Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն (Dyutsaznagirk Association of Bogatyrs Non-Governmental Organization), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն[1], որը զբաղվում է ազգությամբ հայերի սխրանքների և ինքնատիպ ուժային, ինտելեկտուալ և բացառիկ ռեկորդների գրանցմամբ։ 1990 թվականից հավաքագրված տեղեկությունները ներկայացվում են «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածու աշխատության մեջ։
Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա ՀԿ |
Հիմնադրված | 1990թ-ից |
նախագահ | Վարդան Թովմասյան |
Ծանոթագրություններ | Հայկական ռեկորդներ |
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ։ Անվանվել է Արտասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողով, որը արձանագրում էր հայազգիների ինքնատիպ ուժային ռեկորդները։ 2013թ-ից հանձնաժողովը վերանվանվել է Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպութուն, որն, արդեն, ոչ միայն գրանցում է ուժային ռեկորդները, այլ նաև ինտելեկտուալ, մշակութային և բացառիկ ռեկորդները։ 2012թ-ին ստեղծվել է նաև «Դյուցազնագիր» հիմնադրամը։
Ազգությամբ հայերի սխրանքները և ինքնատիպ ռեկորդները որևէ տեղ պահպանելու և հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը պատճառ է եղել ստեղծելու մի հանձնաժողով, որը կգրանցեր այդ ռեկորդները[2][3][4][5][6][7][8][9][10][11]։ Հանձնաժողովի անդամները թղթային տեսքով շուրջ քսան տարի գրանցել և հավաքագրել են հայ ազգի ներկայացուցիչների տարբեր ռեկորդներ։ Այդ ամենը տպագրելու նպատակով հետագայում ստեղծվեց «Դյուցազնագիրքը»։ Գրքի առաջին հատորը հրատարակվել է 2012 թվականին։ Այն ներառում է 1991-2011 թվականներին կազմակերպության կողմից արձանագրված ռեկորդները[12]։ Երկրորդ հատորը լույս է տեսել 2015 թվականին և ամփոփում է 2012-2015 թվականներին հավաքագրված տեղեկությունները[12]։
1990թ-ից մինչև 1995 թվականը կազմակերպության նախագահն է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Միքայել Իսպիրյանը, 1995-1997 թվականներին` ԽՍՀՄ սպորտի վարպետ Արթուր Գևորգյանը, իսկ 1997 թվականից մինչ օրս նախագահում է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ՝ Վարդան Թովմասյանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Դյուցազնագիրք
-
Գրքերի հեղինակ Վարդան Թովմասյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կազմակերպության մասին տեղեկություններ Սփյուռ տեղեկատվական կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Դավիթ Ֆահրադյանը Գինեսի վեցակի ռեկորդակիր է».
- ↑ «Առաջին ծրագիր, գինեսի ռեկորդակիրներներ Բենիկ Իսրայելյան և Ռոման Սահրադյանը».
- ↑ «В школу отправлять страшно: 5-летний вундеркинд из Эчмиадзина готовится к рекорду Гиннесса».
- ↑ «3153 մետր բարձրություն, ուժեղ քամի, բաց երկինք և ռեկորդ. DJ Alber Ensso-ն Արագած լեռան վրա».
- ↑ «Ամենափրկիչ, Սևանա լճի ջրասույզ, հազարավոր մարդկային կյանքեր փրկած Վահե Մելքոնյանի աստվածային շնորհը».
- ↑ «Հերթական արցախցին, ով հայտնի է իր ուժով».
- ↑ «Ամենաարագ «պտույտների արքան»».
- ↑ «Ովքեր են Դյուցազնագրքի իրական հերոսներն ու ինչպես տարբերակել իրականը՝ կեղծից».
- ↑ «Վարազդատ Հակոբյանը ձեռքով տեղաշարժեց չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով».
- ↑ «Վահե Խաչատրյանը դաջվածքի եզակի մասնագետ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. հերթական ռեկորդը».
- ↑ 12,0 12,1 «Համահավաք գրացուցակ».