«Պատուհանը» (ռուս.՝ «Окно»), խորհրդային երաժշտական նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին ռեժիսոր Բորիս Ստեպանցևի կողմից, քնարական առակ մեծահասակների համար։ Մուլտֆիլմի սցենարի համար հիմք է ծառայել Ֆեոդոր Կնորեի «Երկնագույն պատուհանը» պատմվածքի սյուժեն[1]։ Մուլտֆիլմում հնչում է երաժշտություն Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։

Պատուհանը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստԲորիս Լարին
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո և Պյոտր Ռեպկին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ սիրո մասին երազանքները միշտ էլ ավելի գեղեցիկ են, քան ինքը սերը։

  Աղջկա պայծառ լուսավորված պատուհանը պատանու համար դառնում է ամեն ինչ, նրա շուրջն են պտտվում ոչ միայն նրա բոլոր մտքերն ու նրա ուղարկած ծաղիկների զամբյուղները, այլև նա ինքն էլ իր երազներում վերածվում է արհեստական արբանյակի նմանակի, իսկ պատուհանը՝ տիեզերքի կենտրոնի։ Նկարված մուլտֆիլմի արվեստը նրա հեղինակներին թույլ է տալիս էկրանին մարմնավորել այդ փոխաբերությունը։ Անցնում են օրեր, փոխվում են տարվա եղանակները։ Գալիս է ձմեռ, իսկ պատանին առաջվա նման առաց շեղվելու սիրահարված նայում է այդ պայծառ պատուհանին։ Իսկ ինչ կլիներ, եթե այն չլիներ, եթե ենթադրենք, որ այն դատարկվել է, որ տունն կործանվել է ու վերածվել ավերակների։ Միայն այդ ենթադրությունը նրա հայացքը ծածկում է մահացու կարոտով, երկրում թագավորում են խավարն ու քաոսը։ Բայց ոչ, արևի նման նորից ծագում է այդ պայծառ պատուհանը հորիզոնի հետևից։ Աղջիկն իջնում է վերելակով։ Նա վազում է նրան ընդառաջ։ Տեղի է ունենում ծանոթություն։ Երազանքի իրականացումը փոխում է աշխարհը։ Լուսինը, որ մի ժամանակ բաժանվել էր երկու մասի, միավորում է իր կեսերը։ Նրա պատուհանում հիմա արդեն երկու ֆիգուրներ են՝ տղան ու աղջիկը, որը տեղափոխվել է նրա մոտ, դարձել նրա կինը։ Տղան նրան պատմում է սիրո մասին, իսկ նրա հայացքն ընկնում է ծանոթ պատուհանին։ Աղջիկը փորձում է գրավել նրա ուշադրությունը։ Բայց գրկելով նրան կարծես ակամա, որպես պարտականություն, պահանջ, նա առանց աչքը կտրելու, ինչպես նախկինում, նայում է այն պատուհանին, որտեղ ինչպես առաջ, հայտնվում է աղջկա ֆիգուր։
 

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Բորիս Ստեպանցև
Սցենարիստ Բորիս Լարին
Բեմադրող նկարիչներ Անատոլի Սավչենկո, Պյոտր Ռեպկին
Նկարիչ-դեկորատորներ Իրինա Սվետլիցա, Վերա Խարիտոնովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Օլգա Օռլովա, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Բալաշով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Վ. Տուրուբիներ
Ռեժիսորի օգնական Ե. Շիլովա
Տնօրեն Գ. Կրուգլիկով
Դիրիժոր Էմին Խաչատրյան

Ստեղծման պատմություն խմբագրել

Մուլտֆիլմի պլազտիկ ճիշտ լուծման բանալին որոնելու ընթացքում մուլտֆիլմի բեմադրող նկարիչներ Ա․ Սավչենկոն ու Պ․ Ռեկինն ստիպված են եղել փորձել բազմաթիվ տարբերակներ։ Լուծումը գտնելուն օգնել է աշխատանքներին միացած նկարիչ Վալերի Լևենտալը, որը ֆիլմի համար արել է մուլտիպլիկացիայի համար ոչ տիպալան էսքիզներ[1]։

Ֆիլմի դրամատիկությունը մեծ մասամբ պայմանավորված է հնչող երաժշտությամբ․

Իսկ Պրոկոֆևի երաժշտության հետ ամե ինչ ստացվեց ոչ այնպես։ Պարզվեց, որ այն պարզապես ինքն է նկարում այն, ինչ պետք է տեղի ունենա էկրանին, մինչև ամենափոքր ժեստը՝ որոշելով կերպարների խաղը։ Եվ կարելի է միայն ինչպես պետք է ունկնդիր լինել, որ հասկանալ, ոչ միայն հասկանալ, այլ ուղղակի հստակ տեսնել այն ամենը, ինչ կենդանանում է էկրանին։
Ամենազարմանալին այն է, որ նրա դրամատուրգիան տրամաբանական է, բամզաթիվ մտածված սյուժետային քայլերից ավելի ստույգ։ Մնում էր միայն հետևել նրան, հնազանդորեն դուրս նետելով ամեն թույլը, դատողականը, նրա պարզ զգացմունքին հակասողը։

— Բ. Ստեպանցև[1]

Մրցանակներ խմբագրել

  • 1966 – Մամայայի անիմացիոն ֆիլմերի I միջազգային կինոփառատոնի «Արծաթե հավալուսն» մրցանակ Քնարականության համար (Ռումինիա)[3] հեղինակային ֆիլմերի անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Асенин С. В. Мудрость вымысла: Мастера мультипликации о себе и своём искусстве. — М.: Искусство, 1983. — С. 157. — 206 с.
  2. С. В. Асенин. Волшебники экрана. Направления поисков. Муза романтики Արխիվացված է Փետրվար 26, 2014 Wayback Machine-ի միջոցով:, 3d-master.org.
  3. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-04 archive.today , 3d-master.org.

Արտաքին հղումներ խմբագրել