Մասնակից:Vahanboyajyan1/Ավազարկղ

Ստուգաբանություն և սահմանում խմբագրել

Հոգեբանություն բառը ծագում է հունարեն psyche (հոգի) բառից (ψυχή psychē, «շունչ, ոգի, հոգի» և -λογία -logia, «հետազոտություն» կամ «ուսումնասիրություն»)[1]: Psychologia (հոգեբանություն) լատիներեն բառը առաջին անգամ օգտագործվել է Խորվաթ հումանիստ և լատինաբան Մարկո Մարուլիչի կողմից իր լատին․՝ Psichiologia de ratione animae humanae գրքում 15-րդ դարի վերջում կամ 16-րդ դարի սկզբում[2]: Հոգեբանություն (psychology) բառը անգլերենում առաջին անգամ կիրառել է Սթիվեն Բլանկարտը 1694 թվականին ֆիզիկական բառարանում, որը վերաբերվում է «Անատոմիային, որը բուժում է Մարմինը և Հոգեբանությանը, որը բուժում է Հոգին»[3]:

1890 թվականին Վիլյամ Ջեյմսը սահմանեց հոգեբանությունը որպես «գիտություն հոգեկան կյանքի մասին, դրա ֆենոմենի և պայմանների մասին»: Այս սահմանումը տասնամյակներ շարունակ մեծ հեղինակություն էր վայելում: Այնուամենայնիվ այս իմաստը վիճաբանության առարկա դարձավ, հատկապես ծայրահեղ բիհեյվորիստների կողմից, ինչպիսիք են Ջոն Ուոթսոնը, ով իր 1913 թվականի հրովարտակով սահմանեց հոգեբանության դիսցիպլինը` որպես ինֆորմացիայի ձեռքբերում, որն օգտակար է սեփական վարքը կառավարելու համար: Ջեյմսի սահմանումից հետո այդ տերմինը ավելի ուժգին է նշում գիտական փորձարկումների տեխնիկան[4][5]: Ժողովրդական հոգեբանությունը ընդգրկում է հասարակ մարդկանց հասկանալը, ի տարբերություն պրոֆեսիոնալ հոգեբանության հասկացություններին հասկացություններին[6]:

Պատմություն խմբագրել

 
19-րդ դարի հին հռոմեական դիմանկարային կիսանդրին, որը պայմանականորեն ներկայացնում է հույն բժիշկ Հիպոկրատին:

Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի հնագույն քաղաքակրթությունները ներգրավված էին հոգեբանության փիլիսոփայական ուսումնասիրության մեջ: Պատմաբանները նշում են, որ հույն փիլիսոփաները, այդ թվում Թալեսը, Պլատոնը և Արիստոտելը (հատկապես իր De Anima տրակտատը)[7], անդրադարձել են մտքի աշխատանքին[8]: Մ.թ.ա. 4-րդ դարում հույն բժիշկ Հիպոկրատը առաջարկեց տեսություն, ըստ որի հոգեկան խանգարումները ունեն ավելի հաճախ ֆիզիկական, քան գերբնական պատճառներ[9]:

Չինաստանում հոգեբանություն հասկացությունը զարգացել է Լաոզիի և Կոնֆուցիուսի փիլիսոփայական աշխատանքներից և հետագայում արդեն Բուդդիզմի ուսմունքներից: Այս գիտելիքների ամբողջությունը ներառում է գաղափարներ` վերցված ինքնավերլուծությունից և ինքնադիտարկումից, ինչպես նաև կենտրոնացած մտածողության և գործողության հմտություններ: Այն կաղապարում է աշխարհը որպես ֆիզիկական և հոգեկան իրականության բաժանում և նրանց միջև փոխազդեցություն` շեշտը դնելով մտքի մաքրությանը, որպեսզի ավելանա ուժը և առաքինությունը: Հնագույն տեքստերից, ինչպիսիք են «Դեղին կայսրի դասականը ներքին հիվանդությունների մասին» նկարագրում է ուղեղը որպես իմաստության և զգացմունքների շղթա, ներառում է անձի վերաբերյալ տեսություններ` հիմնված Ինի և Յանի հավասարակշռության վրա, և վերլուծում է հոգեկան խանգարումները ֆիզիոլոգիական և սոցիալական անհավասարության առումով: Չինական գիտությունը` կենտրոնացած ուղեղի ուսումնասիրության վրա, զարգացավ Քինգ դինաստիայի ժամանակ արևմուտքում կրթված Ֆանգ Իզիի (1611-1671), Լյու Զիի (1660-1730) և Վանգ Քինգրենի (1768-1831) աշխատանքների շնորհիվ: Վանգ Քինգրենը շեշտում էր ուղեղի կարևորությունը որպես նյարդային համակարգի կենտրոն, կապում էր հոգեկան խանգարումները ուղեղի հիվանդությունների հետ, հետազոտում էր երազների և անքնության պատճառները և զարգացրեց ուղեղի ֆունկցիայում կիսագնդերի լատերալիզացիայի (հոգեկան գործընթացները աջ և ձախ կիսագնդերում ընկալվում են տարբեր ձևով) տեսությունը[10]: Գիտակցության տեսակների տարբերություններ ի հայտ են գալիս են Հին Հնդկաստանի մտքերում` Հինդուիզմի ազդեցության տակ: Ուպանիշադների կենտրոնական գաղափարը անձի անցողիկ աշխարհիկ ես-ի և իր ամբողջական անփոփոխ հոգու տարբերությունն է: Հինդուական տարամետ ուսմունքները և Բուդդիզմը ծնում են հակասություն այս անձերի հիերարխիայում, բայց բոլորը շեշտում են ավելի բարձր գիտակցության հասնելու կարևորությունը: Յոգան հմտությունների մի շարք է, որն օգտագործվում է այդ նպատակին հասնելու համար: Սանսկրիտների ժողովածուի մեծ մասը ճնշման է ենթարկվել Բրիտանական Իսթ Ինդիա Կազմակերպության (Արևելյան Հնդկաստան) կողմից, որը ղեկավարվում է Բրիտանական Ռաջի կողմից 1800-ականներին: Այնուամենայնիվ հնդկական ուսմունքները ազդել են արևմտյան մտածելակերպի վրա թեոսոֆիկ հասարակության միջոցով, Նոր Դարաշրջանի խումբ, որը դարձել է հանրաճանաչ Եվրո-ամերիկյան մտավորականների շրջանում[11]:

Հոգեբանությունը եղել է հանրահայտ թեմա լուսավորության Եվրոպայում: Գերմանիայում Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը կիրառեց հաշվարկների սկզբունքը մտքի նկատմամբ` վիճարկելով այն, որ հոգեկան ակտիվությունը տեղի ունեցավ անբաժանելի շարունակական հաջորդականության վրա` հաճախ այն, որ մարդկային ընկալման և ցանկությունների անսահմանության մեջ գիտակցականի և անգիտակցականի միջև տարբերությունը միայն աստիճանի մեջ է: Քրիստիան Վոլֆը նկարագրում է հոգեբանությունը որպես ինքնուրույն գիտություն գրելով լատին․՝ Psychologia empirica-ն 1732 թվականին և լատին․՝ Psychologia rationalis 1734 թվականին: Այս հասկացությունը զարգացավ Իմանուիլ Կանտի շնորհիվ, ով հիմնադրեց մարդաբանության գաղափարը հոգեբանության հետ` որպես կարևոր ենթաբաժին: Այնուամենայնիվ Կանտը ակնհայտորեն և տխրահռչակ ձևով մերժում է փորձարարական հոգեբանության գաղափարը` գրելով, որ «հոգու մասին էմպիրիկ ուսմունքը նաև երբեք չի կարող մոտենալ քիմիային նույնիսկ որպես վերլուծության կամ փորձարարական ուսմունքի համակարգված արվեստ, քանի որ նրանում ներքին դիտարկման բազմազանությունը կարող է բաժանվել միայն մտքում հասարակ բաժանման միջոցով, և չի կարող բաժանվել և վերամիավորվել ըստ ցանկության (բայց ավելի քիչ տանջվում է մյուս մտածողության սուբյեկտը, որի վրա փորձարկումներ են անում, որպեսզի համապատասխանեն մեր նպատակին), և նույնիսկ դիտարկումը ինքնին արդեն փոխում և փոխարինում է դիտարկվող առարկայի կարգավիճակը»: Խորհրդակցելով փիլիսոփաներ Հեգելի և Հերբարտի հետ, 1825 թվականին Պրուսիական կառավարությունը հաստատում է հոգեբանությունը` որպես պարտադիր դիսցիպլին իր արագ տարածվող և շատ ազդեցիկ կրթական համակարգում: Այնուամենայնիվ դիսցիպլինը դեռևս չէր փորձարկվել[12]: Անգլիայում վաղ հոգեբանությունը ներառում էր գանգագուշակությունը (անգլ.՝ phrenology) և այնպիսի սոցիալական խնդիրների պատասխանը, ինչպիսիք են ալկոհոլիզմը, բռնությունը և երկրի խիտ բնակեցված հոգեբուժարանները[13]:

Փորձարարական հոգեբանության սկիզբը խմբագրել

 
Վիլհելմ Վունդտը (նստած) իր գործընկերների հետ իր հոգեբանական լաբորատորիայում` առաջինը աշխարհում:

Գուստավ Ֆեխները սկսեց իրականացնել հոգեֆիզիկայի վերաբերյալ հետազոտություն Լայփցիգում 1830-ականներին` ձևավորելով այն սկզբունքը (Վեբեր-Ֆեխների օրենքը), որ մարդու ընկալումը շարժառիթի վերաբերյալ տարբերվում է լոգարիթմորեն ըստ իր ինտենսիվության[14]: Ֆեխների 1860 թվականի «Հոգեֆիզիկայի տարրերը» վիճարկում էին Կանտի քննադատությունը մտքի քանակական ուսումնասիրության վերաբերյալ: Հայդելբերգում Հերման ֆոն Հելմհոլցը իրականացրեց զուգահեռ հետազոտություն զգայական ընկալման վերաբերյալ և կրթեց ֆիզիոլոգ Վիլհելմ Վունդտին: Վունդտը, ընդհակառակը, եկավ Լայփցիգի համալսարան` հիմնադրելով հոգեբանական լաբորատորիա, որը լույս աշխարհ բերեց փորձարարական հոգեբանությունը: Վունդտը կենտրոնացավ հոգեկան գործընթացները հիմնական բաղադրիչների մասնատելու վրա` մասնակիորեն ոգեշնչված քիմիայում վերջին առաջընթացների և տարրերի ու նյութի կառուցվածքի հաջողված հետազոտության համանմանությամբ[15]: Շուտով Փաուլ Ֆլեքսիգը և Էմիլ Կրեպելինը ստեղծեցին այլ ազդեցիկ հոգեբանական լաբորատորիա Լայփցիգում, սա ավելի շատ հիմնված էր փորձարարական հոգեբուժության վրա[16]:

Գերմանիայի, Դանիայի, Ավստրիայի, Անգլիայի, և ԱՄՆ-ի հոգեբանները շուտով հետևեցին Վունդտին` հիմնելով լաբորատորիաներ[17]: Ջ. Ստենլի Հոլլը, ով սովորել էր Վունդտի հետ, ստեղծեց հոգեբանական լաբորատորիա Ջոնս Հոփկինսի անվան համալսարանում Մարիլենդում, որը դարձավ միջազգայնորեն ազդեցիկ լաբորատորիա: Հոլլը, ի տարբերություն Վունդտի, կրթեց Յուխիրո Մոտորային, ով բերեց փորձարարական հոգեբանությունը Տոկիոյի համալսարան` շեշտը դնելով հոգեֆիզիկայի վրա[18]: Վունդտի օգնական Հուգո Մյունստերբերգը, դասավադում էր հոգեբանություն Հարվարդի համալսարանի ուսանողներին, այդ թվում Նարենդա Նաթ Սեն Գուպթային, ով 1905 թվականին ստեղծեց հոգեբանության ամբիոնը և լաբորատորիան Կալկաթայի համալսարանում[19]: Վունդտի ուսանող Վալտեր Դիլ Սկոթը, Լայթներ Վիթմերը և Ջեյմս Մքկին Քաթթելը աշխատում էին մտավոր ունակությունների թեստ զարգացնելու վրա: Քաթթելը, ով նաև սովորել էր էվգենիստ Ֆրենսիս Գալթոնի հետ, գնաց վելի առաջ` հիմնելով Հոգեբանական Ընկերություն: Վիթմերը կենտրոնացավ երեխաների մտավոր թեստավորման վրա, Սքոթը աշխատողների ընտրության վրա[20]:

Վունդտի այլ ուսանողներից Էդվարդ Թիթխեները ստեղծեց հոգեբանության ծրագիր Կոռնելի համալսարանում և զարգացրեց կառուցողական (ստրուկտուրալիստական) հոգեբանության ուսմունքը: Ստրուկտուրալիզմը ձգտում էր վերլուծել և դասակարգել մտքի տարբեր տեսակետները` առաջին հերթին ինքնավերլուծության մեթոդը կիրառելով[21]: Վիլյամ Ջեյմսը, Ջոն Դյուին և Հարվի Կառը զարգացրեցին ավելի տարածված ուսմունք, որն անվանում էին ֆունկցիոնալիզմ` ուղղված ավելի շատ մարդկային միջավայրի գործողություններին: 1890 թվականին Ջեյմսը գրեց մի ազդեցիկ գիրք` Հոգեբանության սկզբունքները, որը տարածեց ստրուկտուրալիզմի ոլորտը, հիշարժան կերպով նկարագրեց մարդու «գիտակցության հոսքը» և հետաքրքրություն առաջացրեց շատ ամերիկյան ուսանողների մոտ նոր դիսցիպլինում[21][22][23]: Դյուին ներգրավեց հոգեբանությունը սոցիալական խնդիրների հետ` հատկապես խթանելով առաջադեմ կրթությունը` ներգաղթածներին ձուլելու համար և երեխաների մեջ բարոյական արժեքներ սերմանելու համար [24]:


 
Պավլովի փորձի ժամանակ օգտագործված շունը, որին վիրահատական ճանապարհով ներդրվել է խուղակ, որպեսզի չափվի թքարտադրությունը: Այդ շունը պահպանված է Ռուսաստանի Ռյազան քաղաքի Պավլովի թանգարանում

Էքսպերիմենտալիզմի տարբեր տեսակներ, ավելի շատ ֆիզիոլոգիայի հետ կապ ունենալով, առաջացել են Հարավային Ամերիակայում` Օրացիո Պինյեռոյի ղեկավարությամբ Բուենոս Այրեսի համալսարանում[25]: Ռուսաստանը նույնպես հոգեբանության հարցում հիմնվում էր կենսաբանության վրա` սկսելով Իվան Սեչենովի 1873 թվականի աշխատանքից, որը կոչվում է «Ո՞վ պետք է զարգացնի հոգեբանությունը և ինչպե՞ս»: Իր աշխատանքով Սեչենովը զարգացրեց ուղեղի ռեֆլեքսների գաղափարը և ագրեսիվ կերպով խթանեց դետերմինիստական տեսակետը մարդու վարքում[26]:

Վոլֆգանգ Քոլերը, Մաքս Վերտհայմերը և Քուրտ Քոֆֆկան միասին հիմնադրեցին Գեշտալթի հոգեբանությունը (չպետք է շփոթել Ֆրիտց Փերլսի Գեշտալթի բուժման հետ): Այս մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ անհատներ վերապրում են ինչ-որ բաներ որպես մեկ ամբողջություն: Մտքերը և վարքը ավելի փոքր մասնիկների բաժանելու փոխարեն, ինչպես ստրուկտուրալիզմի ժամանակ է, Գեշտալթիստները կարծում էին, որ վերապրման ամբողջությունը կարևոր է և տարբերվում է իր մասերի գումարից: 19-րդ դարի ոլորտը աջակցող այլ մարդկանցից են հոգեբան Հերման Էբբինգհաուսը, առաջին մարդը, ով իրականացրել է հիշողության փորձնական հետազոտություն և զարգացրել է սովորելու և մոռանալու քանակական մոդելներ Բեռլինի համալսարանում[27], ռուս-խորհրդային ֆիզիոլոգ Իվան Պավլովը, ով շների մեջ բացահայտեց սովորելու գործընթաց, որը հետագայում անվանվեց «դասական վիճակ» և կիրառվեց մարդկանց շրջանում[28]:

Միավորումը և ֆինանսավորումը խմբագրել

Ամենավաղ հոգեբանության կազմակերպություններից էր ֆր.՝ La Société de Psychologie Physiologique- էր Ֆրանսիայում, որը տևեց 1885–1893 թվականներին: Հոգեբանության Միջազգային Կոնգրեսի առաջին հանդիպումը, որը ֆինանսավորվել էր Հոգեբանական Գիտությունների Միջազգային Միության կողմից տեղի ունեցավ Փարիզում 1889 թվականի օգոստոսին, համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում` նշելով ֆրանսիական հեղափոխության հարյուրամյակը: Վիլյամ Ջեյմսը երեք ամերիկացիներից մեկն էր չորս հարյուր հաճախորդների շրջանում: Դրանից հետո 1892 թվականին Ամերիկայի Հոգեբանների Ասոցիացիան (ԱՀԱ) հիմնադրվեց: Միջազգային Կոնգրեսը շարունակեց տեղի ունենալ Եվրոպայի տարբեր վայրերում միջազգային ավելի լայն մասնակցությամբ: Ժնևում 1909 թվականին տեղի ունեցած Վեցերորդ Կոնգրեսը, ներառում էր պրեզենտացիաներ ռուսերենով, չինարենով և ճապոներենով, ինչպես նաև էսպերանտո լեզվով: Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո Յոթերորդ Կոնգրեսը տեղի ունեցավ Օքսֆորդում` պատերազմում հաղթած անգլո-ամերիկացիների էականորեն ավելի մեծ մասնակցությամբ: 1929 թվականին Կոնգրեսը տեղի ունեցավ Եյլի համալսարանում Նյու Հեվենում, Կոնեկտիկուտ, որին այցելել էին ԱՀԱ-ի հարյուրավոր անդամներ[29]: Տոկիոյի համալսարանը փորձում էր տարածել նորաստեղծ հոգեբանությունը Արևելքում և Ճապոնիայից այս գաղափարները տարածվեցին դեպի Չինաստան[30][31]:

Ամերիկյան հոգեբանությունը ձեռք բերեց իր կարգավիճակը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ, որի ընթացքում մշտական կոմիտեն Ռոբերտ Յերքսի գլխավորությամբ իրականացրեցին մտավոր թեստեր («Բանակ Ալֆա» և «Բանակ Բետա») 1.8 միլիոն զինվորների համար[32]: Վարքագծի հետազոտության համար հետագա ֆինանսավորումը մեծ մասամբ եկավ Ռոքֆելերների ընտանիքից, Սոցիալական Գիտությունների Հետազոտության Խորհրդի միջոցով[33][34]: Ռոքֆելերների բարեգործությունները ֆինանսավորեցին Մտավոր Հիգիենայի Ազգային Խորհուրդը, որը նպաստեց հոգեկան հիվանդությունների հայեցակարգի զարգացմանը և առաջ տարավ երեխայի զարգացման հոգեբանական հսկողության գաղափարը[32][35]: Սոցիալական Հիգիենայի Բյուրոյի, իսկ ավելի ուշ Ալֆրեդ Քինսիի ֆինանսավորման միջոցով, Ռոքֆելերների ֆոնդը հիմնադրեց սեքսի հետազոտություն` որպես կենսունակ դիսցիպլին ԱՄՆ-ում[36]: Կարնեգիի կողմից ֆինանսավորված Եվգենիկայի Գրանցման Գրասենյակի, Դրեյփերի կողմից ֆինանսավորվող Պիոներ ֆոնդի և այլ հաստատությունների ազդեցության տակ, եվգենիկ շարժումը նույնպես ունեցավ նշանակալի ազդեցություն ամերիկյան հոգեբանության վրա: 1910-ականներին և 1920-ականներին եվգենիկան դարձավ հոգեբանության դասերի ստանդարտ թեման[37]:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի և Սառը Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական գործակալությունները իրենք իրենց հռչակեցին հոգեբանության գլխավոր ֆինանսավորողներ, որը իրականացվում էր զինված ուժերի և նոր հետախուզական գործակալության` ստրատեգիական ծառայությունների գրասենյակի միջոցով: Միչիգանի համալսարանի հոգեբան Դորվին Քարթռայթը տեղեկացրեց այն մասին, որ համալսարանի հետազոտողները սկսել էին լայնամասշտաբ քարոզչական հետազոտություն 1939-1941 թվականներին և «պատերազմի վերջին ամիսներին այդ սոցիալական հոգեբանը դարձավ ԱՄՆ կառավարության յուրաքանչյուր շաբաթվա քարոզչության քաղաքականության հիմնական պատասխանատուն»: Քարթռայթը նաև գրեց, որ հոգեբանները էական դեր խաղացին ներքին տնտեսության ղեկավարման հարցում[38]: Բանակը ստեղծեց իր նոր Ընդհանուր Դասակարգման Թեստը և ներգրավվեց զորքի բարոյականության զանգվածային հետազոտության մեջ: 1950-ականներին Ռոքֆելերների հիմնադրամը և Ֆորդի հիմնադրամը համագործակցեցին Կենտրոնական Հետախուզական Վարչության հետ, որպեսզի ֆինանսավորեն հոգեբանական պատերազմների վերաբերյալ հետազոտությունը[39]: 1965 թվականին հանրության հակասությունները ուշադրություն գրավեցին «Քամելոթ» բանակային ծրագրի նկատմամբ` սոցիալական գիտությունների «Մանհեթեն ծրագիրը», ջանք, որը ներգրավեց հոգեբաններին և անթրոպոլոգներին, որպեսզի վերլուծության ենթարկեն արտասահմանյան երկրներին ստրատեգիկ նպատակներով[40][41]: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում հոգեբանությունը դարձավ ինստիտուցիոնալ ուժ բանակի շնորհիվ և հետագայում տարածվեց մնացած զինծառայողների շրջանում Երրորդ Ռեյխի իշխանության ժամանակ[42]: Հերման Գյորինգի զարմիկ Մաթիաս Գյորինգի ուղղորդմամբ Բեռլինի Հոգեվերլուծության Ինստիտուտը վերանվանվեց Գյորինգի Ինստիտուտ: Ֆրոյդյան հոգեվերլուծաբանները արտաքսվում և հետապնդվում էին Նացիստական Կուսակցության հակա-հրեական քաղաքականության ներքո, այդ պատճառով բոլոր հոգեբանները ստիպված էին իրենց հեռու պահել Ֆրոյդից և Ադլերից[43]: Գյորինգի ինստիտուտը լավ ֆինանսավորվում էր պատերազմի ընթացքում «Նոր Գերմանական Հոգեթերապիա» ստեղծելու մանդատով: Այս հոգեթերապիան նպատակաուղղված էր դաստիարակել գերմանացիներ, որոնք համապատասխանում են Ռեյխի ընդհանուր նպատակներին: Ինչպես նկարագրվեց մի բժշկի կողմից «չնայած վերլուծության կարևորությանը, հոգևոր առաջնորդությունը և պացիենտի ակտիվ համագործակցությունը իրենցից ներկայացնում են լավագույն ճանապարհ հաղթահարելու անհատական մտավոր խնդիրները ու ենթարկելու դրանց համայնքի (գերմ.՝ Gemeinschaft) և ժողովրդի (գերմ.՝ Volk) պահանջներին»: Հոգեբանները պետք է ապահովեին Seelenführung` մտքի առաջնորդություն, որպեսզի ներգրավեին մարդկանց գերմանական համայնքի նոր տեսլականի մեջ[44]: Հերալդ-Շուլց Հենկեն միավորում էր հոգեբանությունը կենսաբանության և ռասայական ծագման նացիստական գաղափարի հետ` քննադատելով հոգեվերլուծությունը որպես թուլության և խեղաթյուրման հետազոտություն[45]: Գերմանացի հոգեբան Յոհանն Հենրիխ Շուլցը, որը ճանաչված է աուտոգեն ուսուցման հմտությունների ստեղծման շնորհիվ, ակնհայտորեն պաշտպանում էր ժառանգականորեն անցանկալի համարվող տղամարդկանց էֆթանազիան և ստերիլիզացիան ու գործընթացը հեշտացնելու համար մշակեց մեթոդներ[46]: Պատերազմից հետո նոր հաստատություններ ստեղծվեցին և որոշ հոգեբաններ վարկաբեկվեցին նացիստական պատկանելության պատճառով: Ալեքսանդր Միթշերլիխը ստեղծեց հայտնի ամսագիր կիրառական հոգեվերլուծության վերաբերյալ, որը կոչվում էր Psyche և Ռոքֆելերների հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնադրեց առաջին պսիխոսոմատիկ կլինիկական բաժանմունքը Հայդելբերգի համալսարանում: 1970 թվականին հոգեբանությունը ներառվեց բժշկական ուսանողների համար պահանջվող առարկաների ցանկում[47]:

Ռուսական հեղափոխությունից հետո բոլշևիկները խթանում էին հոգեբանությունը, որպես ճանապարհ ստեղծելու սոցիալիզմի համար «Նոր Մարդ»: Այսպիսով համալսարանների հոգեբանության ամբիոնները կրթում էին մեծ քանակությամբ ուսանողների, որոնց համար նաև ստեղծվում էին աշխատատեղեր դպրոցներում, մշակութային հաստատություններում և բանակում: Հատուկ ուշադրություն էր դարձվում մանկավարժությանը` երեխայի զարգացման գիտությանը, որի շնորհիվ Լև Վիգոտսկին դարձավ ճանաչված գրող[48]: Բոլշևիկները նաև խրախուսում էին ազատ սերը և խթանում էին հոգեվերլուծության ուսմունքը որպես հակաթույն սեռական բռնությանը[49]: Չնայած նրան, որ 1936 թվականին մանկավարժությունը և ինտելեկտի հետազոտությունը կորցրեցին իրենց կարևորությունը, հոգեբանությունը պահպանեց իր արտոնյալ դիրքը որպես Խորհրդային Միության գործիք[48]: Ստալինիստական բռնությունները ծանր վնաս հասցրեցին և ստեղծեցին վախի մթնոլորտ այս մասնագիտությունում, ինչպես ամենուր խորհրդային հասարակության մեջ[50]: Հետագայում երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա հոգեբանների անցյալը և ներկան (այդ թվում Լև Վիգոտսկին, Ա.Ռ. Լուրիան և Արոն Զալքինդը) դատապարտվեց: Իվան Պավլովը և հենց ինքը Ստալինը հայտարարվեցին որպես խորհրդային հոգեբանության հերոսներ[51]: Խորհրդային ակադեմիան արագորեն ազատականացվեց «Խրուշչովյան հալեցման տարիներին» և կիբեռնետիկան, լեզվաբանությունը, գենետիկան և այլ թեմաներ դարձան կրկին ընդունելի: Առաջացավ նոր ոլորտ, որը կոչվում էր «ճարտարագիտական հոգեբանություն», որը ուսումնասիրում էր բարդ աշխտանքների (ինչպիսիք են օդաչուն և տիեզերագնացը) հոգեկան ասպեկտները: Միջդիսցիպլինային ուսումնասիրությունները դարձան տարածված և այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Գեորգի Շեդրովիտսկին զարգացրեցին համակարգային տեսության մոտեցումներ մարդկային վարքագծի հանդեպ[52]: 20-րդ դարի չինական հոգեբանությունը ի սկզբանե ձևավորել է ԱՄՆ-ն, ամերիկյան այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Վիլյամ Ջեյմսը, թարգմանությունների շնորհիվ, համալսարաններում հոգեբանության ամբիոնների և ամսագրերի ստեղծման և տարբեր խմբերի ստեղծման միջոցով, ներառյալ Հոգեբանական Թեստավորման Չինական Ասոցիացիան (1930) և Չինական Հոգեբանական Միությունը (1937): Չինական հոգեբանները կենտրոնացած էին կրթության և լեզուների վրա այն ձգտումով, որ կրթությունը հնարավոր կդարձնի արդիականացումը և ազգայնացումը: Ջոն Դյուին, ով դասավանդում էր չինական լսարանին 1918-1920 թվականներին, մեծ ազդեցություն ունեցավ այս ուսմունքի զարգացման վրա: Պեկինի համալսարանի ռեկտոր Ցայ Յուան Պեյը ներկայացրեց նրան որպես ավելի մեծ մտածող քան Կոնֆուցիուսը: Գո Ցին Յանը, ով պաշտպանել էր գիտությունների թեկնածությունը Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, դարձավ Չժեջյանի համալսարանի նախագահ և տարածեց վարքագծի գաղափարը[53]: Երբ Չինական Կոմունիստական Կուսակցությունը երկրում իշխանության անցավ, Ստալինիստական Խորհրդային Միությունը դարձավ առաջատար ազդող ուժը, Մարքսիզմ-Լենինիզմը` առաջատար սոցիալական ուսմունքը, իսկ Պավլովյանը` վարքագծի փոփոխման հաստատված հայեցակարգը: Չինացի հոգեբանները վերամշակեցին Լենինի «ռեֆլեկտիվ» գիտակցության մոդելը, պատկերելով «ակտիվ գիտակցության» մոդելը (ունակ է հաղթահարել նյութական պայմանները քրտնաջան աշխատանքի և գաղափարական պայքարի շնորհիվ): Իրենք զարգացրեցին «ճանաչողական» հայեցակարգը (որը վերաբերվում էր անձնական ընկալումների և հասարակությունում ընդունված աշխարհհայացքի միջև սահմանին (կուսակցության ուսմունքին չհամապատասխանելը համարվում էր «սխալ ճանաչողություն»))[54]: Հոգեբանական կրթությունը կենտրոնացած էր Չինաստանի Գիտությունների Ակադեմիայի ձեռքերում, որը ղեկավարվում էր Պետական Խորհրդի կողմից: 1951 թվականին ակադեմիան ստեղծեց հոգեբանական հետազոտության գրասենյակ, որը 1956 թվականին դարձավ Հոգեբանության Ինստիտուտ: Ամենաառաջադեմ հոգեբանները կրթվել էին ԱՄՆ-ում և ակադեմիայի առաջնային մտահոգությունը այդ հոգեբանների վերապատրաստումն էր Խորհրդային ուսմունքներին համապատասխան: Մանկական հոգեբանությունը և մանկավարժությունը ազգային ամուր կրթության համար մնացին դիսցիպլինայի հիմնական նպատակը[55]:

Կարգապահական կազմակերպումը խմբագրել

Հաստատություններ խմբագրել

1920 թվականին Էդուար Կլապարեդը և Պիեռ Բովեն ստեղծեցին կիրառական հոգեբանության կազմակերպություն, որը կոչվում էր Կիրառական Հոգեբանության Միջազգային Կոնգրես Մասնագիտական Առաջնորդության Համար, այն հետագայում կոչվեց Կիրառական Հոգեբանության Միջազգային Կոնգրես, իսկ ավելի ուշ Կիրառական Հոգեբանության Միջազգային Ասոցիացիա (ԿՀՄԱ)[56]: ԿՀՄԱ-ն համարվում է ամենահին միջազգային հոգեբանության ասոցիացիան[57]: Այսօր առնվազն 65 միջազգային խմբեր գործ ունեն հոգեբանության մասնագիտական ասպեկտների հետ[57]: Ի պատասխան այս ոլորտում տղամարդկանց գերակշռության ԱՄՆ-ում կին հոգեբանները ձևավորեցին Կին Հոգեբանների Ազգային Խորհուրդը 1941 թվականին: Այս կազմակերպություը դարձավ Կին Հոգեբանների Միջազգային Խորհուրդ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ հետագայում 1959 թվականին վերածվեց Հոգեբանների Միջազգային Խորհրդի: Մի քանի ասոցիացիաներ, ներառյալ Սևամորթ Հոգեբանների Ասոցիացիան և Ասիացի-Ամերիկացի Հոգեբանական Ասոցիացիան, առաջացան, որպեսզի աջակցեն ոչ եվրոպոիդ ռասայի մարդկանց այս ոլորտում[57]:

Ազգային հոգեբանական ընկերությունների համաշխարհային ֆեդերացիան Հոգեբանական Գիտության Միջազգային Միությունն (ՀԳՄՄ) է, որը ստեղծվեց 1951 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի (Միացյալ Ազգերի մշակութային և գիտական իշխանություն) հովանու ներքո[56][58]: Հոգեբանության ամբիոնները` տարածվելով ամբողջ աշխարհում, հիմնվում էին եվրո-ամերիկյան մոդելի վրա[59][58]: 1966 թվականից սկսած միությունը հրատարակեց Հոգեբանության Միջազգային Ամսագիրը [56]: 1976 թվականին ԿՀՄԱ-ն և ՀԳՄՄ-ն պայմանավորվեցին, որ յուրաքանչյուրը չորս տարին մեկ պետք է անցկացներ կոնգրես շախմատային հիմքով[57]:
Միջազգային Միությունը ճանաչում է 66 ազգային հոգեբանության ասոցիացիաներ և առնվազն ևս 15-ը գոյություն ունեն[57]: Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան (ԱՀԱ) ամենահինն է և ամենամեծը[57]: Իր անդամների թիվը 1945 թվականից մինչ այսօր աճել է 5000-ից մինչև 100000[60]: ԱՀԱ-ն ներառում է 54 բաժանմունքներ, որոնք 1960 թվականից սկսած անընդհատ տարածվել է` ընդգրկելով ավելի շատ մասնագիտություններ: Որոշ բաժանմունքներ, ինչպիսիք են Սոցիալական Խնդիրների Հոգեբանական Հետազոտության Ընկերությունը և Ամերիկյան Հոգեբանա-իրավաբանական Ընկերությունը սկսեցին որպես ինքնուրույն խմբեր[57]:

Հոգեբանության Միջամերիկյան Ընկերությունը, որը ստեղծվել է 1951 թվականին, ձգտում է խթանել հոգեբանությունը և համակարգել երկրի արևմտյան կիսագնդում գտնվող բոլոր հոգեբաններին: Այն անց է կացնում Հոգեբանության Միջամերիկյան Կոնգրեսը և 2000 թվականին ուներ 1000 անդամ: Պրոֆեսիոնալ Հոգեբանության Ասոցիացիայի Եվրոպական Ֆեդերացիան, որը ստեղծվել է 1981 թվականին ներկայացնում է 30 ազգային ասոցիացիաներ` ընդհանուր 100000 անհատական անդամներով: Առնվազն 30 այլ միջազգային խմբեր կազմակերպում է հոգեբաններին տարբեր շրջաններում[61]:

Որոշ վայրերում կառավարությունները կարգավորում են այն հարցը, թե ով իրավունք ունի հոգեբանական ծառայություն մատուցել կամ ներկայացնել իրեն որպես «հոգեբան»[62]: ԱՀԱ-ն սահմանում է հոգեբանին որպես մարդ, որն ունի դոկտորի աստիճան հոգեբանությունում[63]:

Սահմանները խմբագրել

Փորձարարական հոգեբանության առաջին մասնագետները առանձնացնում էին իրենց պարապսիխոլոգիայից, որը 19-րդ դարի վերջին մեծ համբավ էր վայելում (ներառյալ այնպիսի գիտնականների հետաքրքրությունը, ինչպիսիք են Ուիլյամ Ջեյմսը), և իսկապես իրենք կազմում էին հիմնական մասը նրա, որը կոչվում էր «հոգեբանություն»: Պարապսիխոլոգիան, հիպնոտիզմը և պսիխիզմը առաջին միջազգային կոնգրեսների հիմնական թեմաներն էին հանդիսանում: Բայց այս ոլորտների ուսանողները ի վերջո հեռացվեցին Կոնգրեսից 1900-1905 թվականներին[64]: Պարապսիխոլոգիան որոշ ժամանակ պահպանվեց Կայսերական համալսարանում` ներկայացված այնպիսի հրապարակումներով, ինչպիսիք են Տոմոկիչի Ֆակուրայի Պայծառատեսություն և Մտագրություն -ը, բայց այստեղ նույպես այն մեծապես հեռացվեց մինչև 1913 թվականը[65]:

Որպես դիսցիպլինա, հոգեբանությունը վաղուց փորձել է զերծ մնալ այն մեղադրանքներից, թե իբր այն «փափուկ» գիտություն է: Գիտական փիլիսոփա Թոմաս Քունի 1962 թվականի հոգեբանության քննադատությունը ընդհանուր առմամբ նախնական պարադիգմայի կարգավիճակում էր` չունենալով համաձայնեցվածություն ընդհանուր տեսության հետ, որը հայտնաբերվում էր այպիսի հասուն գիտություններում, ինչպիսիք են քիմիան և ֆիզիկան[66]: Քանի որ հոգեբանության որոշ բաժիններ հիմնվում են այնպիսի հետազոտության մեթոդների վրա, ինչպիսիք են հարցումները և հարցաշարերը, քննադատները պնդում էին, որ հոգեբանությունը օբյեկտիվ գիտություն չէ: Սկեպտիկները առաջարկել են այն, որ անձնավորությունը, մտածելակերպը, և հույզերը չեն կարող ուղիղ կերպով չափվել և հաճախ եզրակացությունը գալիս է սուբյեկտիվ անձնական զեկույցից, որը կարող է լինել խնդրահարույց: Փորձարարական հոգեբանները մշակեցին բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի անուղղակի ձևով չափեն այս խառնաշփոթ ֆենոմենոլոգիական երևույթները[67][68][69]: Բաժինները դեռ գոյություն ունեն ոլորտի ներսում` որոշ հոգեբանների հետ միասին, որոնք ավելի շատ ուշադրություն են դարձնում անհատի յուրահատուկ փորձին, որը չի կարող ընկալվել միայն որպես տվյալների կետեր մեծ բնակչության շրջանում: Ոլորտի ներսում գտնվող և ոլորտից դուրս քննադատները պնդել են, որդասական հոգեբանությունը ավելի ու ավելի գերիշխված է դարձել էմպիրիզմի պաշտամունքով, որը սահմանափակում է ուսումնասիրության շրջանակները` օգտագործելով ֆիզիկական գիտություններից ծագող մեթոդներ[70]: Ֆեմինիստական քննադատությունները այս ուղղությամբ պնդում էին, որ գիտական օբյեկտիվության նկատմամբ պահանջները արգելափակում են հետազոտողների արժեքները և օրակարգը (պատմականորեն մեծամասամբ տղամարդիկ)[71]: Ժան Գրիմշոուն, օրինակ, պնդում է, որ դասական հոգեբանական հետազոտությունը առաջ է բերել հայրիշխանական օրակարգ իր վարքի վերահսկման ջանքերի միջոցով[72]:

Մտքի հիմնական դպրոցները խմբագրել

Կենսաբանականը խմբագրել

 
Գլխուղեղը պատկերող ՄՌՇ: Սլաքը ցույց է տալիս հիպոթալամուսի դիրքը

Ընդհանուր առմամբ հոգեբանները դիտարկում են օրգանիզմը որպես հիմք մտքի համար, և հետևաբար հետազոտության կենսական կարևոր ոլորտ: Հոգեբույժները և նեյրոհոգեբանները աշխատում են մտքի և մարմնի ինտերֆեյսում[73]: Կենսաբանական հոգեբանությունը, որը հայտնի նաև որպես ֆիզիոլոգիական հոգեբանություն[74], կամ նեյրոհոգեբանություն վարքի և մտավոր գործընթացների կենսաբանական սուբստրատների ուսումնասիրությունն է: Հետազոտության հիմնական թեմաները այս ոլորտում ներառում են համեմատական հոգեբանությունը, որը ուսումնասիրում է մարդկանց այլ կենդանիների հետ համեմատած, և ընկալումը, որը իր հերթին

ընդգրկում է զգացմունքների ֆիզիկական մեխանիկան, ինչպես նաև նյարդային և մտավոր գործընթացները[75]: Դարերով կենսաբանական հոգեբանության գլխավոր հարցը եղել է թե արդյոք և ինչպես մտավոր ֆունկցիաները կարող են տեղակայվել ուղեղում: Ֆինեաս Գեյջից մինչև Հ.Մ. և Քլայվ Ուերինգը, մտավոր խնդիրներով անհատները, որոնց հետևում են մինչև իրենց ֆիզիկական վնաս հասցնելը, նպաստել են այս ոլորտում նոր հայտնագործություններին[74]: Ժամանակակից նեյրոհոգեբանությունը ծագել է 1870-ականներին, երբ Ֆրանսիայում Փոլ Բրոկան հետևեց խոսքի ձևավորմանը ձախ ճակատային ծալքի վրա, դրանով իսկ ցույց տալով ուղեղի ֆունկցիայի հեմիսֆերիկ լատերալիզացիա: Շուտով Կառլ Վերնիկեն հայտնաբերեց ուղեղի այն մասը, որը անհրաժեշտ է խոսքի ընկալման համար:


Major schools of thought խմբագրել

Biological խմբագրել

 
MRI depicting the human brain. The arrow indicates the position of the hypothalamus.

Psychologists generally consider the organism the basis of the mind, and therefore a vitally related area of study. Psychiatrists and neuropsychologists work at the interface of mind and body. Biological psychology, also known as physiological psychology, or neuropsychology is the study of the biological substrates of behavior and mental processes. Key research topics in this field include comparative psychology, which studies humans in relation to other animals, and perception which involves the physical mechanics of sensation as well as neural and mental processing. For centuries, a leading question in biological psychology has been whether and how mental functions might be localized in the brain. From Phineas Gage to H.M. and Clive Wearing, individual people with mental issues traceable to physical damage have inspired new discoveries in this area. Modern neuropsychology could be said to originate in the 1870s, when in France Paul Broca traced production of speech to the left frontal gyrus, thereby also demonstrating hemispheric lateralization of brain function. Soon after, Carl Wernicke identified a related area necessary for the understanding of speech.[76]

The contemporary field of behavioral neuroscience focuses on physical causes underpinning behavior. For example, physiological psychologists use animal models, typically rats, to study the neural, genetic, and cellular mechanisms that underlie specific behaviors such as learning and memory and fear responses.[77] Cognitive neuroscientists investigate the neural correlates of psychological processes in humans using neural imaging tools, and neuropsychologists conduct psychological assessments to determine, for instance, specific aspects and extent of cognitive deficit caused by brain damage or disease. The biopsychosocial model is an integrated perspective toward understanding consciousness, behavior, and social interaction. It assumes that any given behavior or mental process affects and is affected by dynamically interrelated biological, psychological, and social factors.[78]

Evolutionary psychology examines cognition and personality traits from an evolutionary perspective. This perspective suggests that psychological adaptations evolved to solve recurrent problems in human ancestral environments. Evolutionary psychology offers complementary explanations for the mostly proximate or developmental explanations developed by other areas of psychology: that is, it focuses mostly on ultimate or "why?" questions, rather than proximate or "how?" questions. "How?" questions are more directly tackled by behavioral genetics research, which aims to understand how genes and environment impact behavior.[79]




  1. Online Etymology Dictionary. (2001). "Psychology".
  2. «Classics in the History of Psychology – Marko Marulic – The Author of the Term "Psychology"». Psychclassics.yorku.ca. Վերցված է 10 December 2011-ին.
  3. (Steven Blankaart, p. 13) as quoted in "psychology n." A Dictionary of Psychology. Edited by Andrew M. Colman. Oxford University Press 2009. Oxford Reference Online. Oxford University Press. oxfordreference.com
  4. Derek Russell Davis (DRD), "psychology", in Richard L. Gregory (ed.), The Oxford Companion to the Mind, second edition; Oxford University Press, 1987/2004; 978-0-19-866224-2 (pp. 763–764).
  5. Watson, John B. (1913). «Psychology as the Behaviorist Views It» (PDF). Psychological Review. 20 (2): 158–177. doi:10.1037/h0074428. hdl:21.11116/0000-0001-9182-7.
  6. The term "folk psychology" is itself contentious: see Daniel D. Hutto & Matthew Ratcliffe (eds.), Folk Psychology Re-Assessed; Dorndrecht, the Netherlands: Springer, 2007; 978-1-4020-5557-7
  7. "Aristotle's Psychology". Stanford Encyclopedia of Philosophy.
  8. Green, C.D. & Groff, P.R. (2003). Early psychological thought: Ancient accounts of mind and soul. Westport, Connecticut: Praeger.
  9. T.L. Brink. (2008) Psychology: A Student Friendly Approach. "Unit One: The Definition and History of Psychology." pp 9 [1].
  10. Yeh Hsueh and Benyu Guo, "China", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  11. Anand C. Paranjpe, "From Tradition through Colonialism to Globalization: Reflections on the History of Psychology in India", in Brock (ed.), Internationalizing the History of Psychology (2006).
  12. Horst U.K. Gundlach, "Germany", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  13. Alan Collins, "England", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  14. Leahey, History of Modern Psychology (2001), p. 61.
  15. Stanford Encyclopedia of Philosophy. (2006). "Wilhelm Maximilian Wundt".
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Horst2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BenjaminBaker» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. Miki Takasuna, "Japan", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Paranjpe2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Leahey, History of Modern Psychology (2001), p. 60.
  21. 21,0 21,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Goodwin» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. The Principles of Psychology (1890), with introduction by George A. Miller, Harvard University Press, 1983 paperback, 0-674-70625-0 (combined edition, 1328 pages)
  23. Leahey, History of Modern Psychology (2001), pp. 178–182.
  24. Leahey, History of Modern Psychology (2001), pp. 196–200.
  25. Cecilia Taiana, "Transatlantic Migration of the Disciplines of Mind: Examination of the Reception of Wundt's and Freud's Theories in Argentina", in Brock (ed.), Internationalizing the History of Psychology (2006).
  26. Irina Sirotkina and Roger Smith, "Russian Federation", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  27. Wozniak, R.H. (1999). Introduction to memory: Hermann Ebbinghaus (1885/1913). Classics in the history of psychology
  28. Windholz, G. (1997). «Ivan P. Pavlov: An overview of his life and psychological work». American Psychologist. 52 (9): 941–946. doi:10.1037/0003-066X.52.9.941.
  29. Ludy T. Benjamin, Jr., and David B. Baker, "The Internationalization of Psychology: A History", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «HsuehGuo2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Takasuna2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. 32,0 32,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Tomes2008» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Franz Samuelson, "Organizing for the Kingdom of Behavior: Academic Battles and the Organizational Policies in the Twenties"; Journal of the History of the Behavioral Sciences 21, January 1985.
  34. Hans Pols, "The World as Laboratory: Strategies of Field Research Developed by Mental Hygiene Psychologists in Toronto, 1920–1940" in Theresa Richardson & Donald Fisher (eds.), The Development of the Social Sciences in the United States and Canada: The Role of Philanthropy; Stamford, CT: Ablex Publishing, 1999; 1-56750-405-1
  35. Sol Cohen, "The Mental Hygiene Movement, the Development of Personality and the School: The Medicalization of American Education"; History of Education Quarterly 23.2, Summer 1983.
  36. Vern L. Bullough, "The Rockefellers and Sex Research"; Journal of Sex Research 21.2, May 1985. "Their importance is hard to overestimate. In fact, in the period between 1914 and 1954, the Rockefellers were almost the sole support of sex research in the United States. The decisions made by their scientific advisers about the nature of the research to be supported and how it was conducted, as well as the topics eligible for research support, shaped the whole field of sex research and, in many ways, still continue to support it."
  37. Guthrie, Even the Rat was White (1998), Chapter 4: "Psychology and Race" (pp. 88–110). "Psychology courses often became the vehicles for eugenics propaganda. One graduate of the Record Office training program wrote, 'I hope to serve the cause by infiltrating eugenics into the minds of teachers. It may interest you to know that each student who takes psychology here works up his family history and plots his family tree.' Harvard, Columbia, Brown, Cornell, Wisconsin, and Northwestern were among the leading academic institutions teaching eugenics in psychology courses."
  38. Dorwin Cartwright, "Social Psychology in the United States During the Second World War", Human Relations 1.3, June 1948, p. 340; quoted in Cina, "Social Science For Whom?" (1981), p. 269.
  39. Catherine Lutz, "Epistemology of the Bunker: The Brainwashed and Other New Subjects of Permanent War", in Joel Pfister & Nancy Schnog (eds.), Inventing the Psychological: Toward a Cultural History of Emotional Life in America; Yale University Press, 1997; 0-300-06809-3
  40. Cina, "Social Science For Whom?" (1981), pp. 315–325.
  41. Herman, "Psychology as Politics" (1993), p. 288. "Had it come to fruition, CAMELOT would have been the largest, and certainly the most generously funded, behavioral research project in U.S. history. With a $4–6 million contract over a period of 3 years, it was considered, and often called, a veritable Manhattan Project for the behavioral sciences, at least by many of the intellectuals whose services were in heavy demand."
  42. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Horst3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  43. Cocks, Psychotherapy in the Third Reich (1997), pp. 75–77.
  44. Cocks, Psychotherapy in the Third Reich (1997), p. 93.
  45. Cocks, Psychotherapy in the Third Reich (1997), pp. 86–87. "For Schultz-Hencke in this 1934 essay, life goals were determined by ideology, not by science. In the case of psychotherapy, he defined health in terms of blood, strong will, proficiency, discipline, (Zucht und Ordnung), community, heroic bearing, and physical fitness. Schultz-Hencke also took the opportunity in 1934 to criticize psychoanalysis for providing an unfortunate tendency toward the exculpation of the criminal."
  46. Jürgen Brunner, Matthias Schrempf, & Florian Steger, "Johannes Heinrich Schultz and National Socialism", Israel Journal of Psychiatry & Related Sciences 45.4, 2008. "Bringing these people to a right and deep understanding of every German's duty in the New Germany, such as preparatory mental aid and psychotherapy in general and in particular for persons to be sterilized, and for people having been sterilized, is a great, important and rewarding medical duty."
  47. Cocks, Psychotherapy in the Third Reich (1997), Chapter 14: "Reconstruction and Repression", pp. 351–375.
  48. 48,0 48,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «SirotkinaSmith2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  49. Kozulin, Psychology in Utopia (1984), pp. 84–86. "Against such a background it is not at all surprising that psychoanalysis, as a theory that ventured to approach the forbidden but topical theme of sexual relations, was embraced by the newborn Soviet psychology. Psychoanalysis also attracted the interest of Soviet psychology as a materialist trend that had challenged the credentials of classical introspective psychology. The reluctance of the pre-Revolutionary establishment to propagate psychoanalysis also played a positive role in the post-Revolutionary years; it was a field uncompromised by ties to old-regime science." Though c.f. Hannah Proctor, "Reason Displaces All Love", The New Inquiry, 14 February 2014.
  50. Kozulin, Psychology in Utopia (1984), p. 22. "Stalin's purges of the 1930s did not spare Soviet psychologists. Leading Marxist philosophers earlier associated with psychology—including Yuri Frankfurt, Nikolai Karev, and Ivan Luppol—were executed in prison camps. The same fate awaited Alexei Gastev and Isaak Shipilrein. Those who survived lived in an atmosphere of total suspicion. [...] People who dominated their fields yesterday might be denounced today as traitors and enemies of the people, and by tomorrow their names might disappear from all public records. Books and newspapers were constantly being recalled from libraries to rid them of 'obsolete' names and references."
  51. Kozulin, Psychology in Utopia (1984), pp. 25–26, 48–49.
  52. Kozulin, Psychology in Utopia (1984), pp. 27–33. "Georgy Schedrovitsky, who is currently at the Moscow Institute of Psychology, can be singled out as the most prominent theorist working in the context of systems research. [...] This is Schedrovitsky's second major thesis: Activity should not be regarded as an attribute of the individual but rather as an all-embracing system that 'captures' individuals and 'forces' them to behave a certain way. This approach may be traced back to the assertion of Wilhelm Humboldt that it is not man who has language as an attribute, but rather language that 'possesses' man. [...] Schedrovitsky's activity approach has been applied successfully to the design of man-machine systems and to the evaluation of human factors in urban planning."
  53. Chin & Chin, Psychological Research in Communist China (1969), pp. 5–9.
  54. Chin & Chin, Psychological Research in Communist China (1969), pp. 9–17. "The Soviet psychology that Peking modeled itself upon was a Marxist-Leninist psychology with a philosophical base in dialectical materialism and a newly added label, Pavlovianism. This new Soviet psychology leaned heavily on Lenin's theory of reflection, which was unearthed in his two volumes posthumously published in 1924. Toward the late twenties, a group of Soviet research psychologists headed by Vygotskii, along with Luria and Leont'ev, laid the groundwork for a Marxist-Leninist approach to psychic development."
  55. Chin & Chin, Psychological Research in Communist China (1969), pp. 18–24.
  56. 56,0 56,1 56,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BenjaminBaker3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 57,6 Wade Pickren & Raymond D. Fowler, "Professional Organizations", in Weiner (ed.), Handbook of Psychology (2003), Volume 1: History of Psychology.
  58. 58,0 58,1 Irmingard Staeuble, "Psychology in the Eurocentric Order of the Social Sciences: Colonial Constitution, Cultural Imperialist Expansion, Postcolonial Critique" in Brock (ed.), Internationalizing the History of Psychology (2006).
  59. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Paranjpe3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  60. C. James Goodwin, "United States", in Baker (ed.), Oxford Handbook of the History of Psychology (2012).
  61. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «PickrenFowler2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  62. For example, see Oregon State Law, Chapter 675 (2013 edition) at Statutes & Rules Relating to the Practice of Psychology.
  63. Judy E. Hall and George Hurley, "North American Perspectives on Education, Training, Licensing, and Credentialing", in Weiner (ed.), Handbook of Psychology (2003), Volume 8: Clinical Psychology.
  64. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BenjaminBaker4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  65. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Takasuna3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  66. T.S. Kuhn, The Structure of Scientific Revolutions, 1st. ed., Chicago: Univ. of Chicago Pr., 1962.
  67. Beveridge, Allan (2002). «Time to abandon the subjective–objective divide?». Psychiatric Bulletin. 26 (3): 101–103. doi:10.1192/pb.26.3.101.
  68. Peterson, C. (2009, 23 May). "Subjective and objective research in positive psychology: A biological characteristic is linked to well-being". Psychology Today. Retrieved 20 April 2010.
  69. Panksepp, J. (1998). Affective neuroscience: The foundations of human and animal emotions. New York: Oxford University Press, p. 9.
  70. Teo, The Critique of Psychology (2005), pp. 36–37. "Methodologism means that the method dominates the problem, problems are chosen in subordination to the respected method, and psychology has to adopt without question, the methods of the natural sciences. [...] From an epistemological and ontological-critical as well as from a human-scientific perspective the experiment in psychology has limited value (for example, only for basic psychological processes), given the nature of the psychological subject matter, and the reality of persons and their capabilities."
  71. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Tomes20082» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  72. Teo, The Critique of Psychology (2005), p. 120. "Pervasive in feminist critiques of science, with the exception of feminist empiricism, is the rejection of positivist assumptions, including the assumption of value-neutrality or that research can only be objective if subjectivity and emotional dimensions are excluded, when in fact culture, personality, and institutions play significant roles (see Longino, 1990; Longino & Doell, 1983). For psychology, Grimshaw (1986) discussed behaviorism's goals of modification, and suggested that behaviorist principles reinforced a hierarchical position between controller and controlled and that behaviorism was in principle an antidemocratic program."
  73. Edwin R. Wallace, IV, "Two 'Mind'–'Body' Models for a Holistic Psychiatry" and "Freud on 'Mind–Body' I: The Psychoneurobiological and 'Instinctualist' Stance; with Implications for Chapter 24, and Two Postscripts", in Wallace & Gach (eds.), History of Psychiatry and Medical Psychology (2008).
  74. 74,0 74,1 Richard F. Thompson & Stuart M. Zola, "Biological Psychology", in Weiner (ed.), Handbook of Psychology (2003), Volume 1: History of Psychology.
  75. Michela Gallagher & Randy J. Nelson, "Volume Preface", in Weiner (ed.), Handbook of Psychology (2003), Volume 3: Biological Psychology.
  76. Luria, "The Working Brain" (1973), pp. 20–22.
  77. Pinel, John (2010). Biopsychology. New York: Prentice Hall. ISBN 978-0-205-83256-9.
  78. Richard Frankel; Timothy Quill; Susan McDaniel (2003). The Biopsychosocial Approach: Past, Present, Future. Boydell & Brewer. ISBN 978-1-58046-102-3.
  79. McGue M, Gottesman II (2015). Behavior Genetics. էջեր 1–11. doi:10.1002/9781118625392.wbecp578. ISBN 978-1-118-62539-2. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)