Բացել գլխավոր ցանկը

Բուրվիլ (ֆր.՝ Bourvil, իսկական անունը՝ Անդրե Ռոբեր Ռեմբուր ֆր.՝ André Robert Raimbourg, հուլիսի 27, 1917(1917-07-27)[1][2][3][4], Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա, Ֆրանսիա - սեպտեմբերի 23, 1970(1970-09-23)[2][3], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ[5]:

Բուրվիլ
ֆր.՝ Bourvil
Bourvil2.jpg
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1][2][3][4]
ԾննդավայրԾովամերձ Սեն, Վերին Նորմանդիա, Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1970(1970-09-23)[2][3] (53 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունկատակերգու, շանսոնյե, երգիչ, կինոդերասան և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Dominique Raimbourg? և Philippe Raimbourg?
Պարգևներ և մրցանակներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Անդրե Ռոբեր Ռեմբուրը ծնվել է 1917 թվականի հուլիսի 27-ին Պրետո-Վիկմար (դեպարտամենտ Ծովամերձ Սեն) քաղաքում: Վաղ հասակում կորցրել է հորը (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) և մանկության զգալի մասն անցկացել է Բուրվիլ (Bourville) գյուղում, որն էլ դարձավ նրա բեմական կեղծանունը:

Սկսել է աշխատել մյուզիք-հոլլում, որտեղ նա երգել է, պարել է և կատարել է կատակերգական համարներ: Այնուհետև սկսել է աշխատել ռադիոյում, իսկ 1945 թվականից` նկարահանվել կինոյում[5]:

1956 թվականին «Փարիզի միջով» ֆիլմում կատարած դերի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն տղամարդ դերասանին շնորհվող «Վոլպիի գավաթ» մրցանակին:

Բուրվիլն ամուսնացած է եղել Ժաննա Լեֆրիկի (ֆր.՝ Jeanne Lefrique) հետ (1943–1970)։ Նրանք ունեին երկու երեխա` Դոմինիկ (1950) և Ֆիլիպ (1953) Ռեմբուր:

Բուրվիլը մահացել է միելոմա հիվանդությունից 1970 թվականի սեպտեմբերի 23-ին:

Բուրվիլի անունով է կոչվել (6207) Բուրվիլ աստերոիդը[6]։

ԵրգերԽմբագրել

Բուրվիլը հայտնի է եղել նաև որպես էստրադային երգիչ։ Նրա երգացանկում եղել է մոտ 300 ստեղծագործություն, որոնցից լավագույններն են.

  • "La tendresse"
  • "Salade de fruits"
  • "Les crayons"
  • "La Tactique du gendarme" (from the film Le roi Pandore)
  • "Ballade irlandaise"
  • "Un clair de lune à Maubeuge"
  • "Petit bal perdu" (C'était bien)
  • ″Ma p′tite chanson″

ՊարգևներԽմբագրել

  • Արվեստների և գրականության շքանշանի ասպետ (1968)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131967649 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Новая Российская энциклопедия: в 12 т. / Редкол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян и др. — Т. 3. Бруней — Винча. — М.: ООО «Издательство „Энциклопедия“», 2007. — 480 с.: ил.
  6. Lutz D. Schmadel, International Astronomical Union Dictionary of Minor Planet Names. — 5-th Edition. — Berlin Heidelberg New-York : Springer-Verlag, 2003. — 992 с. — ISBN 3-540-00238-3