Ղուկասյանի շրջան

(Վերահղված է Աշոցքի շրջանից)

Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ ծայր հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Վրացական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 547 քառ. կմ էր, բնակչությունը՝ 9 800 մարդ (1987), խտությունը՝ 17,9 մարդ։

Ղուկասյանի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՂուկասյան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)9 800
Խտություն17,9
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք547
(2 %)
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

Բնակավայրեր

խմբագրել

Ղուկասյանի շրջանի վարչական կենտրոնն էր Ղուկասյան գյուղը։ Ուներ 9 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն

խմբագրել

Ղուկասյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ղուկասյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ղուկասյանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասը։

Շրջանի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ (Ցողամարգ) և 3000-ամյա բնակավայրի հետքեր (Լեռնագյուղ)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1937 թվականին։ 1987 թվականին կար 51 սկգբնական կուսակցական, 64 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Գարուն» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

խմբագրել

Ղուկասյանի շրջանը գտնվում է Աշոցքի սարահարթի արևելյան մասում, Ախուրյան և Չիչկան գետերի վերին հոսանքի ավազանում՝ 2000- 3198 մ (Աչքասար լ․) բարձրությունների վրա։ Մակերևույթը լեռնային է։ Հյուսիս-արևելքում Ջավախքի, հարավ-արևելքում՝ Բազումի լեռնաշղթաների լեռնաբազուկներն են։ Ռելիեֆին բնորոշ են հրաբխային կոները։

Կան գորշ ածխի, կրաքարի, բազալտի, տորֆի պաշարներ, հանքային աղբյուրներ։ Գերակշռում են լեռնատափաստանային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման չափավոր ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -10 °C-ից մինչև -14 °C, հուլիսինը՝ 8-14 °C, տարեկան տեղումները՝ 600-850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60-115 օր։ Տարածքով հոսում են Ախուրյանի վերին հոսանքը՝ Ղուկասյան վտակով, Չիչկան գետը։ Գործում է Սարալիճի ջրամբարը, Ախուրյանի աջափնյակի ջրանցքը, Բավրայի ջրամբարը։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է (կաթնատու անասնապահությունը)։ Կար 17 կոլեկտիվ, 2 միջտնտեսային ձեռնարկություն։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Մուսայելյանում գործում է պանրագործարան, Ղուկասյանում՝ ժողովրդական սպառման ապրանքների գործարան։ Ավտոճանապարհների երկարությունը 127 կմ էր։ Ունի կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում կային 8 միջնակարգ, 8 ութամյա, 7 տարրական, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 22 մասնաճյուղով, 7 մշակույթի տուն, 20 ակումբ, 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 3 ամբուլատորիա։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։