Կարինե Սերյոժայի Ռաֆայելյան, հայ գրող, գրականագետ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (2021)։

Կարինե Ռաֆայելյան
Ծնվել է1964, Հունվար 05
ԾննդավայրԵրևան, Հայաստան, ԽՍՀՄ, ՀԽՍՀ
Մասնագիտությունգրող, գրականագետ, հրապարակախոս, թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԿրթությունՀՊՄՀ, ԵՊՀ
ԱշխատավայրԴերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Կենսագրություն

խմբագրել

Կարինե Ռաֆայելյանը ծնվել է 1964թ. Հունվարի 5-ին, Երևան քաղաքում՝ Հայաստան։ Ավարտել է Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցը։ Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռ սովորել և ավարտել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Դպրոցական տարիքից սկսել է ստեղծագործել՝ գրելով երաժշտություն և խոսքեր երգերի համար։ 1981-1985 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մայրենի լեզվի և գրականության ֆալկուլտետը։ Համալսարանում ուսանելու տարիներին սկսել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ, կատարել գրականագիտական վերլուծություններ։ 1988-ից Հայաստանի գրական և մշակութային պարբերականներում հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, անվանի մշակութային գործիչների, գրական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցներով։ 1989-ից աշխատանքի է անցել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ 1989-1992թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Հայ նոր գրականության ամբիոնի ասպիրանտ։ 1993-ից շարունակել է աշխատել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ 1994թ. առ այսօր աշխատում է Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ[1]։ Այդ տարիներից ի վեր Կարինեն զվաղվում է դեմիրճյանագիտությամբ, Դեմիրճյանի երկերի գրականագիտական վերլուծությամբ, անտիպ և քիչ հայտնի ստեղծագործությունների վերծանմամբ, հանրահռչակմամբ և տպագրությամբ։ Մասնավորապես՝ նրա նախաձեռնությամբ 2015թ. լույս է տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» ՝ հանրությանն անծանոթ հեքիաթը[2]։ 2016թ. լույս է տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ[3]» անավարտ խոհագրությունը, որը հայտնաբերել, ձեռագիրը վերծանել և հրատարակության է պատրաստել Կարինե Ռաֆայելյանը[4]։ Նույն թվականին տպագրվել է «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» գրականագիտական հոդվածների ժողովածուն[5], որի կազմողը և ժողովածուում տպագրված յոթ հոդվածների հեղինակը Կարինեն է[6]։ Թանգարանում աշխատելու տարիներին զուգահեռ՝ զբաղվել է նաև հրապարակախոսությամբ, հանդես եկել տարբեր պարբերականներում։ 2007-2009թթ., համագրոծակցելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ, կատարել է ֆիլմերի թարգմանություններ։ 2008-2020 թթ. եղել է «Իրատես» լրատվականի մշակութային բաժնի լրագրող[7], վարել «… և ոչ միայն մշակույթի մասին» խորագիրը։ 2013-ից առ այսօր աշխատակցում է Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքին։ 2019-ից Արդի գիտամշակութային լրատվական հասարակական կազմակերպության համահիմնադիրն է և «Ardi.am[8]» կայքի թղթակիցը։ 2021-ից Կարինե Ռաֆայելյանը Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա արձակ և չափածո երկերը հրատարակվել են Հայաստանի գրողների միության անթոլոգիաներում։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Կարինե Ռաֆայելյանը ստեղծագործում է գեղարվեստական գրականության արձակ և չափածո ժանրում։ 1998թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Երբ գիշերանա…» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրքում տեղ են գտել քնարական և խոհական բանաստեղծություններ։ 1999թ. հրատարակվել է բանաստեղծությունների երկրորդ՝ «Երկվություն» ժողովածուն, որում ընդգրկված բանաստեղծություններում շարունակվել են առաջին գրքի թեմաները, ինչպես նաև տեղ են գտել հայրենասիրական բանաստեղծություններ։ 2016թ. լույս է տեսել գրողի գեղարվեստական արձակ երկերի առաջին ժողովածուն՝ «Ժամանակի նոր չափումներում[9]» վերնագրով։ Ժողովածուի մեջ ընդգրկված պատմվածքները մինչ այդ հրատարակված են եղել մամուլում և ընթերցվել Հայաստանի հանրային ռադիոյի եթերում։ Այս պատմվածքներում տեղ են գտել գրողի և նրա շրջապատի մարդկանց[10] կյանքին առնչվող իրական և ոչ իրական պատմություններ[11]։ 2023թ. հրատարակվել է Կարինե Ռաֆայելյանի պատմվածքների «Մենիկ» ժողովածուն[12][13]։ Այստեղ գրողը[14] հանդես է եկել ստեղծագործական նոր ոճով, անձնական և ոչ անձնական ապրումների դրամատիզմով[15], լավատեսական մոտեցումներով[16]։ 2024թ. լույս է տեսել[17] «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն[18], որում ընդգրկված «Շավղից դուրս» և «Լռությունից անդին» վիպակները արժանացել են Հայաստանի գրողների միության անդամների համար հայտարարված գրական մրցույթների[19] մրցանակներին[20]։ Այս վիպակներում ընդգծված են ժամանակակից մարդու ապրումները՝ կապված Արցախյան հակամարտության, հայրենիքի ծանր իրավիճակի, ճակատագրական անցուդարձերի հետ[21]։ Գեղարվեստական ժանրից զատ, Կարին Ռաֆայելյանը շարունակել է զբաղվել գրականագիտական, հրապարակախոսական, թարգմանական գործունեությամբ։ 2023թ. լույս է տեսել «Փոխատեղումներ» գրականագիտական հոդվածների[22][23], թարգմանությունների, հարցազրույցների ժողովածուն։ Այստեղ ընդգրկվել են 1988-ից մինչ այսօր հրատարակված աշխատանքները։ 2024թ. հրատարակվել է «Հայը. ինքնանկար» ժողովածուն[24], որում ներառված են հայ անվանի գրողների հայի տեսակին նվիրված ստեղծագործություններ[25]։ և Կարինե Ռաֆայելյանի գրականագիտական աշխատությունը՝ «Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» և այլ հայապատումներ» վերնագրով։

  • «Երբ գիշերանա...» (1998 թ., բանաստեղծությունների ժողովածու)
  • «Երկվություն» (1999 թ., բանաստեղծությունների ժողովածու)
  • «Ժամանակի նոր չափումներում» (2016 թ., պատմվածքների ժողովածու)
  • «Մենիկ» (2023 թ., պատմվածքների ժողովածու)
  • «Փոխատեղումներ» (2023 թ., գրականագիտական հոդվածների, թարգմանությունների, հարցազրույցների ժողովածու)
  • «Հայը․ ինքնանկար» (2024 թ., հայապատումներ և գրականագիտական ուսումնասիրություն, ժողովածուի կազմողն է, գրականագիտական ուսումնասիրության հեղինակը)
  • «Հույսի շավիղ» (2024 թ., վիպակների ժողովածու)

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. https://www.azatutyun.am/a/31191459.html
  2. https://pakine.net/archives/1184
  3. https://www.grakantert.am/archives/1962
  4. http://www.irates.am/hy/1416297371
  5. https://www.gatmuseum.am/ru/museum/publications/247-h16
  6. https://www.grakantert.am/archives/11808
  7. http://www.irates.am/hy/1337366126
  8. http://ardi.am/mer-masin/authors/
  9. https://www.grakantert.am/archives/9363
  10. http://www.irates.am/hy/1478236390
  11. https://www.aravot.am/2016/10/28/820593/
  12. https://www.1lurer.am/hy/2023/08/26/%C2%AB%D5%84%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF%C2%BB-%D6%87-%C2%AB%D5%93%D5%B8%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%8C%D5%A1%D6%86%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%A8/984396
  13. https://www.aravot.am/2023/07/08/1353485/
  14. https://iravunk.com/sim/?p=263116&l=am
  15. http://ardi.am/karine-rafayelyani-menik-zhoghovatsui-masin/
  16. https://iravunk.com/?p=257956&l=am
  17. https://www.1lurer.am/hy/2024/05/01/%C2%AB%D5%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B2%C2%BB-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%8C%D5%A1%D6%86%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84%D5%A8/1118065
  18. https://armenpress.am/hy/article/1133970
  19. https://wua.am/%d5%a4%d5%a1%d6%80-21-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b7%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/
  20. https://wua.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ae%d5%b8-%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b7%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9-2/
  21. https://www.kentron.tv/programs/entertaining/%D5%B3%D5%B7%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A8-2/31904.html
  22. http://ardi.am/nor-grqer-karine-rafayelyanic/
  23. https://www.aravot.am/2023/08/24/1363639/
  24. https://www.aravot.am/2024/03/08/1404524/
  25. http://ardi.am/hayy-inqnankary-inqna-anachumi-dzevachap/