Թալես Միլեթացի
Թալես Միլեթացի (հին հուն․՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, մ.թ.ա. 640/39-546/39), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 624 Միլեթ |
Մահացել է | մոտ. մ. թ. ա. 547 Միլեթ |
Բնակության վայր(եր) | Միլեթ |
Ազգություն | հույն |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն, Միլեթյան դպրոց և Յոթ իմաստուն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, ֆիզիկոս և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Հայր | Examyas? |
Մայր | Կլեոբուլինա |
Աշակերտներ | Անաքսիմանդրոս |
Thales of Miletus Վիքիպահեստում |
Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։
Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ 155