Մարինա Ոսկանյանց

հայկական ծագմամբ ռուսաստանբնակ նկարիչ-մուլտիպլիկատոր

Մարինա Կոնստանտինի Ոսկանյանց (ռուս.՝ Марина Константиновна Восканьянц, հունվարի 2, 1934(1934-01-02), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2024(2024-10-04)), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ նկարիչ-մուլտիպլիկատոր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ[1]։

Մարինա Ոսկանյանց
Ծննդյան թիվ՝հունվարի 2, 1934(1934-01-02)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 4, 2024(2024-10-04) (90 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ-մուլտիպլիկատոր
Կարիերա՝1958-2004
Ուղղություն՝նկարված մուլտիպլիկացիա
Պարգևներ՝
ՌԴ վաստակավոր նկարիչ
IMDb։ID 2170524

Կենսագրություն

խմբագրել

Մարինա Ոսկանյանցը ծնվել է 1934 թվականի հունվարի 2-ին Մոսկվայում։ 1945 թվականից մինչև 1951 թվականը սովորել է Մոսկվայի պիոներների կենտրոնական պալատում։ 1952 թվականին ստացել է իր առաջին մրցանակը (արժանացել է ոսկե մեդալի Հնդկաստանի նախագահի կողմից) Դելիում կայացած մանկական նկարների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի ակադեմիական նկարչական լիցեյը։

1956-1958 թվականներին Մարինա Ոսկանյանցը մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին, որտեղ սովորել է Ֆեոդոր Խիտրուկի, Ռոման Դավիդովի, Պերճ Սարգսյանի, Լև Միլչինի մոտ։

1959 թվականից մինչև 1991 թվականը եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Կինոստուդիայում աշխատելու երեսուներկու տարիների ընթացքում նրան հրավիրել են աշխատելու իրենց ֆիլմերում խորհրդային մուլտիպլիկացիայի «Ոսկեդարի» գրեթե բոլոր դասականները՝ Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ռոման Կաչանովը, Ֆեոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը և այլք։

Մարդու շարժման էսթետիկան ավելի լավ հասկանալու համար Մարինա Ոսկանյանցը 1955 թվականից պարապել է Լյուդմիլա Ալեքսեևայի Ներդաշնակ մարմնամարզության ստուդիայում, իսկ 1980 թվականից արդեն ինքն է դասավանդել ներդաշնակ մարմնամարզություն Մոսկվայի Գիտնականների տանը կից[2][3]։ Պարային տեսարանների գեղարվեստական պատկերման մեջ հասնելով բարձր վարպետության՝ ստեղծել է դրանք բազմաթիվ մուլտֆիլմերի համար.

Ահա Մարինկա Ոսկանյանցը պարային տեսարանների գծով միակն էր, նա բոլոր ռեժիսորների համար նկարում էր բոլոր պարերը։ Դե, նա պրոֆեսիոնալ պորւհի էր։

— Վ. Վիշեգորոդցև[4]

1990-ական թվականներին Մարինա Ոսկանյանցը՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, համագործակցել է «Քրիսթմազ Ֆիլմս», «ШАР», «Արգուս» կինոստուդիաների հետ։ Նա դասավանդել է, կարդացել դասախոսություններ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, զբաղվել երեխաների ու դեռահասների շրջանում գեղանկարչության ու նկարչության տարածմամբ։

Սուզդալում 15 ОРФАК-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Մարինա Ոսկանյանցը հիշատակվել է «Անիմացիոն արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար» պատվավոր մրցանակով[5].

Մարինա Ոսկանյանցը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին[6]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Марине Восканьянц присвоено почетное звание.24.03.2013
  2. Энциклопедия отечественной мультипликации / (сост. С. В. Капкова). М.: Алгоритм, 2006. с. 170—171.
  3. Г. Иноземцева. Третья премия «Орфея» // Балет. № 5 (153), сентябрь-октябрь 2008. с. 45
  4. Владимир Вышегородцев, Георгий Бородин. «Беседы о мастерстве и ремесле». «Киноведческие записки» № 97, 2010. С. 219
  5. «Марина Восканьянц - первый лауреат ОРФАК в Суздале.10.03.2010». Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Умерла одна из создателей мультфильмов о Простоквашино Марина Восканьянц». РБК (ռուսերեն). 2024-10-04. Վերցված է 2024-10-04-ին.

Գրականություն

խմբագրել
  • Восканьянц, Марина Константиновна // Энциклопедия отечественной мультипликации / сост. С. В. Капкова. — М., 2006. — С. 170—171.
  • Медаль президента Индии // Огонёк : журнал. — 7 сентября 1952. — № 37 (1318). — С. 10.
  • Капков С. Марина Восканьянц // Кинопроцесс : журнал. — 2003. — № 3/4.
  • Капков С. Интервью с Виктором Никитиным // Газета. — 01.08.2004.
  • Владимир Вышегородцев, Георгий Бородин. «Беседы о мастерстве и ремесле» ‖ «Киноведческие записки». — 2010. — № 97.

Արտաքին հղումներ

խմբագրել