Թոմաս Տեյե Պարտեյ (անգլ.՝ Thomas Teye Partey , հունիսի 13, 1993), գանացի ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդ ակումբի կիսապաշտպան։

Թոմաս Պարտեյ
անգլ.՝ Thomas Partey
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոմաս Տեյե Պարտեյ
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Օդումասե-Կրոբո, Գանա
Հասակ 186 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 22
Պատանեկան կարիերա
2011 - 2012 Գանա Օդումետա
2011 - 2012 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 13 (2)
2012 - 2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 33 (4)
2013 - 2014 Իսպանիա  Մալյորկա 37 (5)
2014 - 2015 Իսպանիա  Ալմերիա 31 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3, 2016:

Ակումբային կարիերա խմբագրել

Թոմասը ծնվել է Գանայի Օդումասե-Կրոբո քաղաքում։ Համարվում է տեղի Օդոմետա ակումբի սանը։ Ատլետիկոյի հետ պայմանագիր կնքել է 2011 թվականին և ուղարկվել երկրորդ թիմ։ 2013 թվականի մարտի 10-ին հրավիրվել է հիմնական թիմ՝ մասնակցելու Ռեալ Սոսիեդադ դեմ խաղին[1], սակայն խաղադաշտում չհայտնվեց, իսկ թիմը 1-0 հաշվով պարտվեց[2]։

Հուլիսի 12-ին վարձակալության հանձնվեց Մալյորկա ակումբին, որը ուղևորվել էր Սեկունդա[3]։ Օգոստոսի 18-ին նա իր նորամուտը նշեց Սաբադել ակումբի դեդմ խաղում, որտեղ Թոմասի թիմը զիջեց 0-4 հաշվով[4]։ Մասնագիտական մակարդակում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 15-ին, Հերկուլես ակումբի դեմ խաղում (2-2)[5]։ Այդ մրցաշրջանում Թոմասը խաղաց 37 խաղ (2972 րոպե դաշտում) և խփեց հինգ գոլ։

2014 թվականի հուլիսի 27-ին Թոմասը վարձակալական իրավունքներով միացավ Պրեմիերայի Ալմերիա ակումբին[6]։ Նոր ակումբում դեբյուտեց օգոսոտոսի 23-ին, Էսպանյոլի դեմ խաղում (1-1)[7]։ Պրեմիերայում Թոմասը իր առաջին գոլը խփեց 20154 թվականի ապրիլի 11-ին Գրանադայի դեմ խաղում (3-0)[8]։

Ատլետիկո Մադրիդում Թոմասը դեբյուտել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, Էսպանիոլի դեմ խաղում (1-0) փոխարինելով Լուսիանո Վիետոյին[9], իսկ 2016 թվականի հունվարի 2-ին ակումբում խփեց իր առաջին գոլը, որը Լևանտեի դեմ տնային խաղում 1-0 հաշվով հաղթանակ բերեց Ատլետիկոյին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oliver Torres y Thomas, novedades en la lista del Atlético (Oliver Torres and Thomas, news in Atlético’s list); Marca, 9 March 2013 (Իսպաներեն)
  2. Prieto ends Atletico’s perfect home form; ESPN FC, 10 March 2013
  3. Thomas Teye Partey, nuevo jugador del RCD Mallorca (Thomas Teye Partey, new player of RCD Mallorca) Արխիվացված 2013-07-15 Wayback Machine; Mallorca’s official website, 12 July 2013 (Իսպաներեն)
  4. El Sabadell golea y es el primer líder de la temporada (Sabadell thrashes and is the season’s first leader); Marca, 18 August 2013 (Իսպաներեն)
  5. El Mallorca dejó escapar la victoria en apenas diez minutos (Mallorca lets victory slip away in only ten minutes); Marca, 15 September 2013 (Իսպաներեն)
  6. El Almería ficha al ghanés Thomas, un centrocampista de largo recorrido y poderío físico (Almería signs Ghanaian Thomas, a central midfielder with long-haul and physical strength) Արխիվացված 2014-07-29 Wayback Machine; Almería’s official profile, 27 July 2014 (Իսպաներեն)
  7. Sergio García amarga la Feria de madrugada (Sergio García bitters the dawn fair); Marca, 23 August 2014 (Իսպաներեն)
  8. El Almería pide turno por la salvación (Almería calls turn for the salvation); Marca, 11 April 2015 (Իսպաներեն)
  9. Una máquina de rentabilizar goles (A goal-rentable machine); Marca, 28 November 2015 (Իսպաներեն)
  10. Thomas fue el líder (Thomas was the leader); Marca, 2 January 2016 (Իսպաներեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Պարտեյ» հոդվածին։