Կազեմիրո
Կառլոս Էնրիկե Կազեմիրո(պորտ.՝ Carlos Henrique Casemiro; փետրվարի 23 1992, Սան Խոսե դուս Կամպուս), հայտնի է Կազեմիրո անունով - բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ռեալ Մադրիդ ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ունիվերսալ կիսապաշտպան, որը մասնակցում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական գործողություններին։
Կազեմիրո պորտ.՝ Casemiro | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կառլոս Էնրիկե Կազեմիրո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1992 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Սան Խոսե դուս Կամպուս, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չեմպիոնների լիգայի քառակի դափնեկիր, աշխարհի և Հարավային Ամերիկայի չեմպիոն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, երեք Ամերիկայի գավաթի և աշխարհի 2018 թվականի մասնակից, 2019 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող։
Ֆուտբոլային կարիերա
խմբագրելՀամարվում է «Սան Պաուլո» ակումբի ակադեմիայի սան։ Այդ ակումբի համակարգում հայտնվել է 11 տարեկան հասակում[1][2], շրջանցելով մի քանի մակարդակ արդեն 15 տարեկանում հանդիսանում էր ակումբի երտասարդական կազմի ավագ, որի կազմում դարձել է աշխարհի 2008 թվականի ակումբային առաջնության հաղթող։ 2010 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Սան Պաուլոյի» հիմնական կազմում «Սանտոսի» դեմ խաղում (0-1)։ Իր առաջին գոլը հեղինակել է օգոստոսի 15-ին «Կրուզեյրո»-յի դեմ տնային խաղում (2։2)[3]։
Մեկնարկային մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ։ Դարձավ խաղադաշտի կենտրոնի կարևոր խաղացող, միժամանակ հաջողությամբ կատարելով քանդողի և ստեղծողի դեր։ Կիսապաշտպանի բազմակողմանի լինելը օգնեց նրան ամրագրվել «Սան-Պաուլ»-ոյի հիմնական կազմում և արդեն 21 տարեկանում անցկացնում էր նրա կազմում 40 հանդիպում մրցաշրջանի ընթացքում։ Նա նաև իր վրա է սևեռել Բրազիլիայի հավաքականի մարզիչների ուշադրությունը և խաղացել է հիմնական կազմում։
2012 թվականին «Սան Պաուլոն» դարձավ Հարավամերիկյան գավաթի հաղթող, իսկ Կազեմիրոն այդ մրցաշրջանում անցկացրեց 18 հանդիպում դառնալով երկու գոլի հեղինակ, քառորդեզրափակիչ փուլում «Ունիվերսիդատ դե Չիլի» (5։0)[4]։ Ամռանը խաղացողին սկսեցին հետևել իտալական առաջնության ակումբները «Յուվենտուսը» և «Ռոման»[5]։ Խաղացողի գործակալը հայտարարեց, որ հռոմեական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 5 միլիոն եվրո։ Սակայն Կազեմիրոյի համար պաշտոնական առաջարկ չեղավ, կիսապաշտպանը մինչև տարվա վերջ մնաց «Սան Պաուլոյում», որից հետո 2013 թվականի փետրվարի վարձավճարով տեղափոխվեց մադրիդյան «Կաստիլիա[6]»
Ռեալ Մադրիդ
խմբագրելԿազեմիրոն «Ռեալ Մադրիդ»-ի ակադեմիայի աշակերտ է։ Բրազիլիայի հավաքականում խաղում էր 17-20 տարեկան հասակակիցների կազմում՝ հաղթելով Հարավային Ամերիկայի գավաթը (երիտասարդների գավաթ) 2011 թվականին։ 2013 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդ»-ը գնեց Կազեմիրոյին, որը հանդես էր գալիս բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում և բրազիլացու հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Գինը կազմում էր 6 միլիոն եվրո։ Կազեմիրոն խաղում էր «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում, սակայն ապրիլի 20-ին «Ռեալ Մադրիդ»-ը նրան հնարավորություն տվեց իր նորամուտ անցկացնելու ընդդեմ «Բետիս» ակումբի, որտեղ Ռեալ Մադրիդը հաղթեց 2-1 հաշվով։ «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդների կազմում ֆուտբոլիստը խաղաց 15 հանդիպում և աչքի ընկավ 1 գոլային հարվածով։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Սան Պաուլո | 2010 | 18 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 2 |
2011 | 21 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 12 | 1 | 40 | 6 | |
2012 | 22 | 0 | 9 | 1 | 1 | 0 | 18 | 2 | 50 | 3 | |
2013 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 61 | 6 | 14 | 2 | 5 | 0 | 31 | 3 | 111 | 11 | |
Ռեալ Մադրիդ Կաստիլիա (Վարձավճար) | 2012–13 | 15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 1 |
Ռեալ Մադրիդ (Վարձավճար) | 2012–13 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ռեալ Մադրիդ | 2013–14 | 12 | 0 | 7 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 25 | 0 |
Պորտու (Վարձավճար) | 2014–15 | 28 | 3 | 1 | 0 | 10 | 1 | 2 | 0 | 41 | 4 |
Ռեալ Մադրիդ | 2015–16 | 23 | 1 | 1 | 0 | 11 | 0 | — | 35 | 1 | |
2016–17 | 25 | 4 | 5 | 0 | 9 | 2 | 3 | 0 | 42 | 6 | |
2017–18 | 30 | 5 | 1 | 0 | 12 | 1 | 5 | 1 | 48 | 7 | |
2018–19 | 29 | 3 | 5 | 0 | 6 | 1 | 3 | 0 | 43 | 4 | |
2019–20 | 29 | 4 | 1 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 39 | 5 | |
Մադրիդյան ընդհանուր | 149 | 17 | 20 | 0 | 51 | 5 | 13 | 1 | 233 | 23 | |
Կարիերիայի ընդհանուր | 253 | 27 | 35 | 2 | 66 | 6 | 46 | 4 | 400 | 39 |
Վիճակագրությունը հավաքականում
խմբագրելԹիմ | Տարի | Խաղ | Գոլեր |
---|---|---|---|
Բրազիլիա | 2011 | 1 | 0 |
2012 | 4 | 0 | |
2014 | 2 | 0 | |
2015 | 2 | 0 | |
2016 | 4 | 0 | |
2017 | 7 | 0 | |
2018 | 12 | 0 | |
2019 | 14 | 3 | |
Ընդհանուր | 46 | 3 |
Գոլերը ազգային հավաքականի կազմում
խմբագրել# | Ամսաթիվ | Հանդիպման վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 22 հունիս 2019 | Սան Պաուլո, Բրազիլիա | Պերու | 1:0 | 5:0 | Ամերիկայի գավաթ 2019 |
2 | 6 սեպտեմբեր 2019 | Մայամի, ԱՄՆ | Կոլումբիա | 1:0 | 2:2 | Ընկերական հանդիպում |
3 | 13 հոկտեմբեր 2019 | Կալանգ, Սինգապուր | Նիգերիա | 1:1 | 1:1 | Ընկերական հանդիպում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Brazil: the talent factory 2010 featuring Eron, Casemiro, Lucas Moura, Alan Patrick, Bernardo, Elkeson and Neto Berola». Pitaco do Gringo. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Casemiro & Neymar, forever rivals». FIFA. 2013 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «No finzinho, São Paulo empata com o Cruzeiro em ótimo jogo no Morumbi» [In the very end, São Paulo draw with Cruzeiro in great game at the Morumbi] (պորտուգալերեն). Globo Esporte. 2010 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Sao Paulo terminó con el sueño de U. de Chile en la Copa Sudamericana» [São Paulo ended the dream of U. de Chile in the South American Cup] (Spanish). Radio Cooperativa. 2012 թ․ հուլիսի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Каземиро все ближе к Роме
- ↑ «São Paulo empresta Casemiro ao Real Madrid, e volante começará no time B» [São Paulo loan Casemiro to Real Madrid, and holding midfielder will start in B-team]. Lance! (Portuguese). 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կազեմիրոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կազեմիրոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Կազեմիրոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կազեմիրոն transfermarkt-ում
- Կազեմիրոն soccerbase.com-ում
- Կազեմիրոն WhoScored.com կայքում
- Կազեմիրոն Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Կազեմիրոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կազեմիրոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազեմիրո» հոդվածին։ |