Արքմենիկ Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արքմենիկ Հրայրի Նիկողոսյան (նոյեմբերի 14, 1979, Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), ՀԳՄ անդամ 2007 թվականից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006 թվականից։
Արքմենիկ Նիկողոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1979 (45 տարեկան) Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Գրական թերթ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2003) և Գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (2008) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Վարդենիսի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովակ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2001 թ.-ին ավարտել է բակալավրիատը, 2003 թ.-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001 թվականից ուսմանը զուգահեռ հայ գրականության պատմություն և գրականության տեսություն է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։ 2004-2005 թվականներին աշխատել է «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ որպես գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005 թվականից Հայ գրականություն է դասախոսում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում։
2008 թ.-ին «Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2009 թվականից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է[1]։Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Գրառումներ ընթացքից (հոդվածների ժողովածու), Երևան, ՀԳՄ. հրատ., 2007։
- Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Ե., Անտարես, 2012։
- Խոսքի տարածությունը (հոդվածների ժողովածու), Ե., Անտարես, 2015, 312 էջ:
Ա. Նիկողոսյանի հրապարակումները մամուլում
խմբագրել- Ուրիշ պատասխանատվություն, «Գարուն», 2016, № 1:
Կազմած և խմբագրած գրքերը
խմբագրել- Աշոտ Գաբրիելյան, Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
- Ռոման Կյուրեղյան, Երբ անձրևի են սպասում... (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ «Նոր-դար» հրատ., 2003։
- Հասմիկ Սիմոնյան, Լուսնոտ բառեր (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2005։
- Արեգ Ազատյան, Զատիկի ոտքից բռնված (պատմվածքներ), Երևան, Ապոլոն, 2006։
- Գուրգեն Խանջյան, Լուր չկա (վեպ), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
- Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, (բանաստեղծությունների ընտրանի), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
- Մհեր Բեյլերյան, Սկյութների ստվերները (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատ., 2007։
- Մհեր Արշակյան, Պատմվածքներ, Երևան, ՀԳՄ հրատ., 2008։
- Գուրգեն Խանջյան, Նամակներ ընթացքից (պատմվածքներ, Էսսեներ, կոլաժներ), Երևան, հեղ. հրատ., 2009։
- «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։
- Կարեն Անտաշյան, անտաշատ. պոեզիա 78%, Երևան, հեղ. հրատ.2009։
- Հրաչյա Սարիբեկյան, Հովհաննես Պետրոսյան (մատենագետի կյանքն ու գործունեությունը), Երևան, Դար, 2009։
- Հասմիկ Սիմոնյան, Թափթփված սենյակներ (բանաստեղծություններ), Երևան, Իրավունք, 2010։
- Նառա Վարդանյան Արգելված պտուղ, Սատիրիկոն հրատ., 2014։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ (հանրագիտարան), Ե., 2015, էջ 804։
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքմենիկ Նիկողոսյան» հոդվածին։ |