Պերճ Սարգսյան

ռեժիսոր-մուլտիպլիկատոր

Պերճ Աշոտի Սարգսյան (մարտի 2, 1922(1922-03-02), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 30, 1970(1970-03-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ-բեմադրող, նկարիչ-գծագրող։

Պերճ Սարգսյան
Ծննդյան թիվ՝մարտի 2, 1922(1922-03-02)
Ծննդավայր՝Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Վախճանի թիվ՝մարտի 30, 1970(1970-03-30) (48 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝ռեժիսոր, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ​​ղեկավար և կինոռեժիսոր
IMDb։ID 2539462

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի մարտի 2-ին, Մոսկվայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է «ՏԱՍՍ-ի պատուհաններ» (Окна ТАСС-a) գործակալությունում՝ որպես նկարիչ, ստեղծել հայրենասիրության թեմայով մի շարք պաստառներ։

1951 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը։

Ընդունվել է աշխատանքի «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1952 թվականից աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ 1965 թվականից՝ որպես ռեժիսոր (ըստ որոշ աղբյուրների՝ 1965 թվականից մինչև իր մահը եղել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի տնօրենը)։ Աշխատել է և միաժամանակ դասավանդել նկարիչ-մուլտիպլիկատորներին[1]։ Բացի այդ, նկարազարդել է մի շարք մանկական գրքեր։

Մահացել է Մոսկվայում, 1970 թվականի մարտի 30-ին, 49 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1965 թ.-Տաք քարը
  • 1967 թ.-Կախարդ դարբինը

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1953 թ.-Խիզախ Պակը
  • 1956 թ.-Արագիլ
  • 1957 թ.-Ինչ-որ թագավորությունում
  • 1957 թ.-Մեր արևը
  • 1960 թ.-Ոսկե փետուրը
  • 1961 թ.-Չիպոլինո
  • 1963 թ.-Բաժնետերեր & co

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել