Նկարված մուլտիպլիկացիա
Նկարված մուլտիպլիկացիա, մուլտիպլիկացիայի տեխնոլոգիա, որը հիմնված է իրարից քիչ տարբերվող երկչափ պատկերների կադրային նկարահանումների վրա։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին[1]։
Պատմություն
խմբագրելՆկարված մուլտիպլիկացիան առաջացել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Սկզբում բոլոր կադրերը նկարվում էին լիարժեք և առանձին-առանձին, որը շատ աշխատատար էր և մեծ ժամանակ էր խլում նաև նկարիչների մի ամբողջ կոլեկտիվից։
Այնուհետև հորինվեց օբեյկտների նկարման մի այլ տարբերակ։ Կերպարներն ու տեսարանները նկարվում էին թափանցիկ թիթեղների վրա, որոնք դրվում էին իրար վրա։ Առաջին շերտի վրա կարելի էր տեղավորել ետին պլանը, երկրորդի վրա՝ կերպարների մարմնի անշարժ մասերը, իսկ երրորդի՝ շարժական և այդպես շարունակ։ Այն նկատելիորեն կրճատում էր աշխատատարությունը, քանի որ յուրաքանչյուր կադր զրոյից չէր նկարվում։ Այս տեխնիկան կոչվեց շերտային, որն առաջին անգամ օգտագործեց Ուոլտ Դիսնեյը։
Նկարված մուլտիպլիկացիայի առավելությունն իր տեխնիկական պարզությունն է (վատագույն դեպքում հերիք է նաև նկարների ցուցադրությունն ըստ հերթականության, չի օգտագործվում նույնիսկ կինոսարքավորում)։ Հենց այդ պատճառով առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերը նկարված էին և հայտվում էին մինչ կինեմատոգրաֆի հայտագործումը։ 1977 թվականի հուլիսի 20-ին, Էմիլ Ռեյնոն ցուցադրեց, իսկ օգոստոսի 30-ին արտոնագրեց իր ապարատը՝ պրաքսինոսկոպը։ Հենց այդ օրն էլ համարվում է մուլտիպլիկացիայի ծնունդը։
Ինչպես նաև նկարված մուլտիպլիկացիան հեշտությամբ բաժանում է մուլտիպլիկատորների աշխատանքը և ստեղծում «կոնվեյեր», որի ամենատիպիկ ներկայացուցիչը Ուոլթ Դիսնեյի մուլտիպլիկացիան է։ Դրա օգտագործմամբ կարելի է հասնել ռեալիստականության տարբեր աստիճանների՝ Զագրեբական դպրոցի գրոտեսկային շարժից, մինչև Պետրովի հիպերռեալիստականության։
Բացի այդ, 24-ֆազանոց մուլտֆիլմի լիարժեք ստեղծման աշխատանքը շատ երկար և աշխատատար էր, այդ պատճառով հետպատերազմական շրջանում այն ենթարկվեց «կրճատման», որի ժամանակ 1 վայրկյանի ընթացքում տեղի էր ունենում ընդամենը 4 կադրի փոփոխություն։
1900-1907 թվականներին ամերիկացի Ջեյմս Սթյուարտ Բլեքթոնը նկարահանեց «Կախարդված նկար», «Ծիծաղելի դեմքերի կոմիկական փուլեր» և «Ուրվականներով հյուրանոցը» կարճամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարները։
Ներկայիս պահին նկարված ֆիլմերի մեծամասնությունն արտադրվում են Ճապոնիայում (տե՛ս Անիմե)։ Ուլոթ Դիսնեյի ստուդիաները կամ փակված են, կամ էլ անցել են 3D-տեխնոլոգիային։ Բայց մուլտսերիալների մեծ մասը դեռևս շարունակում են ստեղծվել այս տեխնոլոգիայով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կինեմատոգրաֆիայի փիլիսոփայությունը. Cambridge: Cambridge University Press. 2010. էջեր 138–139. ISBN 9780521822442.