Բացել գլխավոր ցանկը

Քինգ Ուելլիս Վիդոր (անգլ.՝ King Wallis Vidor, փետրվարի 8, 1894(1894-02-08)[1][2][3][4][5], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1982(1982-11-01)[1][2][3][4][5], Պասո Ռոբլես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։

Քինգ Վիդոր
King Vidor
The Sky Pilot (1921) - Peterson & Vidor.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1894(1894-02-08)[1][2][3][4][5]
ԾննդավայրԳալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 1982(1982-11-01)[1][2][3][4][5] (88 տարեկանում)
Մահվան վայրՊասո Ռոբլես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող և արհմիութենական գործիչ
ԱմուսինԷլինոր Բորդման
Ֆլորենս Վիդոր
Քաղաքական կուսակցությունCalifornia Republican Party?
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար և Գոլդեն Փլեյթ մրցանակ
ԿայքIMDb-ում էջ
King Vidor Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քինգ Վիդորը ծնվել է 1894 թ. ԱՄՆ-ում։ Դպրոցն ավարտելուց հետո հեռացել է տնից։ Մեկ տարի անց վերադարձել է տուն և ծնողները ուղարկել են նրան սովորելու ռազմական ակադեմիա։ 1915 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել կինոխրոնիկայում։ Աշխատել է կինոյում որպես տոմսավաճառ, ապա փորձել է իր կինեմատոգրաֆիական հմտությունները աշխատելով որպես կինոժապավենի երևակող, կինոմեխանիկ, օպերատոր, մոնտաժող ապա նաև ռեժիսոր։

Երկու անգամ ամուսնացած է եղել, ուենեցել 3 երեխա։ 1926-1931 թթ. դերասանուհի Էլինոր Բորդմանի հետ (երկու դուստր), ումից բաժանվելուց հետո ամուսնացել է Ֆլորին Վիդորի հետ (նորից ամուսնալուծվել է, 1 երեխա)։

ԿարիերանԽմբագրել

1918 թ. նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Ճանապարհի շրջադարձ»։ 1926 թ. նկարահանել է իր նշանավոր ֆիլմերից մեկը՝ «Մեծ շքերթ»։ 1928 թ. նկարահանել է ևս մեկ իր հայտնի ֆիլմ՝ «Ամբոխ», իսկ մինչ այդ նկարահանել է 2 զվարճալի ֆիլմ։ Նրա մյուս հայտնի ֆիլմերից են «Մենամարտ արևի տակ» և «Պատերազմ և խաղաղություն»։

Քինգ Վիդորը համարվում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նա ամերիկյան ռեժիսորներից առաջին հնչյունային ֆիլմերի հեղինակներից մեկն է։ Նրա առաջին հնչյունային ֆիլմը «Ալելուիա» ֆիլմն էր, որտեղ Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեցին սևամորթ դերասաններ։

ՖիլմագրությունԽմբագրել

Ընդհանուր առմամբ մոտ 75 ֆիլմի ռեժիսոր է, 27 ֆիլմերի սցենարի հեղինակ, 23 ֆիլմերի պրոդյուսեր և խաղացել է նաև 4 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • 1919 - Ճանապարհի շրջադարձ / The Turn in the Road
  • 1919 - Ուրիշ կեսը / The Other Half
  • 1920 - Ընտանիքի պատիվը / The Family Honor
  • 1923 - Բրոնզե կինը / The Woman of Bronze
  • 1923 - Երեք խելոք հիմարներ / Three Wise Fools
  • 1924 - Վայրի նարինջ / Wild Oranges
  • 1924 - Երիտասարդ գինի / Wine of Youth
  • 1924 - Նրա ժամը / His Hour
  • 1924 - Կենտավրոսի կինը / The Wife of the Centaur
  • 1925 - Մեծ շքերթ / The Big Parade
  • 1926 - Բոհեմ / La Bohème
  • 1926 - Բարդուղեմիոս Հիանալին / Bardelys the Magnificent
  • 1928 - Ամբոխ / The Crowd
  • 1928 - Արվեստի մարդիկ / Show People
  • 1929 - Ալելիուա / Hallelujah!
  • 1930 - Ոչ այնքան հիմար / Not So Dumb
  • 1931 - Չեմպիոն / The Champ
  • 1933 - Անծանոթուհու վերադարձը / The Stranger’s Return
  • 1935 - Ամուսնական գիշեր / The Wedding Night
  • 1936 - Տեխասյան ռեյնջերներ / The Texas Rangers
  • 1937 - Ստելլա Դալլաս / Stella Dallas
  • 1938 - Ցիտադել / The Citadel
  • 1940 - Հյուսիս-արևմտյան անցում / Northwest Passage
  • 1940 - Ընկեր Իքս / Comrade X
  • 1946 - Մենամարտ արևի տակ / Duel in the Sun
  • 1949 - Աղբյուր / The Fountainhead
  • 1949 - Անտառի հետևում / Beyond the Forest
  • 1955 - Մարդ առանց աստղի / Man Without a Star
  • 1956 - Պատերազմ և խաղաղություն / War and Peace
  • 1959 - Սողոմոնը և Սաբայի թագուհին / Solomon and Sheba

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել