Բռնվեց նա, որ կծում էր
«Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался!»), 1983 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, մանկական վառ կինոհեքիաթ՝ ստեղծված ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից[1]։ 1981 թվականի «Նա բռնվեց» մուլտֆիլմի շարունակությունն է։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Հնչյունավորում | Նիկոլայ Գրաբբե, Վյաչեսլավ Բոգաչյով, Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով և Ալեքսեյ Կոտյոնոչկին |
Երաժշտություն | Իգոր Եֆրեմով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Պրիկվել | Նա բռնվեց |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելԿուղբը գնում է իր ընկերոջ՝ Գորշուկի մոտ և հայտնում, որ իրենց ընկեր Մկնիկի հետքով գնում է հայտնի ավազակ Աղվեսը, որը վատ համբավ էր վաստակել անտառում։ Ընկերները որոշում են օգնել ոչինչ չկասկածող Մկնիկին փրկվել։ Վերջինս այդ ժամանակ հանգիստ զբոսնում է անտառում՝ երգելով անհոգ երգեր։
Ընկերները փորձում են կանգնեցնել աղվեսին, բայց երկուսն էլ անհաջողություն են կրում. Կուղբին, որը փորձում է խելքի բերել անպատկառին՝ ասելով, թե լավ չէ փոքրիկներին նեղացնելը, աղվեսը նետում է մեղուների բույնը։ Իսկ Գորշուկին, որը փորձում էր մկնիկին զգուշացնել վտանգի մասին, աղվեսն սպառնում է բռունցքով։
Սակայն ընկերները չեն հանձնվում և աղվեսի հետ պայքարում մի քանի անգամ անհաջողություն կրելուց հետո այնուամենայնիվ հասնում են Մկնիկի մոտ այն պահին, երբ թեյ խմող նապաստակը հասցնում է Մկնիկին զգուշացնել վտանգի մասին։ Մկնիկը, իմանալով, որ իրեն հետևել են և ցանկացել ֆիզիկական ու բարոյական վնաս պատճառել, խիստ զայրանում է ու գոռալով՝ «Բռնվեց նա, որ կծում էր», հարձակվում է աղվեսի վրա ու ծեծում նրան։ Աղվեսը փորձում է դիմադրություն ցույց տալ, սակայն տեսնում է արջին ու ամոթահար փախչում անտառից։
Մկնիկն ու իր ընկերները, գոհ լինելով ընդհարման արդյունքից, երգում են եզրափակիչ հանդիսավոր երգը։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Ռեժիսորի օգանական | Օ. Իսակովա |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչներ | Սվետոզար Ռուսակով, Ալեքսեյ Կոտյոնոչկին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենտև, Օլեգ Սաֆրոնով, Մարինա Ոսկանյանց, Անտոնինա Ալյոշինա, Սերգեյ Ավրամով |
Նկարիչներ | Վ. Խարիտոնովա, Իննա Զարուբա, Սերգեյ Մարակասով, Զոյա Մոնետովա |
Օպերատոր | Սվետլանա Կոշչեևա |
Տնօրեն | Լ. Մոնախովա |
Կոմպոզիտոր | Իգոր Եֆրեմով |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Ելենա Նիկիտկինա |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Դերերը հնչյունավորել են |
Կլարա Ռումյանովա (Կուղբ, Մկնիկ), |
DVD
խմբագրել2009 թվականի հոկտեմբերի 27-ին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով, որը նախապատրաստել է «Крупный план» ընկերությունը։ Սկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմեր՝ «Мишка-задира», «Անտառային պատմություն», «Վազիր, առվակ», «Ամենա, ամենա, ամենա, ամենա», «Անտառային ժամանակագրություն», «Նա բռնվեց», «Заячий хвостик»:
- Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono
- Տարածաշրջանային կոդ — 0 (All)
- Պատկեր — Standart 4:3 (1,33:1)
- Գույն — PAL
- Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն
- Տարածող — Крупный План
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кавалер Ордена Улыбки со смешной фамилией… Наталья ЛУКИНЫХ, Москва 2001 г.
Գրականություն
խմբագրել- Остер Григорий Гирлянда из малышей. — М.: АСТ, 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2
Բովանդակություն՝ «Կապիկները։ Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей»), «Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Նա բռնվեց» (ռուս.՝ «Он попался»), «Բռնվեց նա, որ կծում էր»։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Բռնվեց նա, որ կծում էր» մուլտֆիլմը Аниматор.ру կայքում
- «Բռնվեց նա, որ կծում էր» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում