Մոխրոտը (մուլտֆիլմ, 1979)
«Մոխրոտը» (ռուս.՝ «Золушка»), մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` Շառլ Պերոյի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ներառվել է մուլտֆիլմների «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Կախարդուհու արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы», ռեմասթերինգ, 1991) ժողովածուում։
Տեսակ | մուլտֆիլմ, կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմնված է | Մոխրոտ |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 17 րոպե[1] |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելՖիլմի հերոսներն են կռվարար խորթ մայրը, նրա ծույլ ու ոչ համակրելի երկու դուստրերը, անտառապահ կամազուրկ ամուսինն ու խորթ դուստրը՝ աղախին Մոխրոտը։ Վերջինս փերու օգնությամբ հայտնվում է թագավորական պարահանդեսում, որտեղ ծանոթանում է արքայազնի հետ։ Փերու կախարդությունը կորչում է կեսգիշերին, Մոխրոտը փախչում է՝ կորցնելով բյուրեղապակե կոշիկը։
Ստեղծողներ
խմբագրել- Ռեժիսոր՝ Իվան Ակսենչուկ
- Սցենարիստ՝ Ալբերտ Սաժին
- Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա
- Նկարիչներ՝ Վլադիմիր Մորոզով, Իրինա Սվետլիցա, Վ. Մաքսիմովիչ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Վլադիմիր Շևչենկո
- Ալեքսանդր Պանով
- Վիկտոր Լիխաչև
- Իոսիֆ Կուրոյան
- Մարինա Ոսկանյանց
- Օլեգ Սաֆրոնով
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
- Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով
- Մոնտաժող՝ Ելենա Տերտիչնայա
- Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա
- Երգի տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր
- Դերերը հնչյունավորել են՝
- Տատյանա Շաբելնիկովա – Մոխրոտ
- Իգոր Իվաով – արքայազն
- Վսևոլոդ Լարիոնով – մունետիկ
- Էլվիրա Բրունովսկայա – փերի
- Լյուդմիլա Շապոշնիկովա – խորթ մայր
Ստեղծում
խմբագրելՄուլտֆիլմում, ինչպես Իվան Ակսենչուկի այլ աշխատանքներում, կարևոր տեղ է հատկացվել երաժշտությանը[2]։
Ռեժիսորը հեշտությամբ դիմել է տեխնոլոգիական նորարարությւոնների. այս մուլտֆիլմում բեմադրող նկարիչ Գալինա Շակիցկայան բոլոր ֆոները նկարել է թավշե թղթի վրա[3]։
Արձագանքներ
խմբագրելԱնիմացիայի պատմաբան, Կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գեորգի Բորոդինը նշել է, որ խորհրդային մի շարք այլ մուլտֆիլմերի հետ միասին «Մոխրոտը» մեծ ժողովրդականություն է վայելել 1970-1980-ական թվականներին[4]։
Սվետլանա Վերխոլանցևան «Наш фильм» կայքում նշել է, որ «Հենրիխ Սապգիրի բանաստեղծության շնորհիվ Ալբերտ Սաժինի սցենարով նկարահանված մուլտֆիլմը դիտվում է զարմանալի հեշտությամբ»[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Капков, 2006
- ↑ Георгий Бородин (2008 թ․ նոյեմբերի 10). «К 90-летию Ивана Аксенчука». «Аниматограф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Георгий Бородин (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Светлана Верхоланцева. ««Золушка» – история об удивительной красоте». Наш фильм.ру. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
Գրականություն
խմբագրել- Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Cinderella ՅուԹյուբում
- «Մոխրոտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մոխրոտը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Մոխրոտը» մուլտֆիլմը Мультик.ру կայքում