Բյուլա Բոնդի
Բյուլա Բոնդի (անգլ.՝ Beulah Bondi, մայիսի 3, 1888[1], Վալպարաիսո, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 11, 1981[2][3], Հոլիվուդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Բյուլա Բոնդի Beulah Bondi | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1888[1] |
Ծննդավայր | Վալպարաիսո, Ինդիանա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 11, 1981[2][3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Շիմեր քոլեջ (1907), Վալպարաիսոյի համալսարան (1916), Վալպարաիսոյի համալսարան (1918) և Valparaiso High School? |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Beulah Bondi Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԲյուլա Բոնդին ծնվել է 1889 թ., ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Վալպարաիսո քաղաքում՝ Ադոլֆա Բլոնդիի և Էվա Մերբլի ընտանիքում[5]։ Դերասանական կարիերան նա սկսել է մանուկ հասակից՝ արդեն 7 տարեկանում մասնակցելով իր հարազատ քաղաքի օպերային թատրոնում բեմադրված «Փոքրիկ լորդ Ֆաունտելրոյ» ներկայացմանը։ 1918 թ. ավարտել է Վալպարաիոսի համալսարանը՝ ստանալով բակալավրի որակավորում բանախոսական արվեստի մասնագիտությամբ։
Կինոյում նորամուտը կայացել է 1931 թ. «Փողոցային տեսարան» ֆիլմում։ 1936 թ. Բյուլա Բոնդին դարձավ մեկն այն հինգ դերասանուհիներից, ովքեր ներկայացվեցին Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի նոր ստեղծված անվանակարգում՝ «Թեթև վարքի տեր հիանալի կինը» ֆիլմի համար։ 2 տարի հետո մեկ անգամ ևս ներկայացվում է Օսկարի նույն անվանակարգում «Մարդկայի սրտերի համար» ֆիլմում խաղացած դերի համար։
Կինոյում հաճախ է մարմնավորել գլխավոր հերոսների մայրերին։ Այսպես օրինակ դերասան Ջեյմս Ստյուարտի մոր դերը նա խաղացել է հետևյալ 4 ֆիլմերում՝ «Այս հրաշալի կյանքը», «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Մարդկային սրտերի համար» և «Լեդիի կենդանացումը»։
Վերջին դերը մեծ էկրանին Մարտի Կորին Ուոլտոնի դերն էր «Ուոլտոնները» հեռուստատեսային սերիալում, որտեղ նա խաղացել է երկու դրվագներում՝ 1974 և 1976 թթ.։ Իսկ 1977 թ. այդ դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ, որպես դրամատիկ սերիալի լավագույն հրավիրված դերասանուհի։
Չնայած նրան, որ ֆիլմերում նա հաճախ է կերտել մոր դերեր, իրական կյանքում երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Մահացել է 91 տարեկանում՝ թոքերի հիվանդությունից, որի պատճառ էր հանդիսացել իր կատվի վրա ընկնելը։
Կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար Բյուլա Բոնդին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Ֆիլմագրություն
խմբագրելԸնդհանուր թվով խաղացել է մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #143921991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Beulah Bondi — 2010.
- ↑ https://walkoffame.com/beulah-bondi/
- ↑ «Beulah Bondi». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2004 թ․ օգոստոսի 17-ին.