Կեյլոր Նավաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կեյլոր Անտոնիո Նավաս Գամբոա, ավելի հայտնի որպես՝ Կեյլոր Նավաս (իսպ.՝ Keylor Antonio Navas Gamboa, դեկտեմբերի 15, 1986, Պերես Սելեդոն, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, որպես դարպասապահ հանդես է գալիս Կոստա Ռիկայի ազգային հավաքականում և Ռեալ Մադրիդ ակումբում։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կեյլոր Անտոնիո Նավաս Գամբոա | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1986 (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Պերես Սելեդոն, Կոստա Ռիկա | |||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
2019-ներկա![]()
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերան սկսելով «Սապրիսայում»` տեղափոխվեց «Ալբասետե», այնուհետև՝ «Լևանտե», իսկ 2014 թվականի օգոստոսի 3-ին 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արքայական ակումբ»։ Նավասն ազգային հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 60 խաղ, սկսած 2008 թվականից։ Նա ազգային հավաքականի հետ մասնակցել է երկու անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի և մեկ անգամ Աշխարհի առաջնությանը։ Նրա հիանալի խաղի շնորհիվ ազգային հավաքականը կարողացավ հանսել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ։
Ակումբային կարիերաԽմբագրել
Կեյլոր Նավասան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականի նոյեմբերի 6-ից «Դեպորտիվո Սապրիսայի» կազմում։ Նա իր անդրանիկ հանդիպումը անցկացրել է տեղի առաջնությունում «Դեպորտիվա Կարմելիտայի» դեմ խաղում։ Նա շուտով դառնում է թիմի առաջին համարը և իր ակումբի հետ 6 անգամ դառնում Կոստա Ռիկայի չեմպիոն, ինչպես նաև հաղթում ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը և ակումբային աշխարհի առաջնությունում գրավում 3-րդ հորիզոնականը։
«Ալբասետե»Խմբագրել
2010 թվականին Կեյլոր Նավասը տեղափոխվեց իսպանական «Ալբասետե» և 20 տարի անց դարձավ կոստառիկացի երկրորդ դարպասապահը այդ ակումբի կազմում Լուիս Կոնոխոյից հետո։ Նա առաջին մրցաշրջանում մասնակցեց 36 հանդիպման, սակայն ակումբը դուրս մնաց Սեգունդայից, և Նավասը տեղափոխվեց «Լևանտե»։
«Լևանտե»Խմբագրել
2011-2012 մրցաշրջանում Նավասը «Լևանտե» տեղափոխվեց վարձավճարով։ 2012 թվականի մայիսի 13-ին նա իր առաջին հանդիպումը անցկացրեց Լա Լիգայում «Ատլետիկո Բիլբաոյի» դեմ խաղում։ Մրցաշրջանի ավարտից հետո «Լևանտեն» գնեց ֆուտբոլիստի տրանսֆերը։ 2013-2014 մրցաշրջանում նա դարձավ թիմի առաջին համարը։
«Ռեալ Մադրիդ»Խմբագրել
2014 թվականի օգոստոսի 3-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտարարեց Կեյլոր Նավասի տեղափոխության մասին։ Ակումբը ֆուտբոլիստի հետ կնքել է 6-ամյա պայմանագիր 1.8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ «Արքայական ակումբը» նրան գնեց 10 միլիոն եվրոյով։
Նավասը դարձավ «Ռեալի» հիմնական դարպասապահը և թիմի հետ հաղթեց 2015-2016 ու 2016-2017 մրցաշրջանների Չեմպիոնների Լիգաների խաղարկությունները։
Միջազգային կարիերաԽմբագրել
2008 թվականի հոկտեմբերի 11-ին Նավասը առաջին հանդիպումը անցկացրեց Կոստա Ռիկայի ազգային հավաքականի կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Սուրինամի դեմ խաղում։ 2009 թվականից դարձավ հավաքականի հիմնական դարպասապահը։ 2009 թվականին ազգային հավաքականի հետ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը և ճանաչվել առաջնության լավագույն դարպասապահ։ 2011 թվականին նա նորից է արժանանում այս մրցանակին իր գերազանց ելույթների շնորհիվ։ 2014 թվականի ամռանը ազգային հավաքականի հետ մասնակցել է Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնությանը և հավաքականի հետ հասել մինչև քառորդ եզրափակիչ և բոլոր այն հանդիպումներում, որտեղ նա մասնակցել է ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
ՎիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դեպորտիվո Սապրիսա | 2008–09 | Պրիմերա Դիվիզիոն | 20 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 25 | 0 |
2009–10 | Պրիմերա Դիվիզիոն | 23 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 27 | 0 | |
Ընդհանուր | 43 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 52 | 0 | ||
«Ալբասետե» | 2010–11 | Սեգունդա | 36 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 0 |
«Լևանտե» | 2011–12 | Լա Լիգա | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
2012–13 | Լա Լիգա | 9 | 0 | 4 | 0 | 12 | 0 | 25 | 0 | |
2013–14 | Լա Լիգա | 37 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 39 | 0 | |
Ընդհանուր | 47 | 0 | 11 | 0 | 12 | 0 | 70 | 0 | ||
«Ռեալ Մադրիդ» | 2014–15 | Լա Լիգա | 6 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 11 | 0 |
2015–16 | Լա Լիգա | 34 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 45 | 0 | |
2016–17 | Լա Լիգա | 27 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 41 | 0 | |
Ընդհանուր | 67 | 0 | 5 | 0 | 25 | 0 | 97 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 193 | 0 | 16 | 0 | 46 | 0 | 255 | 0 |
Միջազգային վիճակագրությունԽմբագրել
2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ
Կոստա Ռիկա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2008 | 2 | 0 |
2009 | 14 | 0 |
2010 | 5 | 0 |
2011 | 11 | 0 |
2012 | 10 | 0 |
2013 | 8 | 0 |
2014 | 10 | 0 |
2015 | 4 | 0 |
2016 | 5 | 0 |
2017 | 4 | 0 |
Ընդհանուր | 73 | 0 |
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
«Դեպորտիվո Սապրիսսա»Խմբագրել
- ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների Լիգա. 2005
- Կոստա Ռիկայի առաջնություն. 2005–2006, 2006–2007, 2007, 2008, 2010
«Ռեալ Մադրիդ»Խմբագրել
- Լա Լիգա. 2016-2017
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2015-2016, 2016-2017
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2014
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2014, 2016
ԱնհատականԽմբագրել
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա խաղացող. 2014
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ. Լավագույն դարպասապահ/Խորհրդանշական հավաքական. 2009
- Լա Լիգայի ամսվա խաղացող. մարտ, 2014
- LFP Awards. Լավագույն դարպասապահ. 2013-14
- ԷՖԷ-ի գավաթ. տարվա խաղացող. 2016
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա դարպասապահ. 2016
- ԵՍՄ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2015-2016
Անձնական կյանքԽմբագրել
Կեյլոր Նավասը քրիստոնյա է։ Նա իր հավատքի մասին ասում է. «Աստված ինձ համար առաջին տեղում է։ Յուրաքանչյուր խաղից առաջ ես ծնկաչոք աղոթում եմ»։
Արտաքին հղումներԽմբագրել
Կեյլոր Նավաս Վիքիպահեստում |