12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)
12 զայրացած տղամարդ (անգլ.՝ 12 Angry Men), ռեժիսոր Սիդնի Լյումետի 1957 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, հիմքում Ռեջինալդ Ռոուզի համանուն գրվածքն է։ Դատական դրամա ժանրի լավագույն ֆիլմերից է, Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում 5-րդն է (2022 թ. ապրիլի 26-ի դրությամբ)[12]։
12 զայրացած տղամարդ անգլ.՝ 12 Angry Men | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2], փորձնական ֆիլմ և ֆիլմ փակ տարածության մեջ |
Թեմա | մահապատիժ, երդվյալ ատենակալներ և տարբերակում[3] |
Հիմք | 12 զայրացած տղամարդ |
Թվական | ապրիլի 10, 1957[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սիդնի Լյումետ |
Պրոդյուսեր | Հենրի Ֆոնդա և Ռեջինալդ Ռոուզ |
Սցենարի հեղինակ | Ռեջինալդ Ռոուզ |
Դերակատարներ | Մարտին Բոլսամ[4][5][6][…], Ջոն Ֆիլդլեր[4][5][6][…], Լի Ջեյ Կոբբ[4][5][6][…], Ի. Գ. Մարշալ[7], Ջեք Կլագմեն[4][5][7], Էդվարադ Բինս[4][5][7], Ջեք Ուորդեն[5][7], Հենրի Ֆոնդա[5][8][2][…], Ջոզեֆ Սուինի[5], Էդ Բեգլի[5][9][7], Իրժի Վոսկովեց[5][7], Ռոբերտ Վեբբեր[5][7], Ռուդի Բոնդ[5], Բիլլի Նելսոն[5], Վալտեր Ռասել Ստոքեր կրտսեր[7] և John Savoca? |
Օպերատոր | Բորիս Կաուֆման[10] |
Երաժշտություն | Քենոին Հոփքինս[11] |
Մոնտաժ | Կարլ Լեռներ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան |
Նկարահանման վայր | ԱՄՆ |
Կինոընկերություն | Metro-Goldwyn-Mayer United Artists |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 340 000 $ |
12 Angry Men (1957 film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմը սկսվում է դատավարության տեսարանով, որտեղ լսվում է մի պատանու գործ, ով մեղադրվում է հոր սպանության համար։ 12 երդվյալ ատենակալները՝ տարբեր բնավորության և խառնվածքի տեր տղամարդիկ, հավաքվելով խորհրդակցական սենյակում պետք է միաձայն որոշում կայացնեն պատանու գործի հետ կապված։
Ըստ մեղադրող կողմերի փաստերի և նախաքննության մարմնի եզրակացության, տղան մեղավոր է ճանաչվել և ենթակա է մահապատժի։ 12 ատենակալներից 11-ը կողմ են քվեարկում տղային ճանաչելով մեղավոր, սակայն N 8 ատենակալը դեմ է քվեարկում բոլոր կարծիքին և չի ցանկանում առաջին հայացքից պարզ թվացող փաստերի հիման վրա ճանաչել տղայի մեղավորությունը, որից էլ սկսվում ֆիլմի հիմնական իրադարձությունները։
Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված է 12 տարբեր բնավորությամբ անհատի կարծիքները և նրանց աշխարհընկալումը ...
Դերասաններ և հերոսներ
խմբագրելատենակալ № |
հերոս | դեարսան |
---|---|---|
1 | ատենակալների հանձնաժողովի նախագահ, ֆուտբոլային մարզիչ | Մարտին Բոլսամ |
2 | մեղմ բնավորությամբ բանկի աշխատող | Ջոն Ֆիդլեր |
3 | կոպիտ բնավորությամբ բիզնեսմեն, ով մեծ խնդիրներ ունի իր որդու հետ | Լի Ջեյ Կոբբ |
4 | հավասարակշռված և զուսպ բրոքեր | Ի. Գ. Մարշալ |
5 | ետնախորշերում ապրող երիտասարդ, բասկետբոլի սիրահար | Ջեք Կլագմեն |
6 | շինարար վարպետ, սկզբունքային և խիստ | Էդ Բինս |
7 | անտարբեր վաճառող, սպորտի սիրահար | Ջեք Ուորդեն |
8 | խելացի կեցվածքով ճարտարապետ | Հենրի Ֆոնդա |
9 | իմաստուն և խորաթափանց տարեց մարդ | Ջոզեֆ Սուինի |
10 | ավտոկայանատեղիի տնօրեն, բնավորությամբ մոլեռանդ | Էդ Բեգլի Ավագ |
11 | ժամագործ, հայերենասեր քաղաքացի | Իրժի Վոսկովեց |
12 | անկայուն բնավորությամբ գրասենյակային աշխատող | Ռոբերտ Վեբբեր |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրելԸնդհանուր թվով ֆիլմը ստացել է 16 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում
- ներկայացվել է 3 Օսկարի, լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում։ Այն զիչեց «Քվեյի գետի կամուրջը» կինոնկարին բոլոր երեք անվանակարգերում։
- ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, լավագույն ֆիլմ (դրամա), դրամայի լավագույն դերասան (Հենրի Ֆոնդա), լավագույն ռեժիսոր և Լավագույն երկրորդ պլանի դերասան (Լի Ջեյ Կոբբ) անավանակարգերում
- Բեռլինի 7-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմը նվաճեց «Ոսկե արջ» մրցանակը[13]։
- 1 Բոդիլ
- ԱՄՆ-ի գրողների գիլդիայի մրցանակ և այլն։
2007 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Վարկանիշային ցանկեր
խմբագրելՖիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած վարնակիշային ցանկերում և բարձր է տեղեր է զբաղեցնում տարբեր ինտերնետային կայքերի ցանկերում։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 87-րդ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 2-րդն է դատական դրամաների ժանրում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 88-րդ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Հենրի Ֆոնդայի հերոսը 28-րդն է որպես դրական կերպար
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 42-րդ
- Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում 5-րդն է (2022 թ. ապրիլի 26-ի դրությամբ)
- ԿինոՊոիսկ կայքի 250 լավագույն ֆիլմեր ցանկում 47-րդն է (2014 թ. նոյեմբերի 6-ի դրությամբ)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0050083/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film695552.html
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://movieweb.com/movie/12-angry-men/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 http://www.imdb.com/title/tt0050083/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4063.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.the-numbers.com/movie/12-Angry-Men
- ↑ http://stopklatka.pl/film/dwunastu-gniewnych-ludzi
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/51289/12-Angry-Men/details
- ↑ http://www.bfi.org.uk/films-tv-people/4ce2b6b929b60
- ↑ https://www.imdb.com/chart/top/?ref_=nv_mv_250
- ↑ https://www.berlinale.de/en/archiv/jahresarchive/1957/03_preistr_ger_1957/03_Preistraeger_1957.html Արխիվացված 2019-03-12 Wayback Machine - Բեռլինի 7-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներ
Գրականություն
խմբագրել- Making Movies, by Sidney Lumet. (c) 1995, ISBN 978-0-679-75660-6
- Ellsworth, Phoebe C. (2003). "One Inspiring Jury [Review of ‘Twelve Angry Men’]". Michigan Law Review 101 (6)։ 1387–1407. JSTOR 3595316. In depth analysis compared with research on actual jury behaviour.
- Readings on Twelve Angry Men, by Russ Munyan, Greenhaven Press, 2000, ISBN 978-0-7377-0313-9
Արտաքին հղումներ
խմբագրել- 12 Զայրացած տղամարդիկ կիքսում Արխիվացված 2022-11-13 Wayback Machine
- 12 զայրացած տղամարդ (անգլ.) Internet Movie Database կայքում
- 12 զայրացած տղամարդ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- 12 զայրացած տղամարդ(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)» հոդվածին։ |