Միքայել Խորենի Հակոբյան
Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}}
կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։
Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Միքայել Խորենի Հակոբյան|Ոչ նշանակալի}}-- ~~~~
հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Խորենի Հակոբյան (ապրիլի 7, 2014 թվական, Հայաստան, Երևան), փոքրիկ գիտունիկ[2]։ ՀՀ «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր փոքրիկ դյուցազուն[3]։
Հակոբյան Միքայել Խորենի Հակոբյան Միքայել Խորենի | |
---|---|
Ծնվել է | Ապրիլի 7, 2014 թվական |
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Ծնողներ | Խորեն Տիրացույան, Քրիստինե Հակոբյան |
Պարգևներ և մրցանակներ | «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր[1]:, «Արծիվ ֆիդայի» մեդալակիր, համաշխարհային ռեկորդակիր |
Կենսագրություն
խմբագրելՄիքայել Հակոբյանը ծնվել է 2014 թվականի ապրիլի 7-ին Երևան քաղաքում։ Սովորում է Երևանի թիվ 39 հիմնական դպրոցի 4-րդ դասարանում։
Հայկական «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդների հեղինակ է[4]։ Համաշխարհային ռեկորդակիր է[1]։ Արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի։
Գործունեություն
խմբագրել2017 թվական
խմբագրել2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ 3 տարեկան հասակում, Միքայելը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» հեռուստանախագծին, որտեղ ներկայացրել է աշխարհին հայտնի բոլոր մեքենաների մակնիշները`արժանանալով պատվոգրի։
2018 թվական
խմբագրել2018 թվականի հունիսի 7-ին գրանցվել է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունում և պարգևատրվել է «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով, քանի որ արդեն 3 տարեկանում ճանաչել և կարողացել է կարդալ 117-ից 200 մեքենաների լոգոները, համաշխարհային լոգոները, իմացել է բոլոր հեռուստահաղորդումների անունները, գույները՝ անգլերեն և հայերեն, տարբեր բանաստեղծություններ, գիտեր թվերը՝ հայերեն և անգլերեն, Հայաստանի Ազգային հերոսներին, հայ մեծերին և պատմամշակութային կառույցները, հուշարձանները, բանկերը, վերջիններիս լոգոները և այլն։
2018 թվականի դեկտեմբերի 18-ին Միքայելը կրկին գրանցվել է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունում և պարգևատրվել է «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով։ Միքայել Հակոբյանը 4 տարեկանում իմացել է Մենդելեևի պարբերական աղյուսակը[5][6]՝ ճանաչելով 118 տարրերը, բոլոր տարրերը հիշել է թվերով, կարողացել է առանց պարբերական աղյուսակին նայելու՝ անգիր ասել բոլոր 118 տարրերը, նույնիսկ կարդացել է բոլոր 118 տարրերը, իմացել է քիմիական միացությունները և քիմիայի մասին պատմվածքներ։
4 տարեկանում արդեն գիտեր գրել երեք 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, կարողանում էր գրել մաթեմատիկայի միանիշ, երկնիշ, եռանիշ, քառանիշ, հնգանիշ, վեցանիշ թվերը, կլոր թվերը և այսպես շարունակ։ Կարողացել է գրել բնական թվերը, զույգ և կենտ թվերը, գիտեր ամենափոքր բնական թիվը, հռոմեական թվանշանները, համեմատության նշանները, երկրաչափական պատկերները և երկրաչափական մարմինները։ Այդ տարիքում Միքայելը նաև իմացել է այլ ազգերի հռչակավոր մարդկանց մասին տեղեկություններ։ 4 տարեկանում փոքրիկ գիտունիկը գիտեր Տերունական աղոթքը, հայերենի, անգլերենի և ռուսերենի այբուբենները, գիտեր 350-ից ավելի մեքենաների լոգոներ, 800-ից ավելի համաշխարհային լոգոներ, 300-ից ավելի հայ մեծերի, բոլոր հեռուստաալիքները, հուշարձանները, պատմամշակութային կառույցները, բանկերի անվանումները, օվկիանոսները, մայրցամաքները, մոլորակները, աշխարհի յոթ հրաշալիքները, հայոց մայրաքաղաքները, Հայաստանի զինանշանները և դրոշները, հայ ֆիդայիներին, հայ զորավարներին, հայ մարշալներին, Հայաստանի ազգային հերոսներին, Արցախի հերոսներին, Հայաստանի Նախագահներին, Արցախի Հանրապետության նախագահներին, Հայաստանի պաշտպանության նախարարներին, ԵԿՄ նախագահներին, գիտեր ռուս հայտնի գրողներին, նկարիչներին, կոմպոզիտորներին և հայտնի մարդկանց, աշխարհի 34 աշխարհագրական «ամենա»-ները, աշխարհի 5 ամենաբարձր լեռները, Հայկական լեռնաշխարհի 11 ամենաբարձր գագաթները, Հայաստանի մարզերը, մարզկենտրոնները և մարզերի տեսարժան վայրերը, աշխարհի 10 ամենամեծ լճերը, գիտեր Հայաստանի, ԼՂՀ, Հայաստանի զինված ուժերի, ԵԿՄ մարտական, էջմիածնի պետական դրոշները և զինանշանները, Հայաստանի պետական պարգևները և շքանշանները, մեդալները, ԼՂՀ պետական շքանշանները և մեդալները, ՀՀ ՊՆ պարգևները, մեդալները, կրծքանշանները, ՀՀ ԵԿՄ բարձրագույն պարգևը, հուշամեդալները, ՀՀ ԶՈւ զինծառայողների զինվորական կոչումները, Եռաբլուրի մասին տեղեկություններ, ՀՀ օրհներգը, ՀՀ ԶՈւ օրհներգը, ԼՂՀ օրհներգը, ԵԿՄ և Պատանի երկրապահի օրհներգերը։ Ինչպես նաև գիտեր գույները՝ 3 տարբեր լեզուներով, 1-ից մինչև 100-ը թվերը՝ երեք լեզուներով հաշվել, տարբեր լեզուներով բանաստեղծություններ, տարվա 4 եղանակները, 12 ամիսները և շաբաթվա 7 օրերը՝ երեք լեզուներով, կենդանակերպի 12 նշանները և այլն։ Միքայելը գիտեր շախմատի աշխարհի 16 չեմպիոններին, լավագույն հայ շախմատիստներին, շախմատի անվանումները՝ 21 լեզուներով, շախմատային թեորիան և շախմատի մասին այլ տեղեկություններ, գիտեր Հայոց ցեղասպանության մասին, հայոց պատմության կարևորագույն տարեթվերը, Մատենադարանի մեծ և փոքր գրքերի մասին, առաջին գրված նախադասությունը, առաջին տպագրված, թարգմանված գրքերի անունները և Դատաստանագրքի մասին, բազմապատկման աղյուսակը, չափման միավորների համակարգը՝ ծավալի, երկրաչափության, զանգվածի և մակերեսի չափման միավորները, աշխարհի քաղաքական քարտեզը, աշխարհի 204 երկրները՝ դրոշները և մայրաքաղաքները։ Այդ փոքր տարիքում արդեն ուսումնասիրում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ինչու՞․ գիտելիքներ աշխարհում» հանրագիտարանը, ֆիզիկա, բնագիտություն, մարդու անատոմիա, «100 փաստ մարդու մարմնի մասին» հանրագիտարանը, արվեստի հանրագիտարանը՝ իր 3 ճյուղերով, ինչպես նաև աշխարահռչակ նկարիչներին և վերջիններիս ամենահայտնի կտավների մասին, հանրահայտ կոմպոզիտորներին, աշխարհահռչակ գրողների և հայտնի մարդկանց, 100 փաստ Հայաստանի մասին, 100 փաստ բուրգերի մասին, երկրաչափություն, աստղագիտություն, նախնադարյան մարդկանց և դինոզավրերի աշխարհի մասին տեղեկություններ։ Փոքրիկ հրաշամանուկը 4 տարեկան հասակում արդեն հաճախում էր շախմատի և զբաղվում նկարչությամբ, գիտեր գրել թվերը, տեղեկություններ՝ աշխարհի տեսարժան վայրերի մասին, 6 լեզվով ասել Ձմեռ պապիկ։ Միքայելը գրում և կարդում էր հայերեն՝ իր մայրենի լեզվով[7]։
2018 թվականի նոյեմբերի 4-ին փոքրիկ Միքայելը հաջողություններ է գրանցել շախմատում՝ արժանանալով ոսկե մեդալի և պատվոգրի[8]։
2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ 4 տարեկան հասակում, Միքայելը կրկին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» հեռուստանախագծին՝ ներկայացնելով քիմիայի բնագավառի իր բացառիկ գիտելիքների պաշարը և արժանանալով պատվոգրի։
2018 թվականի դեկտեմբերի 24-ին փոքրիկ Միքայելը Հայաստանի պաշտպանության նախարարությունում հետաքրքիր հարցազրույց է տվել «Հայ զինվոր» ամսագրին։ Միքայելը լրագրող, փոխգնդապետ Գայանե Պողոսյանին պատմել է Հայոց բանակի, Ապրիլյան քառօրյա պատերազմի և հերոսների մասին, խոսել է զենքերի, զինտեխնիկայի և այն ամենի մասին, ինչը վերաբերում է բանակին։ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի փետրվարի 12-ին «Հայ զինվոր» ամսագրում տպագրել է փոքրիկ Միքայելի հարցազրույցը։
2019 թվական
խմբագրել2019 թվականի ապրիլի 2-ին դեռևս 5 տարեկանը չբոլորած Միքայելն արդեն երրորդ անգամ է գրանցվել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունում և պարգևատրվել «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով։
2019 ապրիլի 19-ին՝ 5 տարեկանում, Միքայել Հակոբյանը "Gyurjinyan Production"-ի կողմից անցկացված մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա գիտունիկ» տիտղոսին։
Արդեն 5 տարեկանում Միքայել Հակոբյանն ավելացրել էր իր գիտելիքների պաշարը և գիտեր 17 նշանավոր մարդկանց անվամբ կոչված քիմիական տարրերի ցանկը, քիմիական 118 տարրերի պարզ նյութի արտաքին տեսքը և ատոմի հատկությունները, քիմիական 118 տարրերը գույներով, մաքուր թղթի վրա լրացնում էր քիմիական աղյուսակի 118 տարրերը՝ իրենց գույներով և կարգահամարներով։ Գիտեր ազնիվ մետաղները, գեղեցիկ մետաղները, աշխարհի ամենաշոգ և ամենացուրտ վայրերը, ամենահարուստ ու աղքատ պետությունները, «ամենա-ամենա» վայրերը, աշխարհի ամենամեծ թիթեռի մասին, Կարմիր գրքի մասին, Երևանի բուսաբանական այգու, Երևանի կենդանաբանական այգու, Խոսրովի անտառ պետական արգելոցի մասին, աշխարհի 10 լավագույն և ամենագրավիչ կենդանաբանական այգիների մասին, Հայաստանի քարտեզը, Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները՝ իրենց գույներով և տեսարժան վայրերով, Արցախի Հանրապետության քարտեզը, շրջանները և շրջկենտրոնները՝ իրենց գույներով, պեգաս թևավոր ձիու մասին։ Այդ տարիքում Միքայելը նաև գիտեր ֆիզիկա (այդ թվում՝ հոսանքի չափման միավորները), գիտեր ուկրաինացի մեծերի վերաբերյալ զանազան տեղեկություններ, ինչպես նաև 1-4-րդ դասարանների մաթեմատիկական բոլոր գործողությունները, ԱՄՆ 16 նախագահներին, հայոց այբուբենի տառերը եվ դրանց թվային արժեքները, հռոմեական թվանշանները։ 5-ամյա փոքրիկը միաժամանակ գրում էր աջ և ձախ ձեռքերով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, քիմիա և թվերը։ Գիտեր կշեռքի և մարմնի զանգվածը, տրանսպորտի տեսակները՝ վերգետնյա, օդային և ջրային, կենդանի տրանսպորտը, հորիզոնի կողմերը, ինչով կարելի է բարձրանալ երկինք, Արեգակնային համակարգը, աստղերը, Երկրի կառուցվածքը, օգտակար հանածոները, մթնոլորտը, ձայնը, կատվազգիներին, եղջերավոր կենդանիներին, կենդանական աշխարհի ծանրաքարշներին, բարձրահասակներին, ամենաերկար կենդանիներին,կենդանական աշխարհի հսկաներին և փոքրիկներին, բուսական աշխարհի հսկաներին, որքան են ապրում կենդանիները և բույսերը, կղզիները և թերակղզիները, նաև գիտեր գրատպաության թանգարանի մասին պատմական տեղեկություններ։
Հաշվի առնելով 5-ամյա փոքրիկի բացառիկ տաղանդն ու ֆենոմենալ հիշողությունը՝ «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը 2019 թվականի հունիսի 10-ին ևս մեկ անգամ գրանցել է փոքրիկին և պարգևատրվել «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով[9]։
2019 թվականի հոկտեմբերի 28-ին Միքայել Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում միացել է Մեգերյան կարպետ ընկերության Րաֆֆի Մեգերյանի կողմից կազմակերպված՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի վիրավոր զինվորների՝ «Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին[10]։ Միքայելը Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ գործեց գորգը։ Գորգի աճուրդից ստացված միջոցներն ուղղվել են Զինվորի տան հերոսների ուսումնական կենտրոնի կառուցմանը։ Րաֆֆի Մեգերյանը Միքայելին գեղեցիկ գորգ է նվիրել՝ գնահատելով վերջինիս բազմակողմանի զարգացվածությունը[11]։
Գնահատելով մեծ փոքրիկի յուրօրինակ տաղանդը և նոր գիտելիքների պաշար ձեռք բերելու անհագ ցանկությունն ու նորանոր հաջողությունները՝ 2019 թվականի նոյեմբերի 23-ին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը կրկին պարգևատրել է «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով[12]։
2020 թվական
խմբագրել6 տարեկանում Միքայելն արդեն գիտեր աշխարհի 10 ամենահազվագյուտ թանկարժեք քարերը, աշխարհի լավագույն համալսարանների և Երևանի պետական համալսարանի պատմությունները, Նոբելյան մրցանակի, Ֆիլդսյան մրցանակի մասին, ինչպես նաև գիտեր մաթեմատիկայի թվերի անվանման համակարգերը, աշխարհի ամենահայտնի հավասարումը, Մատենադարանի և գրքերի քանակի մասին, «Վեհամոր Ավետարանի», հայոց այբուբենի գաղտնագրման գաղտնիքների մասին, հայոց այբուբենի տառերը և դրանց թվային արժեքները, գիտեր Հայաստանի Հանրապետության ճանաչված, հայտնի օլիմպիական մարզիկներին և Արարատ-73-ի ֆուտբոլիստներին։
2020 թվականի հունվարի 28-ին Միքայել Հակոբյանը և «Ասալա»-ի «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ այցելել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»՝ իրենց երախտիքի խոսքը փոխանցելով Հայոց բանակի անպարտ ու անվեհեր հերոսներին[փա՞ստ]։
2020 թվականի հունվարի 29-ին՝ Հայաստանի Հանրապետության բանակի 28-րդ տարեդարձի առթիվ, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգևատրվել է «Արծիվ ֆիդայի» մեդալով[13][14]։
2020 թվականի փետրվարի 15-ին «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգևատրվել է «Ֆիդայիներ» շքանշանով[15]։
2020 թվականի հուլիսի 10-ին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը հրաշամանուկին հերթական անգամ պարգևատրել է «Դյուցազնագիր» երկու սերտիֆիկատներով։
2020 թվականին հայկական եռագույնը ձեռքին բարձրացել է Արագած հրաբխային քառագագաթ լեռան հարավային` 3879 մետր բարձրության գագաթը, որտեղ նաև խաչ է դրվել։ 7-ամյա փոքրիկի ռեկորդը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում»։
2021 թվական
խմբագրել7 տարեկանում Միքայելը իր գիտելիքների հսկայական պաշարն ավելի է հարստացրել, իսկ այժմ հանրությանը զարմացնում է՝ ծավալուն չափածո ստեղծագործություններն անգիր արտասանելով (այդ թվում՝ Պարույր Սևակի «Ընկածները», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Մոր ձեռքերը», «Հայաստան», «Էրեբունի-Երևան», Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», «Ամբոխները խելագարված», Համո Սահյանի «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ», «Հայաստան ասելիս», Հովհաննես Շիրազի «Հայոց ճակատագիրը», «Իմ սուրբ հայրենիք», «Հին աշխարհը չեմ տեսել», Ավետիք Իսահակյանի «Արագածին», Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», «Հայոց լեզու», Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը», «Առաջին ձյուն», «Ծաղիկները», «Մարոն» պոեմը, «Անուշ» օպերան, Վահան Տերյանի «Աշնան երգ», Գուսան Հայկազունի «Եռաբլուր», Դավիթ Վանյանի «Մենք ձեզ հող չենք տա», Կոմիտասի «Կռունկ»-ը և այլն)։
2021 թվականի փետրվարի 21-ին՝ 7 տարեկանում, Միքայելը դրսեկության ձևով (էքստեռն տարբերակով) մեկ տարվա ընթացքում միանգամից երկու դասարան է ավարտել, այդպիսով՝ սեպտեմբերի 1-ին միանգամից հաճախելով երրորդ դասարան։
2021 թվականի փետրվարի 22-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել "Gyurjinyan Production" ընկերության կողմից կազմակերպված 2021 թվականի ամփոփիչ մրցանակաբաշխությունը, որտեղ Միքայել Հակոբյանը արժանացել է «Տարվա գիտունիկ» անվանակարգին։
2021 թվականին փոքրիկ դյուցազուն Միքայել Հակոբյանը հրավիրվում է Մոսկվա՝ մասնակցելու ռուսական "Пятница" հեռուստատեսությամբ ընթացող «Վունդերկինդ» կրթական և ժամանցային ծրագրին։ Հաղորդաշարին մասնակցել է 10 երեխա։ Միքայելի հաջողության մասին տեղեկացել են, երբ 110 "Вундеркинд" երեխաների մեջ Միքայելը գրավել է 10-րդ հորիզոնականը։ Այդ ցուցանիշը նույնիսկ Միքայելի ընտանիքի համար էր անակնկալ․ այդ մասին իրենք տեղեկացել են Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Հաղորդման հաջորդ օրը Մոսկվայի հայ համայնքից Կարեն Ավետիսյանը փոքրիկ հրաշամանուկին, ինչպես նաև Բեդրոս Կիրկորովին հրավիրում է "Ararat Hyatt Moscow"։ Միքայել Հակոբյանին են հանձնվել պատվոգրեր և հուշամեդալ[16][17]։
2021 թվականի սեպտեմբերի 8-ին Միքայելը «Շանթ» հեռուստաընկերության կողմից հրավեր է ստացել՝ մասնակցելու «Փոքրիկ աստղեր» հեռուստանախագծին։
Մասնակցել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի հատուկ թողարկմանը, «Գուշակիր երաժշտությունը» հաղորդման հատուկ թողարկմանը։
2022 թվական
խմբագրելՀրաշամանուկ, ամենագետ Միքայել Հակոբյանը սահմանել է համաշխարհային երեք ռեկորդ, որոնք արդեն իսկ հաստատվել են համաշխարհային InterRecord Եվրասիայում ռեկորդների գրանցման գործակալության կողմից։
8-ամյա փոքրիկի համաշխարհային ռեկորդներն են.
20.07.2022թ.
- Միքայել Հակոբյանը 8 րոպե 34 վայրկյանում լրացնում և ներկում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակն՝ ըստ խմբերի[18]։
17.07.2022թ.
- Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը բարձրաձայն ասում է 57 վայրկյանում[19]։
11.09.2022թ.
- Երկու ձեռքով միաժամանակ՝ աչքերը փակ վիճակում, գրում է 4 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն՝ միաժամանակ մեկ րոպեում արտասանելով 110 տառ, 32 բառ, 8 նախադասություն[20]:
ԵՊՀ հիմնադրման օրվա առթիվ այցելել է Երևանի պետական համալսարան։ Այցելել է նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ գրանցել է նոր ռեկորդներ։
2023 թվական
խմբագրելԱպրիլի 7-ին կայացավ «Լուսաբացը Եռաբլուրում» ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմում նկարահանվել են Միքայել Հակոբյանը և Դավիթ Ամալյանը։ Նրանք քայլում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և ներկայացնում են պանթեոնի, հուշակոթողների, ազատամարտիկների պատմությունը։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Քրիստինե Հակոբյանն։
Դեկտեմբերի 1-2-ին Երևանում անցկացվեց «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը, որի ընթացքում եղան քննարկումներ, դասախոսություններ գիտության հզորացման և գիտությունն ու գործարարությունը կամրջելու, գիտական համակարգի դերակատարության, տնտեսական զարգացման հնարավորությունների, արհեստական բանականության թեմաներով: Փորձառու և կայացած մասնագետների կողքին ելույթ ունեցավ 9-ամյա Միքայել Հակոբյանը, ով կիսվեց իր երազանքներով և գիտելիքներով: Միքայելը ներկայացրեց իր` որպես ապագա գիտնական, նորարարական գաղափարները և պատկերացումները։
2024 թվական
խմբագրել2024 թվականին լույս է տեսել հրաշամանուկ Միքայել Հակոբյանի «Փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն...» անդրանիկ գիրքը։ Գիրքը հեղինակային հրատարակություն է։ Այն նախատեսված է տարբեր տարիքի երեխաների համար[21]։
Գրքում զետեղված են Միքայել Հակոբյանի բանաստեղծությունները, պատմությունները, մտքերն ու վերլուծությունները՝ գրված 2019-2023 թվականներին, ինչպես նաև կտավները՝ նկարված 2020-2024 թվականներին։
2024 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես։
Պատկերասրահ
խմբագրել-
Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդներ
-
Մասնակցություն «Մեծ փոքրիկներ» հաղորդաշարին
-
«Արծիվ ֆիդայի» մեդալակիր
-
Միքայելը՝ փոքրիկ դյուցազուն
-
World Record
-
Համաշխարհային ռեկորդների հավաստագրեր
-
Մ. Հակոբյանի «Փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն» գիրքը
-
7 տարեկան հասակում Միքայել Հակոբյանը բարձրացել է Արագած լեռան հարավային` 3879 մետր բարձրության գագաթը
-
"Gyurjinyan Production"-ի կողմից արժանացել է «Տարվա գիտունիկ» տիտղոսին
-
Պատվոգրեր և շնորհակալագրեր
-
Ռուսաստանի հայերի միության վկայական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «МИР» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել 5-ամյա հրաշամանուկ Միքայել Հակոբյանի մասին. Ուղղակի հրաշք բալիկ է…
- ↑ 4-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում
- ↑ Ուղղակի հրաշք բալիկ է․․․
- ↑ Թովմասյան, Վարդան; Ուռուտյան, Արամ (2012). Իսոյան, Ալբերտ (ed.). Դյուցազնագիրք. Երևան: Հայագիտակ. ISBN 978-9939-823-09-6.
- ↑ Artur Karapetyan (2018-12-01), Մեծ փոքրիկներ-Little Big Shots Little Chemist Miqael Hakobyan-Part 2-Միքայել Հակոբյան-Մաս 2.mp4, Վերցված է 2024-09-09-ին
- ↑ Little Big Shots - Armenia (2018-11-26), Մեծ փոքրիկներ|Little Big Shots Little Chemist Miqael Hakobyan/Part 2/Միքայել Հակոբյան/Մաս 2, Վերցված է 2024-09-09-ին
- ↑ «Сейчас я говорю … все громко аплодируйте мне…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Փոքրիկ գիտունիկ, որը երազում է դառնալ «ամբողջագետ». տոնական բլից՝ 6-ամյա Միքայել Հակոբյանի հետ, որը բոլորին զարմացնում է իր գիտելիքներով
- ↑ ВИДЕО: Пятилетний вундеркинд - феномен феноменов из Армении
- ↑ Էջմիածնեցի 5 տարեկան տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ. նա անկախ փոքր տարիքից հասցրել է հայտնի դառնալ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
- ↑ SHAMSHYAN (2019-10-29), Էջմիածնեցի 5 տարեկան տղայի նկատմամբ անհնար է անտարբեր մնալ, Վերցված է 2024-09-09-ին
- ↑ 5-ամյա Միքայելը մի քանի տասնյակ ռեկորդներ է սահմանել․ «Мир 24»-ի անդրադարձը
- ↑ «Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա ՀԿ».
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Միքայել Խորենի Հակոբյան». Վիքիպեդիա. 2024-09-10.
- ↑ Հրաշամանուկը բազմակի ռեկորդակիր է․․․
- ↑ Սարգսյան, Լաուրա (20210825T0828+0400). «Նույնիսկ Կիրկորովն է հուզվել. ինչպես է հայաստանցի Միքայելը հայտնվել մոսկովյան շոուում». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «Միքայել Խորենի Հակոբյան». Վիքիպեդիա. 2024-09-10.
- ↑ «Fastest recitation the periodic table of Mendeleev | INTERRECORD Международная книга рекордов | Official World Records». www.interrecord.ru (ռուսերեն). 2022-07-20. Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ «Միքայել Խորենի Հակոբյան». Վիքիպեդիա. 2024-09-10.
- ↑ «Most words written with both hands simultaneously in four languages, blindfolded, in 1 minute | INTERRECORD Международная книга рекордов | Official World Records». www.interrecord.ru (ռուսերեն). 2022-09-11. Վերցված է 2024-09-09-ին.
- ↑ https://xsoft.am. «Լույս է տեսել հրաշամանուկ Միքայել Հակոբյանի «Փոքրերը ևս մտածելու իրավունք ունեն» անդրանիկ գիրքը». NewInfo. Վերցված է 2024-09-09-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last=