Արտեմ Հարությունյան

հայ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտեմ Հարությունյան (այլ կիրառումներ)

Արտեմ Միքայելի Հարությունյան (սեպտեմբերի 19, 1945(1945-09-19)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Արտեմ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1945(1945-09-19)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1968) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Միքայել Հարությունյան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Artem Harutyunyan Վիքիպահեստում

Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր Միքայել Հարությունյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում[2]։ 1979 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թվականներին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983 թ., Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983 թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989 թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008 թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010 թ., միջազգային փառատոնի մրցանակ)։

 

1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994 թ., New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։

2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3]։ ԽՄԿԿ անդամ 1979 թվականից։

Ստեղծագործություններ խմբագրել

Հարությունյանի ստեղծագործությանը բնորոշ է հողի և ուժի միաձուլումը, քաղաքական իրադարձություններին, ժամանակակից կյանքի իրողությունների ու ռիթմերի պոետիկ ներկայացումը։

  • «Նշանների Երկիր», 1977։
  • «Տեսադաշտ», 1979 թվական, ռուսերեն՝ 1983 թվական, ԽՍՀՄ ԳՄ Մ. Գորկու անվան մրցանակ, 1983։
  • «Ներկայության խոսքեր», 1988 թվական «Ռնե Շարի մրցանակ՝ 1988 թվական, Ֆրանսիա։
  • «Հրդեհը հինավուրց հողի», 1993 թվական, Թեքեյան մշակութային միության գրական մրցանակ, 1992։
  • «Նամակ Նոյին» (անգլերեն, 1995 թվական), (հայերեն, 1997 թվական)[4]։
  • «Հուդայի արձակուրդը», 2003 թվական, ՀՀ պետական մրցանակ։

Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986 թվական, «Գրական ուղղությունների պայքարն անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992 թվական)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003 թվական, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004 թվական)[5][6]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Դոբրիցա Էրիչ, «Հանգերից է իմ հոգին ջերմանում...»; Ցուլը (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1999 թ., № 1, էջ 66։
  • Ստեֆան Ռաիչկովիչ, Քարե գիշերերգ; Ձոն Պրկոսի հուշարձանին (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1999 թ., № 1, էջ 66։
  • XX դարի արտասահմանյան արձակ։ Հատոր 1. Անգլո-ամերիկյան պատմվածք (Ժողովածու) /Կազմ՝ Ա. Ո. Խաչատրյան.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 574 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ջոյս Ջեյմս. «Դուբլինցիներ» [շարքը]։
  • Բալաքյան Փիթեր։ Լույսի տխուր օրերը։ Բանաստեղծություններ.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2008.- 107 էջ։
  • Բալաքյան Փիթեր։ Ճակատագրի սև շունը։ Հուշագրություն.- Երևան։ Տիգրան Մեծ, 2002.- 363 էջ։
  • Ի սկզբանէ էր բանն.- Երևան։ Ապոլոն, 2013.- 440 էջ.- Բովանդ-ից՝ Լալաբեկյան Նաթելլա. Գիշերային թռչուններ; Այսօր։
  • Հարությունյան Արտեմ։ Ընտրանի ամերիկյան և անգլիական պոեզիայի.- Երևան։ Ապոլոն, 2000.- 569 էջ։
  • Հարությունյան Արտեմ։ Հատընտիր.- Երևան։ Ապոլոն, 2014.- 256 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Մրցանակներ խմբագրել

  • Ստամբուլի միջազգային փառատոնի մրցանակ, 2010 թ.
  • Ստոկհոլմի միջազգային փառատոնի մրցանակ, 2008 թ.
  • ՀՀ պետական մրցանակ, 2003 թ. («Հուդայի արձակուրդը» գրքի համար)
  • Ռենե Շարի անվան մրցանակ, 1989 թ.
  • Մաքսիմ Գորկու անվան մրցանակ, 1983 թ.
  • Դիլըն Թթմասի անվան մրցանակ, 1983 թ.

Երկեր խմբագրել

  • Նշանների երկիր (բանաստեղծություններ), Երևան, 1977 թ., 116 էջ։
  • Տեսադաշտ (բանաստեղծություններ), Երևան, 1979 թ., 224 էջ։
  • Շեմ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1984 թ., 144 էջ։
  • Ներկայության խոսքեր (բանաստեղծություններ), Երևան, 1988 թ., 164 էջ։
  • Հրդեհը հինաւուրց հողի (բանաստեղծություններ), Նիւ Ջերսի, 1993 թ., 209 էջ։
  • Նամակ Նոյին, Երևան, 1997 թ., 348 էջ։
  • Հուդայի արձակուրդը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 2003 թ., 456 էջ։
  • Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից (բանաստեղծություններ), Երևան, 2010 թ., 656 էջ։
  • Հատընտիր, Երևան, 2014 թ., 256 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել