Ֆրիդրիխ Հյոլդերլին

(Վերահղված է Ֆրիդրիխ Հյոլդեռլինից)

Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, մարտի 20, 1770(1770-03-20)[1][2][3][4][5][6][7][8], Lauffen am Neckar[1] - հունիսի 7, 1843(1843-06-07)[1][2][3][4][5][7][8], Տյուբինգեն, Գերմանիա[1]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։

Ֆրիդրիխ Հյոլդերլին
գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin
FK Hiemer - Friedrich Hölderlin (Pastell 1792).jpg
Ծնվել էմարտի 20, 1770(1770-03-20)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրLauffen am Neckar[1]
Վախճանվել էհունիսի 7, 1843(1843-06-07)[1][2][3][4][5][7][8] (73 տարեկանում)
Վախճանի վայրՏյուբինգեն, Գերմանիա[1]
ԳերեզմանStadtfriedhof Tübingen
Մասնագիտությունբանաստեղծ, գրադարանավար, գրող, թարգմանիչ, վիպասան և փիլիսոփա
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[9]
ԿրթությունԹյուբինգենի համալսարան և Ենայի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ և գերմանական իդեալիզմ
Ուշագրավ աշխատանքներLied der Freundschaft?
Hoelderlin Unterschrift.svg
Կայքhoelderlin-gesellschaft.de/index.php?id=658
Friedrich Hölderlin Վիքիպահեստում

Կյանքի ժամանակագրությունԽմբագրել

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774 թվականին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789 թվականին լուծարում է նշանադրությունը։
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
  • 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին։

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790-1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։

90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»)։ Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797-1799) վեպը։ Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798-1799) ողբերգությունը։

Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։ 2002 թվականին Երևանում «Նաիրի» հրատարակչությամբ լույս է տեսել Ֆր. Հյոլդեռլինի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը թարգմանել է Հակոբ Մովսեսը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118551981 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  6. 6,0 6,1 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. LIBRIS — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438