Տյագու Մենդիշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Տյագու Կարդոզո Մենդիշ (պորտ.՝ Tiago Cardoso Mendes, առավել հայտնի է որպես Տյագու, մայիսի 2, 1981(1981-05-02)[3][4][5], Վիանա-դու-Կաշտելու), պորտուգալացի ֆուտբոլիստ, իսպանական Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան։ Եվրո 2004 թ.-ի փոխչեմպիոն։

Տյագու Մենդիշ
պորտ.՝ Tiago Mendes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տյագու Կարդոզո Մենդիշ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Վիանա դու Կաշտելու, Պորտուգալիա
Հասակ 184 սմ[1]
Քաշ 75 կգ[1]
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 5
Պատանեկան կարիերա
1995—1996 Պորտուգալիա Վիանեզե
1997—1998 Պորտուգալիա Անկորա (Պրայա)
1998—1999 Պորտուգալիա Բրագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2002 Պորտուգալիա Բրագա 62 (4)
2002—2004 Պորտուգալիա Բենֆիկա 75 (19)
2004—2005 Անգլիա Չելիս 34 (4)
2005—2007 Ֆրանսիա Լիոն 56 (10)
2007—2011 Իտալիա Յուվենտուս 42 (0)
2010—2011  Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 49 (6)
2011—ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 114 (10)
Ազգային հավաքական
2000—2002 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 21 (3)
2002— Պորտուգալիա Պորտուգալիա 61 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Բրագա խմբագրել

1999 թվականին Տյագուն միացել է «Բրագա» ակումբին։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն խաղում էր հիմնական կազմում։ Տյագուն օգնեց թիմին առաջնությունում զբաղեցնել 4-րդ տեղը և նվաճել Եվրոպայի Լիգայի ուղեգիր։

Բենֆիկա խմբագրել

2001 թվականին նա տեղափոխվեց «Բենֆիկա»։ 2002-03 մրցաշրջանը Տյագույի համար դարձավ լավագույններից մեկը, նա խփեց 13 գոլ, իսկ ակումբը դարձավ Պորտուգալիայի փոխչեմպիոն։ 2004 թվականին Տյագուն օգնեց ակումբին նվաճել Պորտուգալիայի գավաթը։

Չելսի խմբագրել

2004 թվականի հուլիսի 20-ին 15 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Չելսի»։ Չնայած 2004-05 մրցաշրջանի առաջին խաղը բաց թողնելուն՝ նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Դեբյուտային մրցաշրջանում Տյագուն խաղաց 51 խաղ և խփեց 4 գոլ, իսկ «Չելսին» հաղթեց առաջնությունը և Ֆուտբոլային լիգայի գավաթը։ 2005 թվականի օգոստոսին Մայքլ Էսսյենի «Չելսի» տեղափոխվելը սահմանափակեց նրա խաղային պրակտիկան։ Դրանից հետո նա լքեց ակումբը և տեղափոխվեց «Լիոն»։

Լիոն խմբագրել

Ֆուտբոլիստի տրանսֆերը ֆրանսիացիների համար 10 միլիոն եվրո արժեցավ։ «Լիոնում» նա միանգամից դարձավ թիմի հիմնական խաղացող, իր առաջին մրցաշրջանում խաղալով 37 խաղ և խփելով 7 գոլ, իսկ 2006 թվականի ապրիլի 1-ին «Տրուայի» դարպասին խփած գնդակի շնորհիվ «Լիոնը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Մամադու Դիարրայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո, նա ակումբում սկսեց ավելի մեծ դեր խաղալ և երկրորդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։

Յուվենտուս խմբագրել

2007 թվականի հունիսի 21-ին 13 միլիոն եվրոյի դիմաց Տյագուն տեղափոխվեց «Յուվենտուս», սակայն Թուրինում կարիերան չհաջողվեց։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2010 թվականի հունվարի 8-ին Տյագուն վարձակալական իրավունքներով մինչև 2009-10 մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց իսպանական «Ատլետիկո Մադրիդ»[6]։ 2010 թվականի օգոստոսի 16-ին խաղացողը նորից մինչև 2010-11 մրցաշրջանի ավարտը վարձակալվեց «Ատլետիկոյում»[7][8]։ 2011 թվականի հուլիսի 19-ին «Յուվենտուսը» հայտարարեց, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է[9]։ Նախորդ երկու մրցաշրջաններում խաղացողը թուրինյան ակումբում խաղացել էր 53 խաղ։ 2011 թվականի հուլիսի 20-ին նա «Ատլետիկո Մադրիդի» հետ կնքեց երկտարյա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Երիտասարդական հավաքականում իր լավ խաղի համար նա 2002 թվականի նոյեմբերին հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ խաղալու Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում։ Եվրո 2004 թ.-ին ընդգրկված է եղել հավաքականի կազմում, սակայն նա չի խաղացել ոչ մի խաղ։ «Լիոնում» իր լավ խաղի համար նա հրավաիրվել է խաղալու Մունդիալ 2006-ում։ Մրցաշարում խաղացել է 5 խաղ, իսկ պորտուգալացիները հասել են կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են Ֆրանսիային։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի մարտի 28-ին, Սերբիայի հավաքականի դարպասին։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Բենֆիկա»

  «Չելսի»

  «Լիոն»

  «Ատլետիկո Մադրիդ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Club Atlético de Madrid · Web oficial
  2. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  6. «Juve, è ufficiale: Tiago in prestito all'Atletico Madrid». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  7. Tiago ya se encuentra en Madrid tras cerrar el Atlético su cesión con la Juventus
  8. «Juve, Tiago in prestito all'Atletico Madrid». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  9. «Тьягу больше не игрок "Ювентуса"». Ювентус.Ru. 19.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Tiago ya es del Atlético» (իսպաներեն). MARCA.com. 20.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյագու Մենդիշ» հոդվածին։