Վեհամոր Ավետարան (Վեհամօր Աւետարան), ենթադրաբար ամենահին պահպանված հայկական ձեռագիրը, որը պահվում է Երևանի Մատենադարանում (№ 10680)։ Վեհամոր Ավետարանի վրա հանդիսավոր կարգով երդում են տալիս Հայաստանի Հանրապետության նախագահները։ Հայերենում Վեհամայր կոչում են Ամենայն հայոց կաթողիկոսի մորը։ Ավետարանն այդ անունն ստացել է ի պատիվ Վազգեն I կաթողիկոսի մոր՝ Սիրանուշ Պալչյանի։

Վեհամոր Ավետարան
Աղբյուրը վստահելի է
Աղբյուրը վստահելի է
Ավետարանի էջերից մեկը
Ուրիշ անվանում Վեհամօր Աւետարան
Հեղինակ անհայտ է
Գրվել է 7-9-րդ դարեր
Բնագիր լեզու գրաբար հայերեն
Ծավալ 33 × 25,7 սմ
Բովանդակություն Ավետարան
Պահպանում Մատենադարան № 10680
Բնագիր հայտնի չէ

Պատմություն

խմբագրել
 
Ձեռագրի էջերից մեկը։

Ձեռագրի գրման վայրը և տեղը հայտնի չէ։ Պահպանվել են առաջին կազմողի երկու անանուն հուշագրառումներ, որոնք, այդուհանդերձ, ոչինչ չեն հայտնում պատվիրատուի կամ էլ գրվելու ժամանակի մասին։ Այդպիսի գրառումներից մեկի համաձայն, Ավետարանը գրվել է Սուրբ Երրորդության վանքում, սակայն վանքի տեղակայման վայրը չի ճշգրտվում։ Ավելի ուշ ավելացված գրառումները բացահայտում են ձեռագրի պատմությունը։ 13-րդ դարում այն պահվել է Հավուց Թառի վանքում (Գառնի գյուղի մոտ), որտեղից այն 1294 թվականին ձեռք է բերել ոմն Համենավագ[1][2]։ 15-րդ դարում ձեռագիրը եղել է Վարդենիս գյուղի մոտ գտնվող Մաքենյաց վանքում։ 16-րդ դարում այն հայտնվել է Բանանց գյուղում (ներկայումս Բայան, ներկայումս գյուղ Ադրբեջանի տարածքում), որտեղ վերամշակվել է 1625 թվականին[3]։ Հենց այստեղ է 19-րդ դարի վերջում Ավետարանը հայտնաբերել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը։ 1895 թվականին Բարխուդարյանը տվել է ձեռագրի առաջին տպագիր նկարագությունը, նշելով, որ այն տեղի բնակչության մոտ հայտնի է «Հին Ավետարան» կամ «Պահապան» անուններով։ Ընդորում, առաջին մակդիրը ի հայտ է եկել 1625 թվականին, իսկ «Պահապան» անվանումը կապված է տեղի բնակչության հավատալիքների հետ։ Տեղի բնակչության կարծիքով, որ Ավետարանն ունեցել է բուժիչ ուժ և դրանով բուժել հիվանդներին[3][4]։

1974 թվականին Բանանց գյուղի բնակչուհի Ասյա Գրիգորյանի միջոցով ձեռագիրը փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան Տերյանին։ Վերջինս, իր հերթին, 1975 թվականի հունվարի 1-ին այն նվիրել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ին՝ նվիրելով այն կաթողիկոսի մոր անմար հիշատակին։ Նույն տարվա հուլիսի 25-ին Վազգեն I-ը արժեքավոր պարգևը հանձնել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանի պահպանությանը, որտեղ ձեռագիրը գրանցվել է 10680 համարի ներքո։ Մատենադարանի աշխատակիցները, հաշվի առնելով Վահան եպիսկոպոսի կամքը և կաթողիկոսի համաձայնությունը, ձեռագրին տվել են «Վեհամոր» անվանումը՝ ի պատիվ կաթողիկոսի 1974 թվականին մահացած մոր՝ Սիրանուշ Պալչյանին։ Վերջինս ուսուցչուհի էր Բուխարեստից[4][5][6]։

1991 թվականից Վեհամոր Ավետարանի վրա, երդմնակալության ժամանակ, հանդիսավոր կարգով երդում են տալիս Հայաստանի Հանրապետության նախագահները[6][7]։ Բազմաթիվ տարբերակներից հենց այս ձեռագիրն է ընտրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նախկինում եղել է Մատենադարանի աշխատակից[8]։ Ավետարանի պահպանության համար Մատենադարանում տրամադրվել է առանձին որմնախորշ։

Ձեռագրի ուսումնասիրություն

խմբագրել

Ձեռագիրը բաղկացած է 257 մագաղաթե էջերից։ Ունի 33×25,7 սմ չափսեր։ Տառատեսակը՝ երկաթագիր։ Շրջանակը զարդարված է մեկ մեծ, ոսկեջրած խաչից, որը բաղկացած է հինգ քարերից և տասնինը մետաղական խաչերից[9]։

Առաջին հետազոտությունները անցկացվել են արդեն 1975 թվականին, երբ ձեռագիրը հայտնվել է գիտնականների ձեռքում։ Աշխատանքները ղեկավարել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արտաշես Մաթևոսյանը։ Դեղնած թերթերը, երկաթագիր տառատեսակն արդեն իսկ հայտնի էին 1625 թվականին։ «Հին Ավետարան» անվանումը խորհրդանշում էր ձեռագրի հին լինելը, սակայն հնագրական հետազոտության արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները։

  Արտաքին պատկերներ
  Ավետարանի լուսանկարները ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքում
  Արտաքին պատկերներ
  Լևոն Տեր—Պետրոսյանի երդմնակալությունը «Վեհամոր Ավետարանի» վրա
  Արտաքին պատկերներ
  Սերժ Սարգսյանի երդմնակալությունը «Վեհամոր Ավետարանի» վրա
  Արտաքին տեսաֆայլեր
  Տեսանյութ ձեռագրի մասին

Պարզվել է, որ ձեռագիրը գրվել է երկու տարբեր ձեռագրերով (I։ էջ 1—121, II։ էջ 122—256)։ Երկու գրիչներն էլ օգտագործել են հայոց հնագրերը, որոնք հայտնի են արձանագրայնությամբ, կրկնագիրներով և 5-7-րդ դարերի ոչ մեծ հին ձեռագրերով։ Այն հատկապես վառ արտահայտված է Հ, Կ, Վ, Ճ, Զ, Ծ և Փ տառերում։ Նկատվել են կրոնական տերմինների որոշ հապավումներ, որոնք օգտագործումից դուրս են եկել IX—X դարերում։ Գրելու սկզբնական շրջանում առնաձնացվել են նաև վերնագրերի, հուշագրերի և կետադրության ձևերը։ Ձեռագրի գրման ժամը և վայրը հստակ հասկանալ հնարավոր չէր, սակայն ձեռագիրը իրավամբ գրվել է ավելի շուտ, քան հստակ թվագրված հայտնի ձեռագրերը, ինչպես օրինակ 862 թվականին գրված «Մլքե թագուհու Ավետարանը» և 887 թվականին գրված «Լազարյան ավետարանը»։ Ա․ Մաթևոսյանը ձեռագիրը թվագրել է 7-8-րդ դարերին[4][6][10][11][12]։

Մի քանի մագաղաթներ, որոնք սկզբնապես եղել են Վեհամոր Ավետարանի մաս, արդյունքում հայտնաբերվել են Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (№ 10668)[13]։

Ներկայումս ձեռագիրը համարվում է ամբողջությամբ պահպանված ամենահին հայկական ձեռագիրը[14][15]։ Ժամանակակից որոշ հետազոտողներ ավետարանը թվագրում են 7-րդ դարին, սակայն նման վաղ թվագրումը, ինչպես նշում է Պետեր Քոուին, կարիք ունի ավելի խորը և համապարփակ ուսումնասիրության[16]։ Այլ աղբյուրներ նշում են, որ ձեռագիրը գրվել է 7-րդ վերջին և 8-րդ դարի սկզբին[14]։ Terminus ante quem համարվում է 862 թվականը («Մլքե թագուհու Ավետարանի» գրման թվականը)։

2005 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ձեռագիրը ներառվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների» ցանկում[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Книжний центр Авуц Тара = Հավուց Թառի գրչության կենտրոն // Армянская краткая энциклопедия. — 1999. — Т. 3. — С. 276.
  2. К. Матевосян Հավուց Թառի գրչության կենտրոնը // Банбер Матенадарани. — 2012. — № 19. — С. 159—172. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2015.
  3. 3,0 3,1 Меликян С. Особенности празднично-ритуальной системы в этнокультурном контексте села Бананц // Историко-филологический журнал Национальная академия наук Республики Армения. — 2011. — № 1. — С. 274—288.
  4. 4,0 4,1 4,2 Матевосян А. Две ценные рукописи Матенадарану им. Месропа Маштоца // «Эчмиадзин». — 1976. — № 12. — С. 45—51.
  5. С. Штикян Вазген I. Католикос всех армян. Хронография (1908—1988) = Վազգեն Առաջին. Կաթողիկոս Ամենայն Հայոց. Ժամանակագրություն (1908-1988). — Ер., 1990. — С. 1. — 113 с.
  6. 6,0 6,1 6,2 Матевосян А. Два святейшие евангелия // «Эчмиадзин». — 1994. — № 9—10. — С. 32—34.
  7. Agadjanian A. Armenian Christianity Today: Identity Politics and Popular Practice. — 2014. — С. 18. — 278 с. — ISBN 1472412710
  8. Վեհամոր ավետարանն ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանը
  9. Каталог рукописей Матенадарана имени Маштоца / сост. А. Малхасян. — 2007. — Т. III. — С. 90.
  10. Матевосян А. Памятные записи армянских рукописей V—XII веков. — Ер.: изд-во АН АрмССР, 1988. — С. XIV, 23.
  11. Матевосян А. Евангелие Вехапара // «Эчмиадзин». — 1978. — № 5. — С. 34—51.
  12. Minassian M. L'Evange'liare arm. 10680 du Mate'nadaran // Oriens Christianus. — 1979. — № 63. — С. 108—129.
  13. Матевосян А. Памятные записи армянских рукописей XIII века. — Ер.: изд-во АН АрмССР, 1984. — С. 741.
  14. 14,0 14,1 Anne-Marie Christin A History of Writing: From Hieroglyph to Multimedia. — 2002. — С. 258—260. — 403 с. — ISBN 2080108875
  15. Рукопись = Ձեռագիր մատյան // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 648. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
  16. S. Peter Cowe The Armenian version of the New Testament // The Text of the New Testament in Contemporary Research: Essays on the Status Quaestionis. — BRILL, 2012. — С. 259.
  17. Указ правительства Республики Армения № 1643-N