Իվան Միխայլովիչ Սեչենով (ռուս.՝ Иван Михайлович Сеченов, օգոստոսի 1 (13), 1829[1], Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2 (15), 1905[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։

Իվան Սեչենով
Иван Сеченов
Ծնվել էօգոստոսի 1 (13), 1829[1]
Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 2 (15), 1905[1] (76 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճարտարագետ, հոգեբան, ֆիզիոլոգ, մաթեմատիկոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան, Բեստուժևյան դասընթացներ, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա և հոգեբանություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան, Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Մոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, MSU Faculty? և Օդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր (1860) և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարՅոհան Պետեր Մյուլեր, Ivan Glebov?, Ֆեոդոր Ինոզեմցև և Joseph Warwinsky?
Եղել է գիտական ղեկավարՆիկոլայ Վվեդենսկի, Վիկտոր Պաշուտին, Ալեքսանդր Սամոյլով, Vasily Florinsky? և Միխայիլ Շատերնիկով
Հայտնի աշակերտներՄիխայիլ Շատերնիկով և Ալեքսանդր Սամոյլով
Ինչով է հայտնի«Ռուսական ֆիզիոլոգիայի հայրը» (Ի․ Պավլով)
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
և Դեմիդովի մրցանակ
Ամուսին(ներ)Maria Alexandrovna Sechenova?
 Ivan Sechenov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1829 թվականի օգոստոսի 13-ին (հին տոմարով՝ օգոստոսի 1-ին) Սիմբիրսկի նահանգի Կուրմիշի ուեզդի Տյոպլի Ստան գյուղում (այժմ՝ գ․ Սեչենովո, Նիժնի Նովգորոդի մարզ), աղքատ ազնվականի ընտանիքում։ 1848 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Գլխավոր զինվորական ինժեներական ուսումնարանը։ Ծառայել է պահեստային սակրավորային գումարտակում, զորացրվել է 1850 թվականին։ 1850-1856 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երեք տարի աշխատել է արտասահմանում՝ Լայպցիգում, Վիեննայում, Բեռլինում։

1860 թվականին հրավիրվել է աշխատելու Սանկտ-Պետերբուրգի Բժշկա-վիրաբուժական ակադեմիայում (այժմ՝ Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա)՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում, որտեղ էլ նույն թվականին հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան՝ «Նյութեր ալկոհոլային արբեցողության ապագա ֆիզիոլոգիայի համար» աշխատանքով։ Ամբիոնին կից կազմակերպել է Ռուսաստանում առաջին ֆիզիոլոգիական լաբորատորիաներից մեկի բացումը։ 1870 թվականին լքել է ակադեմիան՝ ի նշան բողոքի ընդդեմ «կանանց դիսկրիմինացիայի» և Ի․ Մեչնիկովի աշխատանքից հեռացման։

Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Դ․ Մենդելեևի լաբորատորիայում՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։ 1871-1876 թվականներին զբաղեցրել է Օդեսսայի Նովոռոսիյսկյան համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1876-1888 թվականներին աշխատել է Պետերբուրգի համալսարանի զոոլոգիայի ամբիոնում, որտեղ 1888 թվականին կրկին բացել է առանձին ֆիզիոլոգիական լաբորատորիա։

1889-1901 թվականներին աշխատել է Մոսկվայի համալսարանում, սկզբում որպես պրիվատ-դոցենտ, հետո (1891 թվականից)՝ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ 1904 թվականին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Сеченов Иван Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սեչենով» հոդվածին։