Ֆիլդսյան մրցանակ
Ֆիլդսյան մրցանակ (անգլ.՝ Fields Medal), միջազգային մրցանակ և մեդալ, որը տրվում է չորս տարին մեկ անգամ Միջազգային մաթեմատիկական միության կոնգրեսի ժամանակ երկու, երեք կամ չորս երիտասարդ մաթեմատիկոսների, որոնց տարիքը չի գերազանցում 40-ը։
Ֆիլդսյան մրցանակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | մրցանակ մաթեմատիկայի բնագավառում |
Հիմնադրվել է | 1936 |
Պարգևադրող | Միջազգային մաթեմատիկական միություն |
Շնորհվում է | Երիտասարդ գիտնականներին` մաթեմատիկայի բնագավառում նշանակալի ներդրումների համար |
Անվանված է | Ջոն Չարլզ Ֆիլդս[1] |
Կայք | Mathunion.org |
ԱնվանումԽմբագրել
Մրցանակն ու մեդալն անվանվել են Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով` ի նշան գնահատանքի և երևելի վաստակի։
Մրցանակի տեսք և արժեքԽմբագրել
Ֆիլդսյան մրցանակը կազմում է 15000 կանադական դոլար, իսկ մեդալը 583 հարգի ոսկուց է։ Մեդալի դիմերեսին Արքիմեդի կիսադեմն է, և լատիներեն գրված է «Transire suum pectus mundoque potiri» («Գերազանցել մարդկային սահմանափակումը և նվաճել Տիեզերքը»), իսկ դարձերեսին գրված է «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Մաթեմատիկոսները, բոլոր երկրներից, մեծարում են հիասքանչ ներդրումը իմացության մեջ»)։
Ֆիլդսյան և Նոբելյան մրցանակներԽմբագրել
Ֆիլդսյան մրցանակը համարվում է աշխարհում մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը։ Քանի որ Նոբելյան մրցանակը մաթեմատիկոսներին չի տրվում, ֆիլդսյանը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»[2], թեև երկու մրցանակների միջև կան մի շարք տարբերություններ։
ՀղումներԽմբագրել
- ↑ http://www.gf.org/fellows/fields-medal/
- ↑ Kenneth Chang (2007-03-12)։ «Journeys to the Distant Fields of Prime»։ New York Times (անգլ.)