Գաբի

իսպանացի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբի (այլ կիրառումներ)

Գաբրիել Ֆերնանդես Արենաս կամ Գաբի (իսպ.՝ Gabriel Fernández Arenas, հուլիսի 10, 1983(1983-07-10)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ատլետիկո Մադրիդում» և հանդիսանում է թիմի ավագը։

Գաբի
իսպ.՝ Gabi Fernández
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գաբրիել Ֆերնանդես Արենաս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 14
Պատանեկան կարիերա
2000 - 2002 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2004 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 46 (4)
2004 - 2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 58 (1)
2004 - 2005   Իսպանիա Խետաֆե 32 (2)
2007 - 2011 Իսպանիա Ռեալ Սարագոսա 135 (15)
2011 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 155 (6)
Ազգային հավաքական
2004 - 2005 Իսպանիա Իսպանիա Մ21 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 24, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 8, 2005

Ակումբային կարիերա խմբագրել

«Ատլետիկո Մադրիդ» (2004-2007) և «Խետաֆե» խմբագրել

Գաբին «Ատլետիկո Մադրիդի» սան է։ 2002-ից 2004 թվականների ընթացքում Գաբին հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդ B»-ում։ Լա Լիգայում իր դեբյուտը նշել է 2004 թվականի փետրվարի 7-ին՝ «Մեսթալիայի» դեմ խաղում[2]։

Հաջորդ մրցաշրջանում Գաբին վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե» և թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել 32 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վերադարձել է մադրիդյան թիմ և թիմի կազմում անցկացրել ևս 2 մրցաշրջան։

«Ռեալ Սարագոսա» խմբագրել

2007 թվականի փետրվարին Գաբին 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա» և թիմի հետ կնքել 4 տարվա պայմանագիր[3]։ Հուլիսի 1-ին Գաբին պաշտոնապես դարձավ «Սարագոսայի» ֆուտբոլիստ։ Իր նորամուտը նշել է 2007 թվականի օգոստոսի 25-ին[4]։ Մրցաշրջանի արդյունքում թիմը տեղափողվեց Սեգունդա։ 2009/10 մրցաշրջանում թիմը Սեգունդայում գրավել է 14-րդ տեղը։

2011 թվականի մարտի 12-ին Գաբին դարձել է դուբլի հեղինակ «Վալենսիայի» դեմ խաղում, իսկ խաղն ավարտվել է 4:0 հաշվով[5]։ Գաբին առաջնությունում մասնակցել է 36 խաղի։

«Ատլետիկո Մադրիդ» (2011-) խմբագրել

2011 թվականի հուլիսի 1-ին Գաբին վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։ Տրանֆերը արժեցել է 3 միլիոն եվրո[6]։ Վերադարձից հետո իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է հուլիսի 28-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ստրյոմսգադսետայի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։

եվրոպայի լիգայի 2011/12 առաջնությունում Գաբին մասնակցել է 17 խաղի՝ ինչպես նաև կիսաեզրափակչում կայացած «Վալենսիայի» և եզրափակչում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերին[7]։ Ատլետիկոն հաղթեց 3:0 հաշվով, իսկ Գաբին վաստակեց իր առաջին մրցանակը։ Լա Լիգայում մադրիդյան ակումբը գրավեց 5-րդ տեղը։

2012 թվականի ամռանը Դիեգոն Սիմիոնեն ավագի թևկապը հանձնեց Գաբիին[8]։ Ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Գաբին անցկացրել է օգոստոսի 31-ին՝ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։

Իսպանիայի գավաթի 2012/13 խաղարկությունում Գաբին մասնակցել է 8 խաղի՝ այդ թվում եզրափակչում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով[9]։ Խաղի լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին կարմիր արտ է ստացել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Հաւորդ մրցաշրջանում Գաբին «Օսասունայի» դեմ խաղում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում[10]։ Նա առաջնության ընթացքում մասնակցել է 36 խաղի։ 2014 թվականի մայիսի 17-ին՝ «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցեց 1:1 հաշիվը որի շնորհիվ թիմը 1996 թվականից հետո առաջին անգամ հռչակվեց երկրի չեմպիոն[11]։ Երկրի չեմպիոն դառնալուց հետո «Ատլետիկոն» Չեմպիոնների լիագյի եզրափակչում 4:1 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»[12]։

Գաբին համարվում է «Ատլետիկո Մադրիդ»-ի սան։ 2002-2004 թվականներին խաղացել է Ատլետիկո Մադրիդ B ֆուտբոլային ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի դեբյուտը կայացել է Իսպանիայի լիգայի 2003-2004 մրցաշրջանում։ Հաջորդ՝ 2004-2005 մրցաշրջանում վարձավճարի դիմաց հանդես է եկել Խետաֆե (ֆուտբոլային ակումբ)յում, որտեղ անց է կագրել 32 խաղ և խփել 3 գնդակ։ Այնուհետև վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», որի կազմում անց է կացրել ևս 2 մրցաշրջան։

«Սարագոսա» խմբագրել

2007 թվականի փետրվարին Գաբին տեղափոխվեց «Ռեալ Սարագոսա» (9 միլիոն եվրոյի դիմաց)՝ ստորագրելով 4 ամյա պայմանագիր[13]։ Հուլիսի 1-ին Ֆերնանդեսը պաշտոնապես դարձավ «Սարագոսայի» խաղացող, իսկ օգոստոսի 25-ին ակումբի կազմում դեբյուտել է 2007-2008 Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային մրցաշրջանում[14] և գործնականում դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող[15]։ Մրցաշրջանի արդյունքում ակումբը հեռացավ Սեգունդու, բայց 1 տարի հետո վերադարձավ։ Ակումբը 2000-2010 սեզոնն ավարտեց 14-րդ հորիզոնականով, իսկ Գաբին դարձավ «առագանցիներ»-ի ավագը։

2010-2011 մրցաշրջանն իսպանացու համար հարուստ էր գոլերով.նա դարձավ 11 գոլերի հեղինակ, որոնցից 6-ը՝ տասնմեկ մետրանոց տոնգանային հարված։ 2011 թվականի մարտի 12-ին, «Վալենսիայի» դեմ խաղում նա կատարեց «դուբլ»(2 գոլ՝ 11 տուգանային հարված), որի արդյունքում ակումբը հաղթանակ տարավ(4-0)[16]։ Սալագոսայի համար կարևոր՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, դարձել է հաղթական գոլի հեղինակ[17] և 2 անգամ՝ Լեվանտեսի դարպասներին[18]։ Գաբին Իսպանական լիգայում անց է կացրել 36 խաղ (որակազրկման պատճառով բաց է թողել 2 մրցաշրջան), իսկ «Սարագոսան»,նախկինի պես, գրավել է 14-րդ հորիզոնականը։

«Ատլետիկո Մադրիդ» (2011— ) խմբագրել

2011 թվականի հուլիսի 1-ին Գաբին վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։ Տրանֆերը արժեցել է 3 միլիոն եվրո[6]։ Վերադարձից հետո իր առաջին պաշտոնական խաղն անցկացրել է հուլիսի 28-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ստրյոմսգադսետայի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։

եվրոպայի լիգայի 2011/12 առաջնությունում Գաբին մասնակցել է 17 խաղի՝ ինչպես նաև կիսաեզրափակչում կայացած «Վալենսիայի» և եզրափակչում կայացած «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղերին[7]։ Ատլետիկոն հաղթեց 3:0 հաշվով, իսկ Գաբին վաստակեց իր առաջին մրցանակը։ Լա Լիգայում մադրիդյան ակումբը գրավեց 5-րդ տեղը։

2012 թվականի ամռանը Դիեգո Սիմիոնեն ավագի թևկապը հանձնեց Գաբիին[8]։ Ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Գաբին անցկացրել է օգոստոսի 31-ին՝ ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։

Իսպանիայի գավաթի 2012/2013 խաղարկությունում Գաբին մասնակցել է 8 խաղի՝ այդ թվում եզրափակչում կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով[9]։ Խաղի լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին կարմիր արտ է ստացել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Հաւորդ մրցաշրջանում Գաբին «Օսասունայի» դեմ խաղում անցկացրեց իր 200-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում[10]։ Նա առաջնության ընթացքում անց է կացրել 36 խաղ։ 2014 թվականի մայիսի 17-ին «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղում գրանցեց 1:1 հաշիվը որի շնորհիվ թիմը 1996 թվականից հետո առաջին անգամ հռչակվեց երկրի չեմպիոն[11]։ Երկրի չեմպիոն դառնալուց հետո «Ատլետիկոն» Չեմպիոնների լիագյի եզրափակչում պարտվեց «Ռեալ Մադրիդին»(4:1 հաշվով)[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի Մ20 հավաքականի կազմում Գաբին 2003 թվականին մասնակցել Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 7 աղի դառնալով մեկ գոլի հեղինակ[19]։

Ակումբային վիճակագրությունը խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ատլետիկո Մադրիդ 2003/04 6 0 1 0 0 0 0 0 7 0
2004/05 0 0 0 0 3 0 0 0 3 0
2005/06 32 1 1 0 0 0 0 0 33 1
2006/07 20 0 2 0 0 0 0 0 22 0
Արդյունք 58 1 4 0 3 0 0 0 65 1
 Խետաֆե 2004/05 32 2 2 0 0 0 0 0 34 2
Արդյունք 32 2 2 0 0 0 0 0 34 2
Ռեալ Սարագոսա 2007/08 32 0 3 0 2 0 0 0 37 0
2008/09 35 4 0 0 0 0 0 0 35 4
2009/10 32 1 2 0 0 0 0 0 34 1
2010/11 36 10 2 1 0 0 0 0 38 11
Արդյունք 135 15 7 1 2 0 0 0 144 16
Ատլետիկո Մադրիդ 2011/12 31 2 1 0 17 1 0 0 49 3
2012/13 35 0 8 0 2 0 1 0 46 0
2013/14 36 3 7 0 12 0 2 0 57 3
2014/15 34 0 5 1 7 0 2 0 48 1
2015/16 19 1 3 0 6 0 0 0 28 1
Արդյունք 155 6 24 1 44 1 5 0 228 8
Կարիերայի արդյունք 380 24 37 2 49 1 5 0 471 27

Ձեռքբերումներ խմբագրել

  Իսպանիա Ատլետիկո Մադրիդ

Արդյունքում՝ 5 հաղթանակ

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

  • Իսպանիայի չեմպիոն - 2014
  • Իսպանիայի գավաթակիր - 2013
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2014
  • Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2012
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2012
  • Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Gabi cumple 300 partidos en Primera División». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  3. Zaragoza move early to get Gabi
  4. «Gabi F.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  5. Zaragoza crush Valencia
  6. 6,0 6,1 El Zaragoza hace oficial traspaso de Gabi al Atlético
  7. 7,0 7,1 Ատլետիկո Մադրիդ 3:0 Ալետիկ Բիլբաո
  8. 8,0 8,1 Gabi y Domínguez, en la lista de capitanes del Atlético
  9. 9,0 9,1 Jose Mourinho and Cristiano Ronaldo off in Real Madrid loss
  10. 10,0 10,1 «Un capitán bicentenario». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  11. 11,0 11,1 Բարսելոնա 1:1 Ատլետիկո
  12. 12,0 12,1 Ռեալ Մադրիդ 4:1 Ատլետիկո Մադրիդ
  13. «Zaragoza move early to get Gabi» (անգլերեն). UEFA.com. 2007 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  14. «Gabi F.» (իսպաներեն). Somosleyenda.realzaragoza.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  15. «Gabi, el gran capitán» (իսպաներեն). Realzaragoza.com. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  16. «Zaragoza crush Valencia». ESPN. 2011 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  17. «Zaragoza end Real title dream» (անգլերեն). ESPN. 2011 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Zaragoza end drop fears» (անգլերեն). ESPN. 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  19. «Արգենտինա 2:1 Իսպանիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբի» հոդվածին։
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Անտոնիո Լոպես
Ավագ
«Ատլետիկո Մադրիդ»

2012—
Հաջորդող՝