Կամ թռչուն է, կամ էլ գազան
«Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1984 թվականին ռեժիսոր Վլադիմիր Պեկարի կողմից մոնղոլական հեքիաթի մոտիվներով[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Սցենարիստ | Վլադիմիր Վալուցկի |
Հնչյունավորում | Նատալյա Գունդարևա |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1984 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի գործողություններն սկսում են նրանից, որ թռչունների արքան՝ հպարտ ու քաջ արծիվը, մի անգամ հավաքում է իր բոլոր ենթականերին ու նրանց տալիս արտասովոր մի առաջադրանք։ Քանի որ երկարատև ու ձնառատ ձմռան ընթացքում երբեմնի երկնագույն երկինքը հասցրել էր խամրել՝ կորցնելով իր դյութիչ գույնը, արծիվն իր փետրավոր ընկերների օգնությամբ որոշում է շտկել իրավիճակը և մինչև գարնան գալը վերադարձնել երկնքի գեղեցիկ զմրուխտագույնը։ Յուրաքանչյուր թռչունի հանձնարարվում է բերել մեկական երկնագույն կտոր։ Սակայն չղջիկը խուսափում է այդ աշխատանքը կատարելուց՝ պատճառաբանելով, թե ինքը բոլորովին էլ թռչուն չէ, այլ ամենաիսկական գազան։ Նույնպիսի պատճառաբանություն նա ներկայացնում է նաև գազաններին, որպեսզի չմասնակցի նրանց աշխատանքին։ Երբ թռչուններն ու գազաններն սկսում են տոնակատարությունը, չղջիկը չի կարողանում մասնակցել ոչ մեկին, ոչ էլ մյուսին, որովհետև ո՛չ թռչուն է, ո՛չ գազան։ Այդ պատճառով էլ չղջիկը, վտարվելով բոլորից, սկսում է միայնակ ապրել մութ ու խաղաղ քարանձավում։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Վլադիմիր Վալուցկի |
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Կոլյուշևա |
Կոմպոզիտոր | Էդուարդ Արտեմև |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
Պատմող | Նատալյա Գունդարևա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Մարինա Ոսկանյանց, Յուրի Բատանին, Դմիտրի Կուլիկով, Տեննո Պենտ Սոոստեր |
Նկարիչներ | Նիկոլայ Միտրոխին, Ա. Չիստովա |
Ռեժիսորի օգնական | Օլգա Ապանասովա |
Մոնտաժող | Ելենա Բելյավսկայա |
Նկարահանող խմբի տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
- Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Թռչնակներ» (ռուս.՝ «Птички»), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски», 1964)։
- «Мышка-норушка», Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Սպիտակ մորթի» (ռուս.՝ «Белая шкурка», 1968), «Մուկն ու ուղտը» (ռուս.՝ «Мышь и верблюд», 1987), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (1984), «Պարծենկոտ մուկը» (ռուս.՝ «Хвастливый мышонок», 1983), «Պիկ մկնիկը» (ռուս.՝ «Мышонок Пик», 1978), «Այն մասին, թե ինչպես թզուկը հեռացավ տնից և...» (ռուս.՝ «О том, как гном покинул дом», 1976), «Մկնիկն ու կարմիր արևը» (ռուս.՝ «Мышонок и красное солнышко», 1986), «Կախարդական զանգակը» (ռուս.՝ «Чудесный колокольчик», 1949)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կամ թռչուն է, կամ էլ գազան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006).