Բացել գլխավոր ցանկը

Ֆելիքս Բախչինյան

գրականագետ, թարգմանիչ

Ֆելիքս Բարդուղիմեոսի Բախչինյան (սեպտեմբերի 22, 1950(1950-09-22), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գրականագետ, թարգմանիչ: Հայաստանի գրողների միության անդամ (2001 թ.):

Ֆելիքս Բախչինյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1950(1950-09-22) (68 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և գրականագետ
Ազգությունհայ
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ՊարգևներՀՀ վարչապետի հուշամեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
Ֆելիքս Բախչինյան Վիքիքաղվածքում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում: Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը: Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը Մոսկվայում:

Հեղինակ է պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների[1][2]:

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Մոսկվայի գրողների միության անդամ
  • Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ
  • Կովկասի ժողովուրդների և Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս

ՊարգևներԽմբագրել

  • ՀՀ Արարատի մարզպետարանի «Պարույր Սևակ» մեդալ, 2012 թ.
  • ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012 թ.
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներ, 2011 թ.
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2010 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2010 թ.

ԵրկերԽմբագրել

  • Աստեղնային խոստովանանք (ռուսերեն), 1989 թ.
  • Չեչենական օրագիր» (թուրքերեն), 1998 թ.
  • Խաչվածին մահ չկա» (վրացերեն), 2000 թ.
  • Նամակներ Հայաստանից» (ռուսերեն, վրացերեն հոդվածների ժողովածու), 2001 թ.
  • Հայ լինելու քաղցրությունը, 2003 թ.
  • Տիեզերքի սիրեցյալները, 2002-2005 թթ.
  • Գթասրտության ռահվիրան, 2003 թ.
  • Կարոտի թագավորություն, 2003 թ.
  • Բանաստեղծության հայելու խորքում, 2004 թ.
  • Հալեպ՝ փրկության ափ (2 հատոր), 2008 թ.
  • Դեժավյու 2010 թ.
  • Մի գիշեր Բարոն հյուրանոցում 2010 թ.
  • Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Մուշեղի Օհանյան, 2010 թ.
  • Ֆրիտյո‎ֆ Նանսեն. աշխարհի խիղճը, 2010 թ.
  • Գիտությունն ու կյանքը խարսխող գիտնականը. Լևոն Ազատի Սարգսյան, 2013 թ.

ԹարգմանություններԽմբագրել

  • Վլադիմիր Յավորիվսկու, Գայլերի ‎ֆերմա, Երևան, 2005 թ.
  • Կալեվալա (կարելա‎ֆիննական ժող. էպոս), Երևան, 2005 թ.
  • Վասիլ Շկլյար, Բանալի, Երևան, 2005 թ.
  • Տարաս Շևչենկո, Կոբզար, Երևան, 2008 թ.
  • Ժամանակակից ուկրաինական արձակ 2009 թ.
  • Քրիստիյոնաս Դոնելայտիս, Տարվա եղանակները, Երևան, 2011 թ.
  • Մայրոնիս Գարնան ձայները 2016 թ.
  • Անթանաս Բարանաուսկաս Անիկշչյայի թավուտը 2016 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Ֆելիքս Բախչինյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-09-22 
  2. «Ֆելիքս Բախչինյանի ստեղծագործական | Syunacerkir.am»։ syuniacyerkir.am։ Վերցված է 2016-09-22 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներԽմբագրել