Մինեսոտայի համալսարան
Մինեսոտայի համալսարան (անգլ.՝ University of Minnesota), հետազոտական համալսարան, գտնվում է Մինեապոլիսում և Սեյնթ Փոլում, Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքներում։ Այս համալսարանը Մինեսոտայի համալսարանների համակարգի ամենահին և մեծ մասն է (անգլ.՝ University of Minnesota system, մի շփոթեք Մինեսոտայի համալսարանների և քոլեջների համակարգի հետ, անգլ.՝ Minnesota State Colleges and Universities System), այն ունի երկրում մեծությամբ չորրորդ կամպուսը (2010-2011 ուսումնական տարում այնտեղ սովորում է 51 721 ուսանող)։
Մինեսոտայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1851 |
Անդամակցություն | ORCID[1], Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[3] և Consortium of Social Science Associations?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մինեապոլիս, Սեյնթ Փոլ և Falcon Heights?[6] |
Հասցե | 100 Church Street SE, Minneapolis, MN, 55455-0213[7] |
Կայք | twin-cities.umn.edu(անգլ.) |
![]() ![]() Մինեսոտայի համալսարան, ԱՄՆ | |
University of Minnesota Վիքիպահեստում |
ԿամպուսներԽմբագրել
ՄինեապոլիսԽմբագրել
Մինեապոլիսի կամպուսը ի սկզբանե գտնվում էր գետի հոսքից բարձր, քան այն այժմ գտնվում է։ Նախնական վայրում այժմ գտնվում է փոքրիկ զբոսայգի։ Դպրոցը, որն այստեղ է եղել, փակվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով։ 1867 թվականին, սենատոր Ջոն Ֆիլբորի ֆինանսական օգնությունից հետո, հաստատությունը կրկին բացվեց[8]։ 1869 թվականին դպրոցը պատրաստվում է համալսարանի վերակազմավորվել է քոլեջի։
Մինեաապոլիսի կամպուսը Միսիսիպի գետով բաժանված է երկու մասի[9]։ Արևելյան մասը ամենամեծն է և զբաղեցնում է 1,24² արածք։
Սեյնթ ՓոլԽմբագրել
Սեյնթ Փոլում գտնվող կամպուսը սահմանակից է Ֆոլքոն-Հայթս արվարձանին։ Մինեապոլիսի ավելի քան քաղաքային կամպուսից այն առանձնանում է կանաչապատման բարձր աստիճանով։
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
- Ֆերինգթոն Դանիելս (1889-1972), ամերիկացի գիտնական ֆիզիկոս և քիմիկոս, արևային էներգետիկայի սկզբնաղբյուրներից մեկը։
- Գեորգիս Յաննաքիս (ծնվել է 1958 թվականին), հույն և ամերիկացի գիտնական ինֆորմատիկայի բնագավառում, Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր, թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն։
- Հելեն Բուսալիս(1919-2009), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Լինքոլնի առաջին կին քաղաքապետը (1975-1983) և ԱՄՆ-ի քաղաքապետերի Կոնֆերանսի առաջին կին նախագահը (1981-1982)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001LOeKWIA1-university-of-minnesota
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ http://www.falconheights.org/index.asp?SEC=C2C716B3-97DA-46B2-8FD5-5AEA447DF6BD
- ↑ IPEDS
- ↑ University of Minnesota — Twin Cities (U of M) — Admissions | Financial Aid | Tuition | Degrees | Athletics — Minneapolis, MN
- ↑ «General Information of Interest — College of Pharmacy — University of Minnesota»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-13-ին։ Վերցված է 2011-06-10