Թադևոս Խաչատրյան (հոկտեմբերի 26, 1955(1955-10-26), Սովետաշեն, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս[1], բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թվականից։

Թադևոս Խաչատրյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1955(1955-10-26) (68 տարեկան)
ԾննդավայրՍովետաշեն, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, հրապարակախոս և գրականագետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Թադևոս Խաչատրյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 26-ին, Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, աշխատել է գրական և պարբերական մամուլում («Գարուն», «Լրագիր», «Մոլորակ», «Օրագիր» և այլն)։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում[2]։

Աշխատություններ խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  • Հովհան Մեյենդորֆ, Սուրբ Հայրերի աստվածաբանության ներածություն, Եր., 2013։
  • Գրիգորի Վերմիշև, Ամիրսպասալար (պատմավեպ, երկհատոր), Եր., 2012:
  • Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի վարքն ու հրաշքները, Եր., 2009[3]։
  • Հովհան Ոսկեբերան, Ճառերի ընտրանի, Եր., 2007։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Անփորձությունից եկող ամենամեծ սխալը / ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ». Գրական Թերթ. 2015 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  2. «ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  3. Հովհաննիսյան Յուրա; Խաչատրյան Թադևոս, eds. (2009). Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի վարքն ու հրաշքները. Հոգևոր ընթերցումներ. Էջմիածին: տպ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի. ISBN 978-9939-59-016-5.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել