Անագե տոկուն զինվորիկը (մուլտֆիլմ)

«Անագե տոկուն զինվորիկը» (ռուս.՝ Стойкий оловянный солдатик), խորհրդային նկարած մուլտֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Լև Միլչինի[1] կողմից 1976 թվականին[2] «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[3]։ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումն է։

Անագե տոկուն զինվորիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
ՍցենարիստԱլլա Ախունդովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1976

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմն սկսվում և ավարտվում է գրողի սեղանի տեսարանով, որը գրում է հեքիաթն ու կարդում այն հանդիսատեսի համար։

Միոտանի անագե զինվորիկը գիշերը մնում է հսկելու իր տուփի մոտ և հետևում բալետի գեղեցիկ պարուհուն։ Նրանք սիրահարվում են միմյանց, բայց ծխախոտատուփի տրոլլը փորձում է վախեցնել բալերինային։ Զինվորիկն արիաբար պաշտպանում է աղջկան, և հակառակորդը որոշում է վրեժխնդիր լինել՝ նրան հասցնելով պատուհանի մոտ և գցելով ներքև։

Փողոցում անձրև է տեղում։ Զինվորիկը բարձրանում է թղթե նավակի վրա և լողում կոյուղու մեջ։ Այդտեղ հայտնվում է երկրորդական կերպար՝ ծակոտկեն գլխարկով առնետը սակրատեգով և ուսին գցած պայուսակով։ Նա գոռում է, որ զինվորիկը կանգ առնի և ցույց տա անցագիրը, այլապես ինքը նրան թույլ չի տա անցնել և կկծի ատամներով։ Զինվորիկը կռվում է նրա հետ, բայց առնետը պատառոտում է նրա նավակը, և զինվորիկը ընկնում է ջրի հատակը, որտեղ նրան ծուտով կուլ է տալիս ձուկը։ Ձկանը որսում են, և նա հայտնվում է այն նույն տանը, որտեղ սկսվել էին զինվորիկի արկածները։

Հայտնվելով բուխարու վրա՝ զինվորիկը տեսնում է պարուհուն և որոշում իջնել նրա մոտ, բայց վրեժխնդիր տրոլլը նրա ոտքի տակ է նետում շղթայով սև սրտիկ։ Բուխարու երեսպատումից պոկվում է այն կտորը, որի վրա կանգնած էր զինվորիկը, և վերջինս ընկնում է ուղիղ կրակի մեջ։ Հալվելով տաքությունից՝ զինվորիկը փորձում է կանգնեցնել պարուհուն, բայց նա նետվում է ուղիղի նրա գիրկն ու այրվում նրա հետ միասին։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ալլա Ախունդովա
  • Ռեժիսոր և բեմադրող նկարիչ՝ Լև Միլչին
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա
  • Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ (անիմատորներ)՝ Մարինա Ոսկանյանց, Տատյանա Պոմերանցևա, Վիկտոր Շևկով, Նիկոլայ Ֆեոդորով, Ալեքսանդր Պանով, Ալեքսեյ Բուկին
  • Օգնականներ՝ Զոյա Պլեխանովա, Օ. Պավլովա, Ն. Կոզլովա
  • Մոնտաժող՝ Օլգա Վասիլենկո
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Մարիա Վինոգրադովաանագե զինվորիկ
    • Ալեքսեյ Կոնսովսկի – հեղինակի տեքստ
    • Սերգեյ Ցեյց – տրոլլ ծխախոտատուփից/առնետ
  • Ֆիլմի տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով

Վերաթողարկում

խմբագրել

1980-ական թվականներին Խորհրդային Միությունում մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» ընկերության կողմից Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի հավաքածուում։ Ռուսաստանում 1990-ական թվականներից սկսած թողարկվել է VHS տեասաերիզներով «Крупный план» ընկերության կողմից, 1995-1999 թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ միասին Մուլտֆիլմերի հավաքածու № 3 «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթներ» հավաքածուում «Մատնաչափիկը», «Կամակոր արքայադուստրը» և «Ջրահարսը)» մուլտֆիլմերի հետ միասին։ 1990-ական թվականների կեսերին Studio PRO Video թողարկել է VHS-ով լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուում «Վայրի կարապները», «Մոխրոտը», «Մատնաչափիկը», «Անճոռնի ճուտիկը», «Խալիֆ արագիլը» և «Քենթերվիլյան ուրվականը» մուլտֆիլմերի հետ միասին։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում VHS-ով «Союз Видео» ստուդիայի կողմից։ Բոլոր արտոնագրված VHS-ները թողարկվել են Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

1990-ական թվականների կեսերից մինչև 2000-ական թվականները «Крупный план» ընկերության «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթներ» նույն հավաքածուն կողմից թողարկվել է Video CD -ով «Lizard» ընկերության կողմից։ 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով «Крупный план» և «Союз Видео» ընկերությունների կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի հավաքածուում Dolby Digital (Dolby Mono 1.0, հետագայում՝ 2.0) ձայնով։ Թողարկվել է նաև DVD-վ 2003 թվականին «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածուի» վեցերորդ թողարկումում։ Թողարկվել է նաև MPEG-4 սկավառակներով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել