Պինգվիններ (մուլտֆիլմ)
«Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины»), 1968 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Անատոլի Միտյաև |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1968 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը ներկայացնում է դրամատիկ պատմությունը, որը տեղի է ունենում Անտարկտիդայում, ուր պինգվինները ամառը լողում են ձվադրելու համար։
Մուլտֆիլմը պատմում է Պինգվին անունով պինգվինի մասին։ Կադրից դուրս հնչող ձայնը հայտնում է, որ պինգվինների մոտ թուխս են նստում արուները, և այսպես Պինգվինը թուխս էր նստել ու պահպանում էր ձուն ամենայն խնամքով։ Նա ոչ երկար ժամանակով ձուն վստահում է իր ընկերոջը, որպեսզի սնվի, սակայն վերջինիս անզգուշության պատճառով ձուն ծովն է ընկնում։ Ձվի փոխարեն նա Պինգվինին է հանձնում ձվի նմանությամբ քար։ Բոլոր պինգվինների ճուտերը դուրս են գալիս ձվից, իսկ Պինգվինը դեռ թուխս է նստած ձվաձև քարի վրա։ Բոլոր պինգվիններն ուղղվում են դեպի ծով, որպեսզի լողան ավելի տաք կղզիներ, և Պինգվինը լողում է բոլորի հետ միասին։ Նա իր հետ տանում է քարը՝ շարունակելով հավատալ, որ այդ քարը ձու է։ Ծանր քարը նրան ջրասույզ է անում, և Պինգվինը խեղդվում է՝ փորձելով փրկել իր ճուտին, որը դեռ չէր ծնվել, բայց արդեն անսահման սիրելի էր։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարի հեղինակ | Անատոլի Միտյաև |
Բեմադրող նկարիչ | Մարիա Ռուդաչենկո |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Մարինա Ոսկանյանց, Նիկոլայ Ֆեոդորով, Վիկտոր Լիխաչյով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ռոգովա, Օլգա Օռլովա |
Նկարիչ-դեկորատոր | Վերա Խարիտոնովա |
Օպերատոր | Ն. Կլիմովա |
Կոմպոզիտոր | Վ. Կոնչակով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Զոյա Պավլովա |
Դերերը հնչյունավորել են | Ալեքսեյ Կոնսովսկի – կարդում է հեղինակի տեքստը |
Մոնտաժող | Լյուբով Գեորգիևա |
Ռեժիսորի օգնական | Ե. Տուրանովա |
Նկարչի օգնական | Բորիս Սադովնիկով |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում։
- «Թռչնակներ» (ռուս.՝ «Птички»), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски», 1964)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պինգվիններ» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 521-522. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պինգվիններ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Պինգվիններ» մուլտֆիլմը Յութուբում