Հակոբ Մովսես

հայ թարգմանիչ, բանաստեղծ
(Վերահղված է Մովսես Հակոբից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Մովսես (Հակոբ Մովսեսի Հակոբյան) (սեպտեմբերի 3, 1952, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Հակոբ Մովսես
Ծնվել էսեպտեմբերի 3, 1952(1952-09-03) (72 տարեկան)
ԾննդավայրՂուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Հակոբ Մովսես Վիքիքաղվածքում
Հակոբ Մովսես Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Մովսեսը ծնվել է 1952 թվականին, Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ 1969 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի համար 1-ին միջնակարգ դպրոցը, իսկ 1973 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում։ 1979 թվականին աշխատանքի է անցել «Ապագա բժիշկ» թերթում, ապա «Գարուն» ամսագրում։ 1991-1996 թթ. եղել է Հայաստանի մշակույթի նախարարը։ Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն, ուկրաիներեն, պարսկերեն։ Հակոբ Մովսեսը 2015 թ. «Յոթներորդ որսորդություն» ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ 2016 թ․ ընտրվել է Հայաստանի Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականից՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։

Քննադատություն

խմբագրել

Հակոբ Մովսեսի գրական հավակնությունների քննադատությամբ են հանդես եկել գրականագետ Դավիթ Գյուլզադյանը[1] և բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը[2]։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը քննադատել է Մովսեսին՝ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Դավթյանին հետապնդումների և քաշքշուկների ենթարկելու համար[3]։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Թռիչքների երկինք, Երևան, 1981, 40 էջ։
  • Ցնծության պահեր, Երևան, 1984, 96 էջ։
  • Երգասացություն, Երևան, 1988, 188 էջ։
  • Գիրք ծաղկման, Երևան, 1992, 196 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2005, 532 էջ։
  • Լույս զվարթ, Երևան, 2009, 432 էջ։
  • Յոթերորդ որսորդություն, Երևան, 2013, 340 էջ։
  • Գրառումներ, Երևան, 2015, 260 էջ։
  • Շարական, Երևան, 2017, 235 էջ։
  • Գրառումներ – 2, Երևան, 2017, 360 էջ։
  • Գրառումներ - 3․ Երևան, 2018, 345 էջ։
  • Գործք, Երևան, 2023, 293 էջ։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • 1980 - Յոհաննես Բոբրովսկի, Ժամանակը ցանկապատի վրա, 72 էջ, «Սովետական գրող»
  • 1982 - Ռայներ Մարիա Ռիլկե, Բանաստեղծություններ, 168 էջ, «Սովետական գրող»
  • 1986 - Թոմաս Ման, Բուդենդրոոկներ, 700 էջ, «Սովետական գրող»
  • 1992 - Ֆրիդրիխ Նիցշե, Չարից և բարուց անդին, Չաստվածների մթնշաղ, 272 էջ, «Ապոլլոն»
  • 2002 - Ֆրիդրիխ Հյոլդեռլին Բանաստեղծություններ, 510 էջ, «Նաիրի»
  • 2005 - Ֆրիդրիխ Նիցշե, Զվարթ գիտությունը, 516 էջ, «Վան Արյան»
  • 2007 - Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, 322 էջ, «Նաիրի»,
  • 2008 - Ֆրիդրիխ Նիցշե, Այսպես խոսեց Զրադաշտը (երրորդ վերամշակված հրատարակություն), 560 էջ, Իիկ-Երևան
  • 2013 - Ֆրիդրիխ Նիցշե, Ողբերգության ծնունդը, Վագներ դեպքը, Չաստվածների մթնշաղ, Ecce homo, 631 էջ, «Գրիգոր Տաթևացի», Երևան։
  • Ֆրիդրիխ Նիցշե, Երկեր 5 հատորով (6 գրքով), «Անտարես», 2018-2021 թթ.:

Անդրադարձներ

խմբագրել
  • Արտեմ Հարությունյան, «Բանաստեղծական ցնծության պահեր», «Գրական թերթ», 1984, 38։
  • Թադևոս Խաչատրյան, «Եվ որտեղի՞ց են բառերը գալիս», «Գարուն», 1993 թ., 3։
  • Զավեն Բեկյան, «Բանաստեղծի նոր գիրքը», «Նորք», 1994 թ., 1։
  • Դավիթ Գասպարյան, «Ինքնաճանաչում հավիտենության անդրադարձների մեջ», «Գարուն», 2006 թ., 5-6։
  • Զավեն Ավետիսյան, «Բանաստեղծության անտեսանելի կառուցվածքները», «Նորք», 2007 թ., 1։
  • Մանասե, «Եռամիասնության տարրերը որպես հայեցակարգային նախահիմք (Հակոբ Մովսես)», «Գարուն», 7007 թ., 5-6։
  • Արքմենիկ Նիկողոսյան, «Լռություն, որ ձայնն է բառի», «Գրառումներ ընթացքից» գրքում, Երևան, «Վան Արյան», 2007 թ.։
  • Թադևոս Խաչատրյան, «Բանաստեղծության կեցության և գոյության սահմանագծին», «Գարուն», 2008 թ., 7-8։
  • Նորայր Ղազարյան, «Հավատի բանաստեղծությունը», «Գրական թերթ», 2008 թ., 20 հունիսի։
  • Նորայր Ղազարյան, «Կեցության խոսքը. կառուցվածք և բառոլորտ», Համատեքստ – 2008 թ., Երևան, «Ասողիկ» հրատարակչություն, 2009 թ.։
  • Նորայր Ղազարյան, «Էջմիածին», 2008 թ., 3։
  • Վարուժան Այվազյան, «Լույսը անմեկնելի», «Գրական թերթ», 2009 թ., 20 նոյեմբերի։
  • Նաիրա Համբարձումյան, «Լույս-ա-պտույտ». «Գրական թերթ», 2010 թ., 21 մայիսի։
  • Նորայր Ղազարյան, «Լույսի «զվարթ գիտությունը»», «Ազգ» օրաթերթ, 2010 թ., 22 մայիսի։
  • Հրաչյա Թամրազյան, «Հաղորդություն», «Բանաստեղծություններ, Էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ», էջ 304-308, Երևան, Նաիրի, 2010 թ.
  • [1] Արխիվացված 2020-08-06 Wayback Machine
  • Ժենյա Քալանթարյան, Աշխարհընկալո՞ւմ, թե՞ ոճավորում, «Գրական թերթ», 2011 թ., 17 հունիսի։
  • Արքմենիկ Նիկողոսյան, Բանաստեղծության ընդդիմությունը, «Գրանիշ», 2011, 2։
  • Կարեն Սվասյան, Հիշողությունների փոքրիկ մի էջ, «Գրական թերթ», 2012, 7 սեպտեմբերի։
  • Ֆելիքս Բախչինյան, Հակոբ Մովսեսի «Լույս Զվարթ»-ը, «Գրական թերթ», 2013, 31 մայիսի։
  • Զավեկ Բեկյան, «Որսորդության բերկրանքն ու թախիծը», «Գրական թերթ», 2014, 21 փետրվարի։
  • Կարինե Ռաֆայելյան, «Դուք նրան այստեղ այլևս չեք պահի», «Իրատես de facto», 2014, 6-9 հունիսի։
  • Վահրամ Մարտիրոսյան, «Ներքին կյանք», Lragir.am 14.09.14
  • Երվանդ Տեր-Խաչատրյան, «Հակոբ Մովսես. ցնծության և տրտմության երգեր», «Ազգ», 2015 27 նոյեմբերի
  • Հակոբ Հարությունյան, «Հակոբ Մովսեսի «Գրառումները»», «Գրական թերթ», 2015, 4 դեկտեմբերի
  • Նորայր Ղազարյան, «Ժամադրություն լեզվի դրախտներում», Գրական թերթ, 2017, 3 մարտի
  • Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսեսի «Շարական» ժողովածուն», «Գրական թերթ», 2017, 11 նոյեմբերի
  • Մանասե․ «Հակոբ Մովսեսի «Օսիպ Մանդելշտամը»», ԳեղArm, 2018, 62։
  • Զավեն Բեկյան․ «Հակոբ Մովսեսի բանաստեղծությունների «Շարական» ժողովածուն, «Գրական թերթ», 2019, 26 ապրիլի
  • Սուրեն Աբրահամյան․ «Հակոբ Մովսես․ «Գիրքը գրված է, պարտքը՝ կատարված»»․ Գրականագիտական հանդես, ԺԸ, 2019
  • Վահրամ Մարտիրոսյան․ «Ինչ է որոնածը բանաստեղծի - բազում բառերի մեջ ընդամենը մի բառ», Lragir am 1919
  • Հենրիկ Էդոյան, «Անվան լռությունը», «Պոեզիայի երկակի տեսողությունը», 2020, էջ 330-347
  • Թադևոս Խաչատրյան, «Գաղտնիքները երկնքում են, բայց դրանց լուծումները երկրի վրա են», «Հայաստանի հանրապետություն», 2022, 19 հունվարի
  • Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսես․ Գրական և հասարակական հայացքներ», Գրական թերթ, 2023, 10 նոյեմբերի
  • Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսեսի «Գրառումները», Գրականագիտական հանդես, 2023, 2
  • Արտաշես Արամ, «Բանաստեղծի «Գործքը» կամ․․․», Գրական թերթ, 2024, 23, 02
  • Սուրեն Աբրահամյան, «Հակոբ Մովսես․ «Բանաստեղծությունը՝ Որդին Մարդու», Վեմ, 2023, 4

Պարգևներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակոբ Մովսես հոդվածին

Ծանոթագրություններ

խմբագրել