Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ
Հայաստանի պետական մրցանակները հիմնվել են Հայաստանի Նախագահի 2002 թ. օգոստոսի 22-ի հրամանագրով՝ Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով։
Մրցանակների շնորհման կարգը
խմբագրելՄրցանակները շնորհվում են. գրականության և արվեստի բնագավառում՝ բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամասնությամբ՝
- գրականության և արվեստի բնագավառում՝
ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ մեկ մրցանակ, բ. երաժշտության ոլորտում՝ մեկ մրցանակ, գ. կերպարվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ, դ. թատերական արվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ, ե. կինոարվեստի ոլորտում՝ մեկ մրցանակ.
- ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ մեկ մրցանակ.
- ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ մեկ մրցանակ.
- հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ մեկ մրցանակ։
Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով։
Մրցանակակիրներ
խմբագրելՍտորև ներկայացված է մրցանակակիրների ցանկը։
2009 թվական
խմբագրել№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
1 | Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2009[1] | «Ժամանակի գետը» գրքի համար | ||
2 | Երվանդ ԵՐԿԱՆՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2009[1] | «Քրոնիկոն» ստեղծագործության համար | ||
3 | Արարատ ԱՂԱՍՅԱՆ Հրավարդ ՀԱԿՈԲՅԱՆ Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆ Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆ |
Կերպարվեստ | 29 դեկտեմբերի 2009[1] | «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար | ||
4 | Գրիգոր ԱԶԻԶՅԱՆ (խմբի ղեկավար) Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆ (ճարտարապետ) Լևոն ԽՐԻՍՏԱՖՈՐՅԱՆ (ճարտարապետ) Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ (ճարտարապետ) Վահանդուխտ ԵՐԵՂՅԱՆ (ճարտարապետ) Գրիման ՀՈՎՍԵՓՅԱՆ (ճարտարապետ) Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (կոնստրուկտոր) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2009[1] | Երևանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար։ |
2011 թվական
խմբագրել№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
5 | Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 17 դեկտեմբերի 2011[2] | «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար | ||
6 | Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ | Երաժշտության | 17 դեկտեմբերի 2011[2] | «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար | ||
7 | Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆ (բեմադրության հեղինակ) Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ (նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ) Գրիգոր ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (դերասան) Արթուր ՈՒԹՄԱԶՅԱՆ (դերասան) Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (դերասան) |
Թատերական արվեստ և կերպարվեստ | 17 դեկտեմբերի 2011[2] | Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար | ||
8 | Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ Կարեն ԴՎՈՅԱՆ |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 17 դեկտեմբերի 2011[2] | «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար |
2013 թվական
խմբագրել№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
9 | Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2013[3] | «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար | ||
10 | Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2013[3] | «Ռեքվիեմ» ստեղծագործության համար | ||
11 | Աշոտ ԱՎԱԳՅԱՆ | Կերպարվեստ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ) | ||
12 | Սերժ ԱՎԵՏԻՔՅԱՆ (Ֆրանսիա, գլխավոր դերակատար, ռեժիսոր) Ելենա ՖԵՏԻՍՈՎԱ (Ուկրաինա, ռեժիսոր, պրոդյուսեր) Մարտուն ԱԴՈՅԱՆ (պրոդյուսեր) Թագուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (պրոդյուսեր) |
Կինոարվեստ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Փարաջանով» (Հայաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Վրաստան) ֆիլմի համար | ||
13 | Արթուր ՄԵՍՉՅԱՆ (ճարտարապետ) Արտակ ՂՈՒԼՅԱՆ (ճարտարապետ) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2013[3] | «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար | ||
14 | Սամվել ՇՈՒՔՈՒՐՅԱՆ Երվանդ ԶՈՐՅԱՆ (Կանադա) |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար | ||
15 | Հրաչիկ ՍԻՄՈՆՅԱՆ | Հումանիտար և հասարակական գիտություններ | 29 դեկտեմբերի 2013[3] | «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար |
2015 թվական
խմբագրել№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Բնագավառը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|
16 | Հակոբ ՄՈՎՍԵՍ (Հակոբ Մովսեսի ՀԱԿՈԲՅԱՆ) | Գրականություն և հրապարակախոսության | 29 դեկտեմբերի 2015[4] | «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար | ||
17 | Վարդան ԱՃԵՄՅԱՆ | Երաժշտության | 29 դեկտեմբերի 2015[4] | «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար | ||
18 | Վահե ԿԵՎՈՐԿՈՎ (ռեժիսոր) Սամվել ԲԱԲԱՍՅԱՆ (օպերատոր) Հայկ ԲԱԴԱԼՅԱՆ (օպերատոր) Աննա ԴԵՐՁԱԿՅԱՆ (սցենարի հեղինակ) Արթուր ՓԱՐՍՅԱՆ (մոնտաժող) |
Կինոարվեստ | 29 դեկտեմբերի 2015[4] | «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար | ||
19 | Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ (ճարտարապետ) Պոլ ՉԱԹԱԼԲԱՇՅԱՆ (կոնստրուկտոր) Ստեփան ԱԽՈՅԱՆ («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն) |
Ճարտարապետություն և քաղաքաշինություն | 29 դեկտեմբերի 2015[4] | Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար | ||
20 | Աշոտ ՍԱՂՅԱՆ Աննա ՄԿՐՏՉՅԱՆ Հայարփի ՍԻՄՈՆՅԱՆ |
Ճշգրիտ և բնական գիտություններ | 29 դեկտեմբերի 2015[4] | «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար |
Կերպարվեստի, ինչպես նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում մրցանակները չեն շնորհվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ