Զավեն Բեկյան
Զավեն Մարտիրոսի Բեկյան (Աղաբեկյան), (սեպտեմբերի 20, 1954, Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ 1991 թվականից։
Զավեն Բեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Արդվի, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամություն | ՀԳՄ և ՊԵՆ ակումբ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Արդվի գյուղում։
1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1976-1989 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում։ 1989-2019 թվականներին աշխատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ում։
Գրական գործունեությունԽմբագրել
Զավեն Բեկյանն առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին՝ 14 տարեկան հասակում, Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի «Ձուլող» բազմատպաքանակ թերթում։ Այնուհետև տպագրվել է գրական տարբեր պարբերականներում («Գարուն», «Նորք» ամսագրեր, «Գրական թերթ» և այլն), որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածները։
Զավեն Բեկյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, սերբերեն, վրացերեն և լույս են տեսել տարբեր անթոլոգիաներում։ Մամուլում տպագրել է մանկական բանաստեղծություններ, որոնք առանձին գրքով տպագրության ընթացքում են։ Տպագրել է նաև կարճ պատմվածքների մի ժողովածու («Ժամը չորսը», 2015 թվական)։
Հեղինակ է գրականագիտական, գրաքննադատական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։
Բանաստեղծական ժողովածուներԽմբագրել
- «Պսակբացեք», Երևան, 1990։
- «Տեսիլք և կյանք», 1993։
- «Անժամության վայր», Երևան, 1996։
- «Ցայգածաղիկ, Երևան», 2002։
- «Ճամփաբաժան», Երևան, 2006։
- «Կավե աշտանակ», Երևան, 2012։
- «Ձայնաշար կամար», 2015։
- «Մենավոր աստղի տակ», 2017։
- «Ծիրանավորը», 2019։
- «Գիսաստղ կյանք», 2020։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Զավեն Բեկյան | Գրանիշ» (en-US)։ Վերցված է 2021-09-14
- ↑ Զավեն Բեկյանի մասին ՀԳՄ կայքում