0 (Տ) | Խաղային օր 6 | Բենֆիկա | 2–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ A հաղթողներ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
|
Վերջնական դիրք | Խումբ C հաղթողներ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Ընդհաշ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակից | Ընդհաշ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ռոմա | 4–0 | 2–0 (Դ) | 2–0 (Տ) | 1/8 եզրափակիչ | ՊՍՎ Էյնդհովեն | 0–0 (8–7 11 մ.) | 0–0 (Դ) | 0–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վոլֆսբուրգ | 3–2 | 0–2 (Դ) | 3–0 (Տ) | Քառորդ եզրափակիչ | Բարսելոնա | 3–2 | 1–2 (Դ) | 2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մանչեսթեր Սիթի | 1–0 | 0–0 (Դ) | 1–0 (Տ) | Կիսաեզրափակիչ | Բավարիա Մյունխեն | 2–2 | 1–0 (Տ) | 1–2 (Դ) |
Նախքան խաղ
խմբագրելԴեսպաններ
խմբագրելԽավիեր Զանետտի | Պաոլո Մալդինի |
Խաղի դեսպաններն էին նախկին արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Զանետտին, ով 2010 թվականին Ինտերի հաղթել էր Չեմպիոնների լիգան և նախկին իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, ով Միլանի կազմում հինգ անգամ տիրացել էր եվրոգավաթներին[14]։
Տոմսեր
խմբագրելՄարզադաշտի 71.500 նստատեղից 46.000 նստատեղի տոմսեր վաճառվեցին երկրպագուներին և այլ մարդկանց, ամեն եզրափակչի մասնակից ստացավ 20.000 տոմս իր երկրպագուների համար, 6.000 տոմս վաճառվեց աշխարհով մեկ UEFA.com-ի կողմից 2016 թվականի մարտի 1-ից մարտի 14-ը։ Գները կազմեցին €440, €320, €160 և €70: Մնացած տոմսերը իրացվեցին տեղի կազմակերպչական կոմիտեին, ՈՒԵՖԱ-ին և այլ ասոցացիաներին, առևտրային գործընկերներին և կորպորատիվ հոսպիտալային կազմակերպությանը[15]։
Բացման արարողություն
խմբագրելԲացման արարողությանը հանդես եկավ ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը կենդանի երաժշտական ներկայացմամբ[16]։ Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին ներկայացրեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի օրհներգը[17]։
Հանդիպում
խմբագրելՄրցավարներ
խմբագրելԱնգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը հայտարարվեց եզրափակչի գլխավոր մրցավար 2016 թվականի մայիսի 10-ին[18]։
Դարպասային գծի տեխնոլոգիա
խմբագրելՈրպես դարպասային գծի տեխնոլոգիա առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում օգտագործվեց Hawk-Eye համակարգը, որը հաստատել էր ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեն 2016 թվականի հունվարին[19]։
Տեսություն
խմբագրելՌեալ Մադրիդը ավելի շատ տիրեց գնդակին խաղի սկզբնամասում։ Խաղի վեցերորդ րոպեին Գարեթ Բեյլը տուգանայինի ժամանակ փոխանցեց դարպասային հրապարակի մոտ, որտեղից հարվածեց Կազեմիրոն։ Նրա հարվածը որսաց Ատելտիկոյի դարպասապահ Յան Օբլակը։ Հինգ րոպե անց Դանիել Կարվախալը Անտուան Գրիզմանի նկատմամբ կանոնների խախտման համար ստացավ դեղին քարտ։ 15-րդ րոպեին Թոնի Կրոսը փոխանցեց Ատլետիկոյի տուգանային հրապարակ, որից հետո հարվածեց Բեյլը։ Նրա հարվածից հետո գնդակը ընթացավ դեպի Սերխիո Ռամոսը, ով դիպչելով գնդակին բացեց խաղի հաշիվը[20][21]։ Կրկնապատկերը դիտելիս կարելի է համոզվել, որ Սերխիո Ռամոսը գտնվում էր խաղից դուրս վիճակում և գոլը պետք է չեղյալ համարվեր, սակայն դրվագը մրցավարների տեսադաշտից դուրս մնաց[22][23]։
Խաղակեսից քիչ հետո Ֆեռնանդո Տոռեսը նվաճեց 11 մետրանոց, երբ Պեպեն հրեց նրան։ Դարպասապահ Կեյլոր Նավասը զգուշացվեց վիճելու համար։ Գրիզմանը հարվածեց 11 մետրանոցը և վրիպեց։ Փոխարինման դուրս եկած Յաննիկ Ֆեռեյրա Կառասկոյի փոխանցումից հետո Խուանֆրանը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հաշիվը պահպանվեց մինչև հիմնական ժամանակի ավարտը և ակումբները սկսեցին խաղալ լրացուցիչ ժամանակ[24]։ Լրացուցիչ ժամանակում գոլ չխփվեց և սկսվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։ Խուանֆրանը վրիպեց Ատլետիկոյի չորրորդ հարվածը՝ թույլ տալով Կրիշտիանու Ռոնալդուին իրացնել հարվածը և Ռեալին պարգևել 11-րդ տիտղոսը[25]։
Մանրամասներ
խմբագրելՊայմանականորեն տան ակումբի ընտրությունը կայացել էր կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ 2016 թվականի ապրիլ 15-ին Նիոնում[26]։
28 Մայիսի 2016 Կաղապար:ԿԵԱԺ |
Ռեալ Մադրիդ | 1–1 (ա.ժ.) | Ատլետիկո Մադրիդ | Սան Սիրո, Միլան Հանդիսական՝ 71,942[27] Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) |
---|---|---|---|---|
Ռամոս 15' | Հաշվետվություն | Կառասկո 79' | ||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Վասկես Մարսելո Բեյլ Ռամոս Ռոնալդու |
5–3 | Գրիզման Գաբի Սաուլ Խուանֆրան |
|
|
Հանդիպման հերոս`
Մրցավարի օգնականներ`[18]
|
Խաղի կանոններ[28]
|
Վիճակագրություն
խմբագրել
|
|
|
|
Խաղից հետո
խմբագրելԽաղը տասնմեկերորդն էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ, որի հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով։ Հաղթելով եզրափակչում` Ռեալ Մադրիդը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող 11-րդ անգամ։ Բացի այդ սա Ռեալի 14-րդ եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայում։ Ակումբը չի պարտվել եզրափակիչներում 1981 թվականից։ Մյուս կողմից՝ Ատլետիկոն միակ ակումբն է, որը պարտվեց առաջին երեք եզրափակչում անընդմեջ։ Յուվենտուսը և Բարսելոնան պարտվել էին իրենց առաջին երկու եզրափակիչներում, սակայն երրորդ փորձից հաղթել էին։ Ատլետիկոն, ունենալով երեք պարտություն եզրափակչում, այս ցուցանիշով հավասարվեց Բարսելոնային և ետ մնաց Յուվենտուսից (վեց պարտություն), Մյունխենի Բավարիայից և Բենֆիկայից (հինգ պարտություն յուրաքանչյուրը)։
Ռամոսը, ով բացեց խաղի հաշիվը, դարձավ հինգերորդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Նա գոլի հեղինակ չէր դարձել մրցաշարում նախորդ` 2014 թվականի եզրափակչից հետո։ Կառասկոն, դառնալով գոլի հեղինակ, դարձավ առաջին բելգիացի ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում[30]։ Ռեալ Մադրիդի մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ առաջին ֆրանսիացի մարզիչը, ով հաղթեց Չեմպիոնների լիգայում և յոթերորդ մարդը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։
Արձագանքներ
խմբագրելԶիդանը մամլո ասուլիսում հայտնեց, որ հպարտ է, որ հաղթել է Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ, որպես մարզիչի օգնական և որպես մարզիչ։ Արդյունքի մասնի նա ասաց,- «Երկու ակումբներն էլ լավ խաղացին մինչև վերջ, 11 մետրանոցների արդյունքը մեր օգտին էր, սակայն հեշտությամբ կարող էինք պարտվել։ Շնորհավորում եմ Ատլետիկոյին և Դիեգո Սիմեոնեին։ Նա մեծ մարզիչ է, սակայն իհարկե ես երջանիկ եմ այս հաղթանակով»։ Սիմիոնեն շնորհավորեց Ռեալ Մադրիդին հաղթանակի կապակցությամբ` ասելով,- «նրանք նորից մեզնից լավն էին, այս անգամ 11 մետրանոցներով»[31] Երբ Սիմեոնեին հարցրեցին կմնա արդյոք նա Ատլետիկոյի մարզիչ, նա պատասխանեց, որ կմտածի[32]։
Ռոնալդոն խաղից հետո լրատվամիջոցներին ասաց, թե ինքը գիտեր, որ իրացնելու է վերջին 11 մետրանոցը, և ավելացրեց. «11 մետրանոցները միշտ վիճակահանություն են, դու երբեք չես իմանա ինչ կկատարվի, սակայն մեր ակումբը ցույց տվեց ինչպես իրացնել բոլոր հարվածները»։ Բեյլը ասաց, որ այս հաղթանակը ինչ որ գերբնական բան էր, և նրա զգացմունքները ապշեցուցիչ են։ Նա նաև ավելացրեց, որ շատ էր հուզվում 11 մետրանոցից առաջ։ Բացի այդ Բեյլը բարձր գնահատեց մրցակցին և ասաց, որ նրանք տվեցին ամեն ինչ հաղթելու համար, սակայն եզրափակիչը դա եզրափակիչ է և իրենք ստիպված էինք հաղթել[33]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Spot-on Real Madrid defeat Atlético in final again». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Milan to host 2016 UEFA Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «One-nation UEFA Champions League finals». UEFA.com. 2016 թ․ մայիսի 21.
- ↑ «Second time round: European Cup final rematches». UEFA.com. 2016 թ․ մայիսի 9.
- ↑ «Madrid to supplant Milan as top footballing city». UEFA.com. 2016 թ․ մայիսի 6.
- ↑ «Real Madrid 1–0 Manchester City (agg 1–0)». BBC Sport. 2016 թ․ մայիսի 4.
- ↑ «Zinedine Zidane could become seventh person to win Champions League as player and manager». Daily Mail Online. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Will Zidane be latest winner as a player and coach?». UEFA.com. 2016 թ․ մայիսի 22.
- ↑ «Bayern Munich 2–1 Atletico Madrid (agg 2–2)». BBC Sport. 2016 թ․ մայիսի 3.
- ↑ «Atlético coach Simeone eyes exclusive club». UEFA.com. 2016 թ․ մայիսի 23.
- ↑ «2016 UEFA Champions League Final Press Kit» (PDF). Uefa.com. 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Can Atlético make it third time lucky in Milan?». UEFA.com. 2016 թ․ մայիսի 27.
- ↑ «Real Madrid v Atlético in European competition». UEFA.com. 2016 թ․ մայիսի 4.
- ↑ «Final ambassadors: Zanetti v Maldini quiz». UEFA. 2016 թ․ մայիսի 5.
- ↑ «2016 UEFA Champions League final ticket sales launch». UEFA.org. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Alicia Keys to perform at UEFA Champions League final». UEFA. 2016 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Andrea Bocelli to perform before final». UEFA.com. 2016 թ․ մայիսի 26.
- ↑ 18,0 18,1 18,2 «Clattenburg to referee Champions League final». UEFA.com. 2016 թ․ մայիսի 10.
- ↑ «Goalline technology to be used in Champions League final». BBC Sport. 2016 թ․ մարտի 4.
- ↑ Grez (2016 թ․ մայիսի 28). «Champions League final 2016: Live». CNN. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Real Madrid beat Atletico on penalties to win Champions League». ESPNFC.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Was Sergio Ramos offside when scoring Real Madrid's opening Champions League final goal?». Metro.co.uk. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Real Madrid win Champions League on penalties after offside goal». irishexaminer.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «2016 UEFA Champions League Final: as it happened». Guardian. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Real Madrid beat Atletico Madrid on penalties». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Draws — Semi-finals». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Full Time Report Final – Real Madrid v Atlético Madrid» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Regulations of the UEFA Champions League 2015/16 Season» (PDF). UEFA.com. 2015 թ․ մայիսի 1.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 «Team statistics» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Report – UEFA.com». Uefa.com. 2016 թ․ մայիսի 28. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «UEFA Champions League 2016 - Real Madrid-Atlético Quotes – UEFA.com». Uefa.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Atletico Madrid boss Diego Simeone: Real Madrid 'were better than us again'». ESPNFC.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Cristiano Ronaldo: 'I had a vision' I'd score decisive penalty for Real Madrid». ESPNFC.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |