«Չար խորթ մոր մասին» (ռուս.՝ «Про злую мачеху»), 1966 թվականի խորհրդային մուլտֆիլմ, որ նկարահանել են ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[1]։ Մուլտֆիլմը խորթ մոր ու որդեգրյալ դստեր մասին պատմող հեքիաթների թեմայով երաժշտական պարաֆրազ է, որը հեղինակներն անվանել են սրտահույզ կատակերգություն։

Չար խորթ մոր մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստԼազար Լագին
ՀնչյունավորումՆադեժդա Ռումյանցևա, Անատոլի Պապանով, Ալեքսանդր Մենակեր, Մարիա Միրոնովա, Ռինա Զելյոնայա, Ելենա Պոնսովա, Kira Smirnova? և Մարիա Վինոգրադովա
Բեմադրող նկարիչԼանա Ազարխ և Վալենտին Լալայանց
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1134 վայրկյան
Թվական1966

Սյուժե խմբագրել

Պետրուշկայի հագուստով հաղորդավարը ներկայացնում է «սրտահույզ կատակերգություն»՝ մեկնաբանելով մանկավարժական գիտությունների «չորացած» գործիչ «Մակարեյ Ուստիմովիչ Նեուստաննիի «Խորթ մայրն ու խորթ դուստրն անցյալում և ներկայում» զեկույցը, որում կատարվել է հեքիաթային նախահեղափոխական ու խորհրդային իրականությունում ապրող խորթ մայրերի համեմատություն։

Սիդոր Սիդորովիչն ու Ֆյոկլա Ֆեոդորովնան, որ Մոսկվայում ապրում են հարևանությամբ և երկուսն էլ միայնակ են մնացել, ընտանիք են կազմում, իսկ նրանց դուստրերը՝ Տոման ու Ֆիրան, դառնում են խորթ քույրեր։ Ինչպես հարկն է խորթ մորը, Ֆյոկլան սկսում է մտածել, թե ինչպես տանջի իր խորթ դստերը՝ Տոմային։ Սկզբում նա խորհուրդ է հարցնում Բաբա Յագայից, որն ապրում էր իրենց քաղաքում, բայց այնպիսի սարսափելի խորհուրդներ է ստանում, որ չի համարձակվում կատարել դրանք՝ վախենալով ենթարկվել քրեական պատասխանատվության։

Մտածելով իր անելիքների մասին՝ Ֆյոկլան գնում է այգի, որտեղ տեսնում է, թե ինչպես են ծնողները երես տալիս իրենց երեխաներին՝ կատարելով նրանց բոլոր քմահաճույքները, և արդյունքում երեխաներն սկսում են իշխել նրանց։ Ֆյոկլան միանգամից որոշում է վարվել հակառակ ձևով. իր հարազատ դստերը՝ Ֆիրային, նա ստիպում է սովորել, մաքրել բնակարանը և զբաղվել սպորտով, իսկ Տոմային խնայում է ու փայփայում՝ թույլ չտալով ինքնուրույն ինչ-որ գործ անել։ Անցնում են տարիներ. Ֆիրան դարձել է գեղիրան, մարզական կազմվածքով, խելացի ու լավատես գեղեցկուհի, իսկ Տոման գեր, քմահաճ ու տգետ է և միշտ դժգոհ է ամեն ինչից։

Ձմռանը՝ դեկտեմբերին, Սիդոր Սիդորովիչը խիստ հիվանդանում է, և բժիշկը նրան ապաքինման համար խորհուրդ է տալիս ուտել թարմ ելակ։ Հակառակ մոր հորդորներին՝ Ֆիրան դահուկներով գնում է անտառ՝ ելակ փնտրելու։ Օգնելով հիվանդ ատամով գայլին՝ Ֆիրան հանդիպում է ծեր պրոֆեսորին ու նրա երիտասարդ օգնականին։ Նրանք աղջկան առաջարկում են մաքրել ձյան կույտը, և աղջիկն արդյունքում գտնում է պոլիպլոիդային ելակի ջերմոց։ Նվեր ստանալով ելակ՝ Ֆիրան ու պրոֆեսորի օգնականը գայլի օգնությամբ վերադառնում են քաղաք։ Սիդոր Սիդորովիչն ուտում է ելակն ու առողջանում։

Ուրախությամբ նշում են Ֆիրայի ու պրոֆեսորի օգնականի հարսանիքը։ Տոման չարությունից նույնպես գնում է անտառ՝ ելակ բերելու, բայց քիչ է մնում գայլերն ուտեն նրան։

Ստեղծողներ խմբագրել

Անատոլի Պապանովհաղորդավար Պետրուշկա
Մարիա ՄիրոնովաՖյոկլա Ֆեոդորովնա
Ալեքսանդր ՄենակերՍիդոր Սիդորովիչ
Նադեժդա ՌումյանցևաՖիրա
Մարիա ՎինոգրադովաՏոմա
Ելենա Պոնսովա – Բաբա Յագա
Ռինա Զելյոնայա – առաջին տատ / չարաճճի աղջիկ
Կիրա Սմիռնովա – երկրորդ տատ
Եվգենի Վեսնիկ — էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Ֆիլմի տնօրեն – Գ. Կրուգլիկով

Տեսաերիզ խմբագրել

1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video և «Союз» ստուդիաների կողմից։ 2000-ական թվականներին «Союз» ստուդիան թողարկել է DVD։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել