ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2014
2014 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 22-րդ խաղարկությունն է, իսկ ընդհանուր 59-րդ խաղարկությունն է։ Որում հաղթեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը՝ ավելացրած ժամանակում 4-1 հաշվով «Ատլետիկո Մադրիդին»։ Խաղը կայացել է Էստադիո դա Լուժ մարզադաշտում, Լիսաբոն, Պորտուգալիա։
![]() | |||||||
Իրադարձություն | Չեմպիոնների Լիգա 2015-2016 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Լրացուցիչ ժամանակից հետո | |||||||
Ամսաթիվ | 28 մայիս 2016 | ||||||
Մարզադաշտ | Էստադիո դա Լուժ, Լիսաբոն | ||||||
Հանդիպման խաղացող | Անխել դի Մարիա (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Գոլեր | Դիեգո Գոդին, Սերխիո Ռամոս, Գարետ Բեյլ, Մարսելո և Կրիշտիանու Ռոնալդու | ||||||
Մրցավար | Բյորն Կուպերս (Նիդերլանդներ) | ||||||
Հանդիսական | 60,976[2] | ||||||
Եղանակ | Փոփոխական ամպամած | ||||||
Հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը` 2014 թվականի մայիսի 24-ին։ Այն հինգերորդ եզրափակիչն էր, որում հանդիպեցին միևնույն ասոցացիայի երկու ակումբներ և առաջինը` որում հանդիպեցին միևնույն քաղաքի ակումբներ։ Ռեալ Մադրիդը հաղթեց 4-1 հաշվով կրացուցիչ ժամանակում Գարետ Բեյլի, Մարսելոյի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլերի շնորհիվ, մինչ այդ Սերխիո Ռամոսը հիմնական ժամանակի 93-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Ատլետիկոյից միակ գոլի հեղինակ դարձավ Դիեգո Գոդինը։ Հաղթելով ռեալը ռեկորդային 10-րդ անգամ դարձավ առաջնության հաղթող, նախորդ հաղթանակից 12 տարի անց։
Հաղթող Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ խաղալ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա 2013–14- հաղթող Սևիլյայի դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2014-ում։ Նրանք նաև որակավորվեցին 2014 թվականի ՖԻՖԱ ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ներկայացրեցին ՈՒԵՖԱ-ն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Rodríguez Alfredo (25 May 2014)։ «Madrid's Casillas pays tribute to 'kings of Europe'»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է 26 May 2014
- ↑ «Full-time report»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 24 May 2014։ Վերցված է 24 May 2014