Դանիել Կարվախալ
Դանիել Կարվախալ Ռամոս (իսպ.՝ Daniel Carvajal Ramos; հունվարի 11 , 1992, Լեգանես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի աջ պաշտպան[4]։
Դանիել Կարվախալ իսպ.՝ Daniel Carvajal | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1992[1][2][3] (29 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Լեգանես, Մադրիդ, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||
Քաշ | 67 կգ | |||||||||||
Դիրք | Աջ պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | |||||||||||
Համար | 2 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Կարվախալը «Ռեալ Մադրիդ» ակումբում ներառվել է 10 տարեկան հասակում։ 2010 թվականին պաշտպանը «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ում անց է կացրել իր առաջին խաղը: Նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, և իր ներդրումն է ունեցել ակումբի Սեգունդա դուրս գալու գործում: 2012 թվականի հուլիսի 11-ին Դանիելը տեղափոխվել է գերմանական «Բայեր Լևերկուզեն» 5 միլիոն եվրոյի դիմաց[5]։ Նոր ակումբում Կարվախալը առաջին անգամ դեբյուտը նշել է սեպտեմբերի 1-ին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա հայտնվեց տուրի խորհրդանշական հավաքականի կազմում։ 2012-2013 մրցաշրջանի Բունդեսլիգայի 3-րդ լավագույն աջ պաշտպան[7]։ 2013 թվականի հունիսի 3-ին «Բայեր»-ի պաշտոնական կայքում հայտարարվեց, որ «Ռեալ»-ը իր սանին հետ է վերադարձրել 6,5 միլիոն եվրոյով[8]։ 2014 թվականի մարտի 30-ին նա տարբերվեց «Ռեալ Մադրիդ» ակումբում խփած առաջին գոլով՝ «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում, որը ավարտվել է 5:0 հաշվով[9]։
2015 թվականի հուլիսի 8-ին Կարվախալը նոր պայմանագիր կնքեց «Ռեալ»-ի հետ՝ նախատեսված մինչև 2020 թվականը[10]:
Միջազգային կարիերաԽմբագրել
Դանիելը մասնակցել է Իսպանիայի պատանեկան հավաքականի համար հաղթական Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Կարվախալը մասնակցել է Իսրայելում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որում Իսպանիայի հավաքականը հաղթանակ է տարել։
Իսպանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի օգոստոսի 29-ին՝ Ֆրանսիայի և Մակեդոնիայի դեմ խաղերի համար[11]: Դեբյուտը նշել է սեպտեմբերի 4-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[12]: Կարվախալը Իսպանիայի հավաքական է հայտավորվել 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար, սակայն առաջնությանը չի մասնակցել վնասվածքի պատճառով[13]:
ՎիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Մադրիդ Բ | 2010–11 | 30 | 1 | – | – | 0 | 0 | 30 | 1 | ||
2011–12 | 38 | 2 | – | – | 0 | 0 | 38 | 2 | |||
Ընդհանուր | 68 | 3 | – | – | 0 | 0 | 68 | 3 | |||
Բայեր Լևերկուզեն | 2012–13 | 32 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 36 | 1 |
Ռեալ Մադրիդ | 2013–14 | 31 | 2 | 4 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 45 | 2 |
2014–15 | 30 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 42 | 0 | |
2015–16 | 22 | 0 | 0 | 0 | 8 | 1 | — | 30 | 1 | ||
2016–17 | 23 | 0 | 4 | 0 | 11 | 0 | 3 | 1 | 41 | 1 | |
Ընդհանուր | 106 | 2 | 11 | 0 | 33 | 1 | 8 | 1 | 158 | 4 | |
Կարիերայի ընդհանուր | 205 | 6 | 13 | 0 | 35 | 1 | 8 | 1 | 262 | 8 |
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Ռեալ Մադրիդ ԿաստիլիաԽմբագրել
- Սեգունդա Դիվիզիոն Բ. 2011-2012
Ռեալ ՄադրիդԽմբագրել
- Լա Լիգա. 2016-2017
- Իսպանիայի գավաթ. 2013-2014
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2013-2014, 2015-2016, 2016-2017, 2017-2018
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2014, 2016,2017
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2014, 2016,2017
ՄիջազգայինԽմբագրել
Իսպանիա (մինչև 19)Խմբագրել
ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. 2011
Իսպանիա (մինչև 21)Խմբագրել
ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություն. 2013
ԱնհատականԽմբագրել
- Լա Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2016-2017
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2013-2014, 2016-2017
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ https://fbref.com/en/players/4958bfb2/(բազմ․)
- ↑ «Daniel Carvajal - Player Profile 17/18 | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ «News: Real Madrid Youngster Carvajal Signs with Bayer Leverkusen, and other signings» (en-US)։ 2012-07-12։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Bayer Leverkusen vs. SC Freiburg - Football Match Report - September 1, 2012 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-11
- ↑ Whitney Clark։ «Bundesliga Team of the Season: 2012-13»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Transfer news: Real Madrid bring back Daniel Carvajal from Bayer Leverkusen»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Real Madrid 5 - 0 Rayo Vallecano Match report - 3/30/14 Primera División - Goal.com»։ www.goal.com (en-ke)։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Carvajal pens new deal»։ Sport (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11
- ↑ «New faces in Spain squad | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2017-07-11
- ↑ «France 1-0 Spain»։ BBC Sport (en-GB)։ 2014-09-04։ Վերցված է 2017-07-11
- ↑ «Spain defender Carvajal ruled out of Euro 2016»։ Mail Online։ Վերցված է 2017-07-11
Արտաքին հղումներԽմբագրել
Դանիել Կարվախալ Վիքիպահեստում |
- Կարվախալի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կարվախալի պաշտոնական Տվիտերի էջը
- Կարվախալի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կարվախալը transfermarkt-ում
- Կարվախալը soccerbase.com-ում
- Կարվախալը WhoScored.com կայքում
- Կարվախալը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Կարվախալը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կարվախալը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում