Բեդրոս Կիրկորով (բուլղար․՝ Бедрос Филипов Киркоров, անձնագրով՝ Бедрос Пилибос Киркоров, հունիսի 2, 1932(1932-06-02), Վառնա, Բուլղարիա), բուլղարահայ երգիչ[1], Բուլղարիայի ժողովրդական արտիստ, ՌԴ ժողովրդական արտիստ[2], Ֆիլիպ Կիրկորովի հայրը։

Բեդրոս Կիրկորով
Բնօրինակ անունբուլղար․՝ Бедрос Филипов Киркоров
Ի ծնե անունռուս.՝ Бедрос Пилибос Крикорян
Ծնվել էհունիսի 2, 1932(1932-06-02) (91 տարեկան)
Վառնա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիայի թագավորություն,  Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա և ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլՄելոդիա
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
 Bedros Kirkorov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է կոշկակարի ընտանիքում։ Ծնողները երգում էին քաղաքային երգչախմբում և փոքրիկ Բեդրոսին տանում էին իրենց հետ։ Մանկության տարիներին Բեդրոսը ցանկանում էր ընդգրկվել պարային կոլեկտիվի մեջ, սակայն այնտեղ ազատ տեղեր չկային։ Այդպիսով, Բեդրոսը մտավ երգչախումբ։ Այնտեղ իր տարբերվող ձայնի պատճառով նրան անվանում էին «շեփոր»(ռուս.՝ «труба»)[3]:

Բանակում Բեդրոսը երգել է զինվորական անսամբլում։

Բուլղարիայում Կիրկորովին լսել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրել Մոսկվա՝ երաժշտական կրթություն ստանալու։

Ներկայումս Բեդրոսն իր երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի հետ Նովգորոդի մարզում ղեկավարում է ֆերմա։ Հաճախ հյուրախաղերի ժամանակ ուղեկցում է որդուն։ Ինքը ևս մեկնում է հյուրախաղերի, պարբերաբար ելույթ է ունենում Նովգորոդի բնակիչների համար, ծավալում հասարակական գործունեություն, զբաղվում բարեգործությամբ։

Կրթություն խմբագրել

  • 17 տարեկանում ավարտել է մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը կոշկակար-մոդելավորող մասնագիտացմամբ։
  • Ավարտել է երաժշտական ուսումնարանը։
  • 1962 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Թատերային արվեստի ռուսական համալսարանի երկրորդ կուրս՝ Բորիս Պոկրովսկու դասարան։

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Ֆիլիպ Կիրկորով
  • Մայր՝ Սոֆյա Կիրկորովա
    • Քույր՝ Մարի Կիրկորովա (ծնվել է 1945 թվականին), օպերային երգչուհի է։ Աշխատում է ԱՄՆ-ում, երեխաներ չունի։
    • Եղբայր՝ Հարի Կիրկորով (ծնվել է 1937 թվականին), զբաղվում է բիզնեսով, երեխաներ չունի։
    • 1964 - 1994 - ամուսնացել է Վիկտորյա Լիխաչյովայի հետ։ Ծանոթացել են 1964 թվականի օգոստոսի 19-ին Սոչիում՝ համերգի ժամանակ[4]։ Վիկտորյան մոր հետ նստած էր դահլիճի 8-րդ շարքում, որտեղ էլ հենց երգիչը նկատեց նրան։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանց ևս գտնվում են նույն հյուրանոցում։ Վիկտորյան մոտեցավ Բեդրոսին՝ ինքնագիր խնդրելու, և հենց նույն օրը վերջինս աղջկան ամուսնության առաջարկություն արեց։ Նույն տարում ամուսնացան։ 1994 թվականին Վիկտորյայի մահվանից հետո Բեդրոսը երեք տարի դեպրեսիա մեջ ընկավ, դադարեցրեց հյուրախաղային գործունեությունը։
      • Որդի՝ Ֆիլիպ Կիրկորով (ծնվել է 1967 թվականի ապրիլի 30-ին), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ է, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր։ Բեդրոսն ավանդաբար որդու ծննդյան տարեդարձներին նվիրում է ձիեր։ Մի հարցազրույցի ժամանակ նա մեկնաբանել է իր նվերների նշանակությունը.
  20 տարեկանում ես նրան նվիրեցի փոքրիկ ձի, 25 տարեկանում՝ ավելի մեծ ձի, 35-ում ԱՄՆ-ից բերեցի բյուրեղապակյա երեք ձի, իսկ 40-ամյակի առթիվ նվիրեցի կառք, որը ղեկավարում է ասպետը։ Իսկ իմաստը հետևյալն է. «Նա ամբողջ կյանքում աշխատել է ձիու նման»։  
  • Թոռնուհի՝ Ալլա-Վիկտորյա Կիրկորովա (ծնվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին)։
  • Թոռ՝ Մարտին Ֆիլիպովիչ Կիրկորով (ծնվել է 2012 թվականի հունիսի 29-ին)։
    • 1997 թվականից ամուսնացած է համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սմիրնովայի հետ։ Ծանոթացել են 1992 թվականին՝ Խոլմսկի շրջանում հյուրախաղերի ժամանակ։ Ներկայումս ապրում են Մեծ Նովգորոդից ոչ հեռու։
      • Դուստր՝ Քսենյա (ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին), ապրել է ընդամենը երկու շաբաթ։ Ծնողների կարծիքով փոքրիկը մահացել է բժշկական պատճառով։

Ստեղծագործություն խմբագրել

Մանկության տարիներին Բեդրոս Կիրկորովը երգում էր քաղաքային երգչախմբում։ Ուսանող ժամանակ ակտիվորեն ելույթներ էր ունենում։ Մոսկվայում սովորելու տարիներին երգում էր տարբեր նվագախմբերում։ Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո գրանցվել է Վարնենյան օպերայի խմբում։

Լեոնիդ Ուտյոսովն առաջինն է առաջարկել Կիրկորովին երգել բուլղարախորհրդային ընկերության մասին երգերի շարքը և ինքն էլ գրել է արտիստի նոր ծրագրի մուտքի տեքստը։ Ծանոթությունը Ուտյոսովի հետ և նրա ղեկավարությամբ աշխատելը էականորեն պայմանավորեցին երիտասարդ երգչի ստեղծագործական ուղին։

40 բարեգործական հյուրախաղային համերգից հետո հեռացվել է մոսկովյան ֆիլհարմոնիայից և աշխատանքի անցել նովգորոդյանում։

Առաջին կնոջ մահվանից հետո դադարեցրել է ակտիվ գործունեությունը։

Կատարում է ազգային, հայրենասիրական երգեր։ Ելույթների ժամանակ հաճախ է խոսում ընտանիքի դերի և հայրենիքի հանդեպ սիրո մասին։

Երգացանկ խմբագրել

Ձայնագրել է շուրջ 50 երգ ռադիոյում, «Մելոդիա» գրամոֆոնային ձայնագրության ստուդիան թողարկել է 12 երգից բաղկացած սկավառակ և 10 ձայնապնակ։

Զուգերգերով հանդես է եկել Ֆիլիպ Կիրկորովի, Մարի Կիրկորովի, Թամար Գվերդծիթելիի, Իոսիֆ Կոբզոնի, Լիլի Իվանովայի, Բիսեր Կիրովի, Բալագան Լիմիթեդի հետ։

Բեդրոս Կիրկորովի երգացանկից ընտրյալ երգեր խմբագրել

  1. Алёша (Ֆիլիպ Կիրկորովի հետ)
  2. Вернись
  3. Весенний снег (Լյուդմիլա Բակլանովայի հետ)
  4. Влюбленные
  5. Возвpaщение сверчков
  6. Гордость
  7. Гренада
  8. Звезда
  9. Ирэна
  10. Лёк-лёк (Բալագան Լիմիթեդի հետ)
  11. Мечта
  12. Мир без тебя
  13. Мой сверстник
  14. Моя Болгария (բուլղարերեն)
  15. Моя любовь
  16. Моя страна
  17. Не куст смородины мне символ Родины
  18. Одна жена
  19. Песня об отце
  20. Песня о любви
  21. Помоги мне, соседкa
  22. Русские глазa
  23. Старое танго
  24. Судьба
  25. Судьбa морякa
  26. Сулико (Թամար Գվերդծիթելիի հետ)
  27. Сынок
  28. Таинственный билет
  29. Тайна
  30. Торна (իտալերեն)
  31. Травиатта (Մարի Կիրկորովայի հետ, իտալերեն)
  32. Ты моя песня
  33. Хоро (բուլղարերեն)
  34. Я искал любимую
  35. Я люблю тебя, Россия!
  36. Цветы (հայերեն)
  37. Guarda que luna! (իտալերեն)
  38. Love song (իտալերեն)
  39. L’Immensita (իտալերեն)
  40. Mamma (Ֆիլիպ Կիրկորովի հետ, իտալերեն)

Պարգևներ խմբագրել

  • Փարիզում, Բուխարեստում և Վարշավայում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է։
  • 1992 թվականին առաջին անգամ օտարերկրացի քաղաքացուն՝ Բեդրոս Կիրկորովին, շնորհվեց Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։
  • 2008 թվականին պարգևատրվել է «Հանուն պատվի և արժանապատվության» շքանշանով։
  • 2012 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչմանը։

Հասարակական գործունեություն խմբագրել

  • Բուլղարիայի Ընկերների միության ղեկավարման անդամ է։
  • Մոսկովյան ֆիլհարմոնիայում աշխատանքի ժամանակ, կապված Բուլղարիայի ազատագրման 40-ամյակի հետ, տվել է բարեգործական 40 համերգ։
  • Հյուրախաղերի ժամանակ բոլոր քաղաքներում կազմակերպել է համերգներ Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար։
  • 2007 թվականի օգոստոսի 4-ին Բեդրոս Կիրկորովի նախաձեռնությամբ և միջոցներով Խոլմ քաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված բուլղարացի հերոս Պավել Կալիտինին։
  • Բեդրոս Կիրկորովի մասնակցությամբ Բուլղարիայում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված գեներալ Ուշակովին[5]։
  • 2011 կազմակերպել է բարեգործական մարաթոնի շրջանակներում իրականացվող «Սրտից դեպի սիրտ» համերգային ծրագիրը[6]։ Օգնում է տարբեր քաղաքներում բարեգործական մարաթոնների կազմակերպմանը[7]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բեդրոս Կիրկորովի տանը, ի նշան այն բանի, որ նրա նախնիները եղել են կոշկակար, կա կոշիկի նմանությամբ մի քանի հեռախոս և մոխրաման[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Из интервью Б.Киркорова. «Я армянин, и мы, армяне, живущие в Болгарии, называем себя болгарами…». См. Проездом… с Риммой Казаковой
  2. Указ Президента РФ о присвоении Б. П. Киркорову почётного звания «Народный артист РФ»
  3. Ночной разговор с Бедросом Киркоровым — YouTube
  4. Филипп и Бедрос Киркоровы — YouTube
  5. Ночной разговор с Бедросом Киркоровым — YouTube
  6. «Вице-губернатор Александр Смирнов поблагодарил украинского «Робертино Лоретти» и юную певицу из Молдовы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Новости → Бедрос Киркоров: Новгородская область — единственный регион, где проходит благотворительный марафон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. Бедрос Киркоров — О семье Киркоровых. — YouTube

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդրոս Կիրկորով» հոդվածին։