Ջեյմս Կեգնի (անգլ.՝ James Cagney, հուլիսի 17, 1899(1899-07-17)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 30, 1986(1986-03-30)[5][1][2][…], Stanford, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ջեյմս Կեգնի
անգլ.՝ James Francis Cagney, Jr.
Ծնվել էհուլիսի 17, 1899(1899-07-17)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 30, 1986(1986-03-30)[5][1][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրStanford, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳեյթ օֆ հևն գերեզմանատուն
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, արհմիութենական գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, պարող և երգիչ
Ակտիվ շրջան1919-1984
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Ֆրենսիս Վերնոն (1922-1986)
Երեխա(ներ)Ջեյմս Կեգնի կրտսեր, Քեթլին Կեգնի
Պարգևներ և մրցանակներ

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 8-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու բացասական հերոս՝

  • Կոդի Ջարեթ «Ճերմակ շիկացում» ֆիլմում - 26-րդ տեղ
  • Թոմ Պաուերս «Հասարակության թշնամին» ֆիլմում - 42-րդ տեղ

3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար «Յանկի Դուդլ Դենդի» ֆիլմի համար։ Օսկարից բացի ստացել է ևս 6 կինոմրցանակ։

Վաղ կյանք խմբագրել

Կեգնին ծնվել է Նյու Յորքի Մանհեթենի Ցածրադիր Արևելյան մասում։ Ըստ որոշ կենսագիրների՝ նրա ծննդավայրը կա՛մ 8-րդ փողոցի Դ պողոտայում է, կա՛մ Արևմտյան 8-րդ փողոցի[6] 391 շենքի՝ բարձր հարկում[7]։ Նրա հայրը՝ Ջեյմս Ֆրենսիս Կեգնին, իռլանդական ծագում ուներ։ Որդու ծնվելու ժամանակ նա բուֆետապան էր[8], թեև Կեգնիի ծննդյան վկայականում գրված է հեռագրավար[7] Մոր անունը Քերոլայն էր, ում հայրը նորվեգական նավի կապիտան էր[9],։ իսկ մայրը կրկին իռլանդական ծագում ուներ[10]։

Կեգնին 2-րդն էր 7 երեխաներից, որոնցից երկուսը մահացան ծնվելու ընթացքում. Նա ինքն էլ մանկուց այնքան թույլ երեխա է եղել, որ մայրը վախեցել է, որ մինչ մկրտվելը նա էլ կմահանա։ Ավելի ուշ, նա իր թույլ և նվաղ վիճակը վերագրել է աղքատությանը, որում և մեծացել է[8][11]։ Վաղ տարիքում ընտանիքը երկու անգամ տեղափոխվել է, նախ՝ 79-րդ, իսկ այնուհետև՝ 96-րդ արևելյան փողոցներ[12]։

Կարմրամազ, կապուտաչյա Կեգնին 1918 թվականին ավարտել է Նյու Յորքի Սթայվեսթն ավագ դպրոցը և հաճախել Կոլումբիայի համալսարանի Կոլումբիա քոլեջը[13], որտեղ ստանում է արվեստի բակալավրի կոչում[14]։ Նա նաև ուսումնասիրել է գերմաներեն և միացել զինվորական վարժանքների ուսանողական կորպուսին[15], բայց թողել է այն՝ վերադառնալով տուն հոր մահվան գույժից հետո, 1918 թվականի գրիպի համաճարակի տարիներին[14]։

Վաղ տարիքում նա բազմազան աշխատանքներ է կատարել՝ ամբողջ վաստակածը ընտանիքին տալով. կրտսեր ճարտարապետ, տպագրիչ Նյու Յորք Սանի համար, Նյու Յորքի քաղաքային գրադարանի վարիչ, տեղեկատու, գծագրիչ և գիշերային դռնապան[16]։ Նյու Յորքի քաղաքային գրադարանում աշխատելիս էր, որ հանդիպեց Ֆլորենս Ջեյմսին, ով նրան օգնեց դերասանության կարիերայի ճանապարհին[17]։ Կեգնին հավատում էր աշխատասիրությանը՝ ասելով. «Ցավում եմ, այն երեխայի համար, ով չափազանց շատ վայելքի ժամանակ ունի։ Օրրից մի օր նա կբախվի իրական կյանքին, առանց մայրիկի և հայրիկի, ովքեր կմտածեն իր փոխարեն»[16]։

Նա սկսել է ստեպ պարել՝ (հմտություն, որը հարթեց նրա ուղին դեպի Ակադեմիական մրցանակ) «Նկուղային Կեգնի» անվամբ․ այդպես էր կոչվել իր՝ թեք նկուղային դռների վրա ստեպ պարելու սովորության[16]։

Նա նաև լավ փողոցային մարտիկ էր․ պաշտպանում էր իր ավագ եղբայր Հարիին բոլորից, երբ անհրաժեշտ էր[8][18]։ Նա տարվում է սիրողական բռնցքամարտով և Նյու Յորք նահանգի թեթև-քաշայինների հաղթողի տիտղոսակիրն է դառնում։ Նրա մարզիչները քաջալերում էին նրան զբաղվել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ չնայած մոր արգելքին[19]։ Նա նաև կիսապրոֆեսիոնալ խաղացել է բեյսբոլի տեղական թիմում[16] և նույնիսկ գլխավոր լիգաներում խաղալու երազանք է ունեցել[20]։

Նրա մուտքը ֆիլմ հանկարծակի էր, երբ այցելում էր մորաքրոջը Բրուքլինում, Վիթագրաֆ Ստուդիային հակառակ, Կեգնին մագլցում էր ցանկապատը՝ դիտելու Ջոն Բանիի ֆիլմերի նկարահանումները[16] Նա սկսեց տարվել սիրողական դրամատիկ արվեստով՝ սկսելով էպիզոտիկ դերով՝ չինական մնջախաղում Լենուքս Հիլ Առանձնատանը, վերջինս գաղութաբնակների առաջին տներից մեկն է, որտեղ նրա եղբայր Հարրին դերակատարում ուներ և իր ապագա ընկեր՝ Ֆլորնես Ջեյմսը ռեժիսորն էր[17]։ Ի սկզբանե մասնակցություն ուներ ետնաբեմի աշխատանքներին և ոչ մի հետաքրքրություն չուներ դերակատարման մեջ։ Մի գիշեր, ինչևէ, Հարրին հիվանդանում է, և չնայած Կեգնին փոխարինող չէր, իր թատերական փորձերի հիշողություններն օգնեցին փոխարինել եղբորը՝ առանց նույնիսկ թեթևակի սխալների[21]։ Այնուամենայնիվ, Ֆլորենս Ջեյմսը եզակի հնարավորություն ուներ լինելու առաջին ռեժիսորը, ով նրան բեմ բարձրացրեց[17] Այնուհետև նա սկսեց համագործակցել մի շարք ընկերությունների հետ՝ տարբեր դերակատարումներով[22]։

Մրցանակներ և ժառանգություն խմբագրել

1974 թ.-ին Կեգնին ստացավ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի Կյանքի նվաճումներ մրցանակը։ Երբ հայտարարում էին, որ մրցանակը նրան պետք է տան, Չարլտոն Հեսթոնը Կեգնինին անվանեց «Այն սերնդի ամենանշանակալի մարդկանցից մեկը, որտեղ Ամերիկյան ֆիլմերը մեծամասնությունն են կազմում, Կեգնին, այն ամերիկյան դերասաններից է, ով ինչ-որ ձևով հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հանրության հետ...և դերասանների հետ նույնպես[23]։

Նա ստացել է Քենեդիի անվան Կատարողական արվեստի կենտրոնի գլխավոր շքանշանը 1980 թ.-ին։ 1984 թ.-ին Ռոնալդ Ռեյգանը նրան է շնորհել Ազատության նախագահական շքանշանը։

1999 թ.-ին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը 33 ցենտ արժողությամբ դրոշմանիշ է թողարկել՝ Կեգնիի պատվին[24]։

Կեգնին Ստենլի Կուբրիկի և Մառլոն Բրանդոյի[25] ամենասիրած դերասաններից է և Օրսոն Ուելսը նրան դիտել է որպես «հնարավոր ամենահմուտ դերասաններից մեկը, ով երբևէ հայտնվել է ֆոտոխցիկի առջև»։ Warner Brothers կինոընկերությունը Կեգնիի ֆիլմերից հատուկ առանձին կինոցուցադրություններ էր կազմակերպում Ուինսթոն Չերչիլի համար[26]։

Ֆիլմացանկ խմբագրել

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 65 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են՝

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1931 «Հասարակության թշնամին» Ուիլյամ Ուելման Ջին Հառլոու
1935 «Ամառային գիշերվա երազ» Ուիլյամ Դիտերլի
Մաքս Ռեյհարդտ
Միկկի Ռունի
Օլիվիա դե Հևիլլենդ
1938 «Կեղտոտ երեսներով հրեշտակներ» Մայքլ Քերթիս Փիթ Օ'Բրայեն
Համֆրի Բոգարտ
1939 «Լացող քսանականներ» Ռաուլ Ուոլշ Համֆրի Բոգարտ
1941 «Ելակային շիկահերը» Ռաուլ Ուոլշ Օլիվիա դե Հևիլլենդ
Ռիտա Հեյուորթ
1942 «Յանկի Դուդլ Դենդի» Մայքլ Քերթիս
1949 «Ճերմակ շիկացում» Ռաուլ Ուոլշ
1955 «Սիրիր ինձ կամ լքիր ինձ» Չառլզ Վիդոր
1961 «Մեկ, երկու, երեք» Բիլլի Ուայլդեր
1981 «Ռեգթայմ» Միլոշ Ֆորման Ջեք Նիկոլսոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118518313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. McGilligan, page 14
  7. 7,0 7,1 McCabe, page 5
  8. 8,0 8,1 8,2 Warren, page 4
  9. Speck, Gregory (1986 թ․ հունիս). «From Tough Guy to Dandy: James Cagney». The World and I. Vol. 1. էջ 319. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. McCabe, John. Cagney. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  11. Cagney, page 2
  12. Cagney, page 3
  13. Flint, Peter (1986 թ․ մարտի 31). «James Cagney Is Dead at 86; Master of Pugnacious Grace». New York Times. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. 14,0 14,1 McGilligan, page 16
  15. Cagney, page 23
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 McGilligan, page 15
  17. 17,0 17,1 17,2 James, pg. 45
  18. Cagney, page 8
  19. Warren, pages 23–24
  20. Warren, page 22
  21. Warrens, pg. 45
  22. McGilligan, page 18
  23. Heston, Charleton (1974). «James Cagney: Life Achievement Award 74 Tribute Address». AFI. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.(անգլերեն)
  24. «Stamp Series». United States Postal Service. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլերեն)
  25. Lobrutto, Vincent (1999 թ․ ապրիլ). Stanley Kubrick: A Biography. New York: Da Capo Press. ISBN 978-0-306-80906-4. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)(անգլերեն)
  26. French, Phillip (2008 թ․ հունիսի 1). «No 18: James Cagney 1899–1986». Philip French's screen legends. UK. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել