Սաուլ Նիգես

իսպանացի ֆուտբոլիստ

Սաուլ Նիգես Էսկլապես կամ Սաուլ (իսպ.՝ Saúl Ñíguez Esclápez, նոյեմբերի 21, 1994, Էլչե, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդ» ակումբում։

Սաուլ
իսպ.՝ Saúl
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սաուլ Նիգես Էսկլապես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր Էլչե, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 17
Պատանեկան կարիերա
2006 - 2008 Իսպանիա Ռեալ Մադրիդ
2008 - 2010 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 70 (8)
2012 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 55 (8)
2013 - 2014 Իսպանիա  Ռայո Վալեկանո 34 (2)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա (Մ-16) 4 (1)
2010 - 2011 Իսպանիա Իսպանիա (Մ-17) 9 (2)
2012 Իսպանիա Իսպանիա (Մ-18) 3 (0)
2012 - 2013 Իսպանիա Իսպանիա (Մ-19) 11 (0)
2013 Իսպանիա Իսպանիա (Մ-20) 7 (0)
2013 - ներկա Իսպանիա Իսպանիա (Մ-21) 16 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 19, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է Էլչեում։ Մադրիդ է տեղափոխվել է 2008 թվականին, երբ էլ սկսել է խաղալ «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմում։ Մասնագիտական կարիերայում նա իր դեբյուտը կատարել է 2011 թվականի ապրիլի 10-ին, «Էստրեմադուրայի» դեմ խաղում (3-1)[1]։

2011 թվականի ամռանը Սաուլը միացավ «Ատլետիկոյի» հիմնական թիմին՝ նախամրցաշրջանային մարզմանը մասնակցելու։ Հուլիսի 10-ին նա «Արսանգել» ակումբի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Ատլետիկոն» հաղթեց 19-1 հաշվով[2]։

2012 թվականի մարտի 8-ին, 17 տարեկանում, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության «Բեշիկթաշի» դեմ խաղում Սաուլը «ատլետների» կազմում նշեց իր պաշտոնական դեբյուտը (3-1 տանը, 6-1 ընդհանուր հաշվով)[3]։ Երկրորդ պաշտոնական խաղը անցկացրեց սեպտեմբերի 20-ին, Եվրոպայի Լիգայի շրջանակներում, «Ապոել Թել-Ավիվ» ակումբի դեմ խաղում և նորից որպես փոխարինող[4]։ Երեք օր անց «Ռեալ Մադրիդ C»-ի դեմ խաղում նա խփեց իր թիմի երկու գոլերը, որտեղ «Ատլետիկոն» 2-1 հաղթեց։

Սաուլը Լա Լիգայում իր դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 21-ին, երկու րոպե խաղալով «Սևիլյայի» դեմ (1-0)[5]։ Լա Լիգայում երկրորդ խաղը անցկացրեց մայիսի 4-ին, «Դեպորտիվո լա Կորունայի» դեմ (0-0), նորից փոխարինման դուրս գալով։

2013 թվականի հուլիսի 21-ին Սաուլը վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալեյկանո», որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան։

2015 թվականի փետրվարի 7-ին Մադրիդյան դերբիում խաղի սկզբից 10 րոպե անց փոխարինեց վնասվածք ստացած Կոկեին և խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Արդյունքում «Ատլետիկոն» «Ռեալին» հաղթեց 4-0[6]։ 2015-16 մրցաշրջանում, Մարիո Սուարեսի հեռանալուց և Տիագու Մենդեշի վնասվածքից հետո, նա Դիեգո Սիմիոնեի գլխավորությամբ դարձավ Ատլետիկոյի հիմնական կիսապաշտպաններից մեկը[7][8]։

2016 թվականի ապրիլի 27-ին, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում, «Բավարիայի» դեմ խաղալով 85 րոպե, նա դարձավ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում խփված միակ գոլի հեղինակը[9]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իսպանիայի բոլոր երիտասարդական հավաքականներում Սաուլը նվաճել է 47 գավաթ։ 2015 թվականի մայիսի 26-ին նա հրավիրվել է Կոստա Ռիկայի դեմ ընկերական և ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Բելառուսի դեմ խաղերին մասնակցելու[10], սակայն դեբյուտը չի կայացել։

Անձնական կյանք խմբագրել

Սաուլի հայրը՝ Խոսե Անտոնիոն, մի քանի տարի խաղացել է «Էլչեում»՝ որպես հարձակվող, 1984-85 մրցաշրջանում խաղացել է Պրիմիերայում։ Սաուլի եղբայրներ Ահարաոնը և Խոնին նույնպես ֆուտբոլիստներ են[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատլետիկո Մադրիդ[12]

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ-19[12]

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող. 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Atlético B win in Extremadura». Atlético Fans. 2011 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. "Twenty goal spectacle in first friendly"/
  3. "Saúl Ñíguez debuta con el Atlético" Saúl Ñíguez makes Atlético debut
  4. Hapoel Tel Aviv 0-3 Atletico Madrid: Diego Simeone's men begin defence of title with an easy victory over Israeli side
  5. http://www.espnfc.com/en/report/348218/report.html?soccernet=true&cc=null
  6. "Atl Madrid 4–0 Real Madrid"
  7. "Simeone: "No necesito que Saúl se parezca a Tiago"
  8. "Saúl Ñíguez, el 'delantero revelación', afinado para el PSV"
  9. "Slick Atlético inflict more Spain pain on Bayern"
  10. Espanyol defender Ruben Duarte will train with Del Bosque's Spain squad in June
  11. Los Ñiguez, familia de futbolistas
  12. 12,0 12,1 Saúl – Trophies

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուլ Նիգես» հոդվածին։