Բացել գլխավոր ցանկը

Ֆելիպե Լուիս

իտալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ֆիլիպե Լուիսից)

Ֆելիպե Լուիս (բրետոներեն՝ Filipe Luís Kasmirski, ծնվ. 1985 թ., օգոստոսի 9-ին, Ժարագուա-դու-Սուլ, Սանտա-Կատարինա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, լեհական ծագմամբ, Չելսիի և Բրազիլիայի հավաքականի ձախ պաշտպան։

Football pictogram.svg
Ֆելիպե Լուիս
պորտ.՝ Filipe Luís
Filipe Luis Chelsea.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆելիպե Լուիս Կասմիրսկի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1985 (34 տարեկան)
Ծննդավայր Ժարագուա-դու-Սուլ, Բրազիլիա
Հասակ 182
Քաշ 78
Դիրք Ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չելսի
Համար 3
Պատանեկան կարիերա
1995-2003 Ֆիգեյռենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003 — 2004 Ֆիգեյռենսե 24 (1)
2004 — 2005   Այաքս 0 (0)
2005 — 2008 Ռենտիստաս 0 (0)
2005 — 2006   Կաստիլիա 37 (0)
2006 - 2008   Դեպորտիվո 52 (1)
2008 - 2010 Դեպորտիվո 59 (5)
2008 - 2010 Ատլետիկո Մադրիդ 127 (2)
2014 - Ներկա Չելսի 14(0)
Ազգային հավաքական
2004 - 2005 Բրազիլիա(մինչև 20) 16 (2)
2005 - Ներկա Բրազիլիա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային ԿարիերաԽմբագրել

Ֆելիպե Լուիս Կամսերսկին ծնվել է բրազիլական մունիցիպալիտետ Ժարագուա-դու-Սուլում, Սանտա-Կատարինա նահանգում։ Ֆելիպեն ունի լեհական ծագում, որովհետև նրա նախնիները գաղթել էին Լեհաստանից, դեռևս 1891 թվականին[1][2]։ Ֆելիպեն եղել է «Ֆիգեյռենսեյի» ֆուտբոլային դպրոցի սան։ Խաղացել է հիմնական կազմում և անցակցրել 24 խաղ, խփելով 1 գնդակ։ 2004 թվականին Ֆելիպեն վարձավճարով տեղափոխվում է Ամստերդամի «Այաքս»[3]։ Բայց հիմնական կազմում խաղալ նրան երբևիցե բախտ չվիճակվեց։ 2005 թվականի օգոստոսի 18-ին Ֆելիպեն պայմանագիր կնքեց ուրուգվայական «Ռենտիստասի» հետ, որտեղից էլ վարձավճարով տեղափոխվեց իսպանական «Ռեալ Մադրիդ»։ Ֆելիպեն ամբողջ մեկ տարին խաղաց «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»՝ սերուցքայինների երկրորդ թիմում։ Վարձավճարից վերադառնալով, նա կրկին վարձավճարով տեղափոխվեց իսպանական թիմ, բայց այս անգամ Դեպորտիվո Լա Կորունյա[4]։ Դեպորտիվոյում անկացնելով լավ մրցաշրջան, իսպանական ակումբը որոշում է վարձել նրան ևս մեկ մրցաշրջան։ 2008 թվականի հունիսի 10-ին Դեպորտիվոն 2,2 միլիոն եվրոյով գնում է Ֆելիպե Լուիսին նրա հետ և նրա հետ կնքում 5 տարվա պայմանագիր[5]։ Դառնալով ակումբի լիարժեք ֆուտբոլիստ, Ֆելիպեն դարձավ թիմի եզակի ֆուտբոլիստը ով անցկացրել էր 38 խաղ միայն Պրիմերայում։ Ֆելիպեն նաև աչքի ընկավ իր 2 խփած գնդակներով։ 2010 թվականի հունվարի 23-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպման ժամանակ, դարպասապահ Գորկա Իրայզոզ հետ բախումից հետո, Ֆելիպեն ստացավ ծանր վնասվածք[6]։ 2010 թվականի հունիսի 23-ին «Դեպորտիվոն» և «Ատլետիկո Մադրիդը» պայմանավորվեցին Ֆելիպե Լուիսի տեղափոխման հարցով։ Տրանսֆերի գինը կազմեց 7,5 միլիոն եվրո[7]։

Հանդես գալու վիճակագրությունԽմբագրել

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերականներ Գավաթներ Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բրազիլիա 2009 0 0 1 0 1 0
2013 3 0 0 0 3 0
2014 6 0 0 0 6 0
2015 2 0 0 0 2 0
Ամբողջը Կարիերայի ընթացքում 11 0 1 0 12 0

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել