Ստեֆան Սավիչ

ֆուտբոլիստ

Ստեֆան Սավիչ (չեռնոգոր.՝ Стефан Савић / Stefan Savić, հունվարի 8, 1991(1991-01-08)[2][3], Mojkovac, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդ ակումբի և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ստեֆան Սավիչ
սերբական կիրիլիցա՝ Стефан Савић
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր Մոյկովաց, ՀՍՖՀ
Հասակ 186 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 15
Պատանեկան կարիերա
2006[1] Չեռնոգորիա Բրսկովո
2007—2009 Սերբիա Բորչա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2010 Սերբիա Բորչա 27 (1)
2010—2011 Սերբիա Պարտիզան 20 (1)
2011—2012 Անգլիա Մանչեսթեր Սիթի 12 (1)
2012—2015 Իտալիա Ֆիորենտինա 86 (4)
2015—ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 12 (0)
Ազգային հավաքական
2007 Չեռնոգորիա Չեռնոգորիա (Մ-17) 3 (0)
2008 Չեռնոգորիա Չեռնոգորիա (Մ-19) 7 (0)
2009—2010 Չեռնոգորիա Չեռնոգորիա (Մ-21) 5 (0)
2010—ներկա Չեռնոգորիա Չեռնոգորիա 36 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 14, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 13, 2015

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Չեռնոգորիայի երրորդ լիգայի Բրսկովո ակումբի սանն է։ Մասնագիտական կարիերան սկսել է Բորչեում, որի երիտասարդական կազմում խաղացել է 2 տարի։ 2010-11 մրցաշրջանում Պարտիզանի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և Սերբիայի գավաթակիր։

2011 թվականի հուլիսի 6-ին հայտարարվեց, որ Մանչեսթեր Սիթին 6 միլիոն դեալով պաշտոնապես ձեռք է բերել Ստեֆան Սավիչին[4][5][6]։ Նա իր նորամուտը նշեց օգոստոսի 15-ին Սուոնսիի դեմ խաղում։ Հոկտեմբերի 1-ին Բլեքբեռն Ռովերսի դեմ խաղում դուրս գալով փոխարինման՝ Սամիր Նասրիի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո նա իր նոր ակումբում խփեց իր առաջին գոլը։

2012 թվականի օգոստոսի 31-ին Սավիչը տեղափոխվեց Իտալական Սերիա Ա-յում հանդես եկող Ֆիորենտինա ակումբ, իսկ Ֆիորենտինայի խաղացող Մատիա Նաստատիչը տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի։ Նա ընտրեց 15 համարի համազգեստը։ Ֆիորենտինայում դեբյուտեց հոկտեմբերի 7-ին Բոլոնյայի դեմ խաղում (1-0)[7]։ Դեկտեմբերին Սամպոդորիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին երկու գոլերը Ֆիորենտինայում (2-2)։

2015 թվականի հուլիսի 21-ին 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ։

Հավաքականում խմբագրել

 
Սավիչը Ուկրաինայի դեմ խաղում 2012 թվականին

Սավիչը խաղացել է Չեռնոգորիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում։ Ազգային հավաքականում դեբյուտել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում։ 2015 թվականի օգոստոսի 10-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղում հավաքականում նա խփեց իր առաջին երկու գոլերը (2-3)։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բորչա
  • Սերբիայի Առաջին դիվիզիոն՝ 2008–09
Պարտիզան
Մանչեսթեր Սիթի
Ատլետիկո Մադրիդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stefan Savić: Fabregas i Aršavin ne glume zvezde». blic.rs. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Manchester City complete Stefan Savic deal». London: dailymail.co.uk. 2011 թ․ հուլիսի 6. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Stefan Savic completes Manchester City switch». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 6. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Stefan Savic signs for City». mcfc.co.uk. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Coppa Italia final: Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3–1». BBC Sport. 2014 թ․ մայիսի 3. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Սավիչ» հոդվածին։