Կռիլյա Սովետով

ռուսական ֆուտբոլային ակումբ Սամարա քաղաքից

«Կռիլյա Սովետով» (ռուս.՝ Крылья Советов), ռուսական ֆուտբոլային ակումբ Սամարա քաղաքից։ 2004 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչի կրկնակի մասնակից (1953, 1964), Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2004)։ 50 մրցաշրջան անցկացրել է բարձրագույն դիվիզիոնում (ներառյալ ԽՍՀՄ առաջնությունները)։

Կռիլյա Սովետով
Ամբողջական անուն «Կռիլյա Սովետով» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ՓԲԸ
Մականուն(ներ) Волжане, Սամարացիներ[1]
Հիմնադրում 12 ապրիլի, 1942
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Քաղաք Սամարա
Մարզադաշտ Մետալուրգ
Տարողունակություն 30 251
Տեր Սամարայի մարզ
Մարզիչ Անդրեյ Տիխոնով
Կայք
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Անվանում

խմբագրել
  • 1942—1953 (առաջին շրջան) — «Կռիլյա Սովետով»
  • 1953 (երկրորդ շրջան) — «Զենիթ»
  • 1954 թվականից — «Կռիլյա Սովետով»

Պատմություն

խմբագրել

1942 թվականի սկզբին ավիացիոն բնագավառի պրոֆմիության կենտրոնական կոմիտեի նախագահ Վասերմանը նամակ է գրել ավիաարդյունաբերության ժողկոմ Ա. Շախուրինին՝ խնդրելով կազմակերպել մայրաքաղաքային 27 նախկին ֆուտբոլիստների տեղափոխումը Մոսկվա, ովքեր էվակուացվել էին Մոլոտով և Կույբիշև։ Ապրիլի 12-ին ժողկոմի տեղակալ Պ. Վ. Դեմենտևը որոշել է.

Վատ չէր լինի կազմակերպել ուժեղ ֆուտբոլային թիմ Կույբիշևում ու Մոլոտովում, իսկ լավագույններին Մոսկվա կանչելը նպատակահարմար չէ։

Այսպես այդ նամակի շնորհիվ մոսկովյան Ֆրունզեի անվան գործարանի, № 1 ավիացիոն գործարանի, Ստալինի անվան ավիացիոն գործարանի, Վորոնեժի Վորոշիլովի անվան № 18 գործարանի, ինչպես նաև Մինսկից ու Դոնեցկից Կույբիշև էվակուացված ավիացիոն ձեռնարկությունների աշխատողներից կազմակերպվել է «Կռիլյա Սովետով» թիմը։ Իր առաջին խաղը թիմն անցկացրել է 1942 թվականի մայիսի 3-ին։

1944 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Կռիլյա Սովետով» ակումբի նորամուտը ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում։ 1/16 եզրափակչում «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» 1:5 հաշվով։

ԽՍՀՄ առաջնությունում (2-րդ խումբ) իր առաջին հանդիպումը «Կռիլյա Սովետով» ակումբն անցկացրել է Կույբիշևի «Լոկոմոտիվ» մարզադաշտում 1945 թվականի հունիսի 3-ին ընդդեմ Գորկի քաղաքի «Տորպեդո» ակումբի. խաղն ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով։ Գոլը, որ դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի համար առաջինը ԽՍՀՄ առաջնություններում, խփել է Պյոտր Բուրմիստրովը։ Երկրորդ՝ տնային խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթանակ է տարել Լենինգրադի «Սպարտակի» նկատմամբ (3:0), ապա 2:1 հաշվով հաղթել է «Բալթֆլոտին»։ Դրանց հաջորդել են արտագնա հաղթանակները Նովոսիբիրսկում, Չելյաբինսկում, Սվերդլովսկում և Մոլոտովում։ «Կռիլյա Սովետով» ակումբը դարձել է խմբի առաջատարը, և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հաղթելով Օդեսայի «Պիշչևիկ» (5:1) ակումբին՝ ապահովել է իր անցումը առաջին լիգա։

1946 թվականի ապրիլի 19-ին Ալմա Աթայում «Կռիլյա Սովետով» ակումբն անցկացրել է իր առաջին խաղը ԽՍՀՄ բարձրագույն դիվիզիոնում և պարտվել Լենինգրադի «Զենիթին» 1:2 հաշվով։

1948 թվական

խմբագրել

1948 թվականի սեպտեմբերի 16-ին «Կռիլյա Սովետով» միության կենտրոնական խորհրդի ղեկավարները եկան այն եզրահանգման, որ բարձրագույն դիվիզիոնի երկու ակումբ պահելն իրենց միության համար չափազանց ծանր է, և Կույբիշևի ու Մոսկվայի ակումբների պիտի պահել միայն մեկը։ Երկրորդ շրջանի՝ Մոսկվայում անցկացած հանդիպման ժամանակ ակումբակիցներն պարզել են, թե ով է ստիպված լինելու լքել թատերաբեմը։ Սկզբում Մոսկվայի թիմը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն Կույբիշևի խաղացող Պյոտր Բուրմիստրովի խփած գոլը փոխում է իրադարձությունների ընթացքը։ Քանի որ առաջին շրջանում տնային խաղում նրանք հաղթել էին 1:0 հաշվով, իրենք էլ իրավունք են ստանում ներկայացնել «Կռիլյա Սովետով» ակումբը բարձրագույն լիգայում։ Մոսկվայի «Կռիլյա Սովետով» ակումբը կազմալուծվում է և դադարեցնում իր գոյությունը։

1949-1990 թվականներ

խմբագրել

1953 թվականի մրցաշրջանի առաջին կեսը թիմն անցկացրել է «Կռիլյա Սովետով», երկրորդ կեսը՝ «Զենիթ» անվամբ։ Այդ մրցաշրջանում ակումբը մասնակցել է երկու «ոսկե խաղերն»՝ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալի և ԽՍՀՄ գավաթի խաղարկություններին։ Սեպտեմբերի 11-ին վերջին տուրի շրջանակներում «Զենիթը» (Կույբիշև) Մոսկվայում խաղացել է մոսկովյան «Սպարտակ» ակումբի դեմ։ Կույբիշևի թիմի խաղացողները արժանի հակառակորդ են եղել գործող չեմպիոնների համար, սակայն Նիկիտա Սիմոնյանը Նիկոլայ Դեմենտևի փոխանցումից հետո գոլ է խփել՝ հաղթանակ բերելով իր թիմին։ Այդ հաղթանակի շնորհիվ «Սպարտակը» հինգերորդ անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ «Զենիթն» զբաղեցրել է յոթերորդ տեղը 11 թիմերի շարքում (12-րդ թիմը՝ ՄՎՕ, կազմալուծվել է վեց խաղի անցկացելուց հետո։ Նրա բոլոր արդյունքները, ներառյալ Կույբիշևի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ 1:1 հաշվով ավարտված խաղինը) չեղյալ են հայտարարվել)։ Հոկտեմբերի 10-ին «Զենիթն» (Կույբիշև) իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ (1/4 և 1/2 եզրափակիչներում ակումբը Մոսկվայում հաղթել է «Տորպեդո» և «Լոկոմոտիվ» ակումբներին 1:0 և 2:0 հաշիվներով համապատասխանաբար)։ Եզրափակիչն անցկացվել է Մոսկվայում՝ «Լոկոմոտիվ» մարզադաշտում։ Եվ կրկին որոշիչ է եղել ընդամենը մեկ գոլ. Սերգեյ Սալնիկովը գոլ է խփել հանդիպման յոթերորդ րոպեին՝ հաղթանակ պարգևելով Մոսկվայի «Դինամոյին»։

1991-1993 թվականներ

խմբագրել

ԽՍՀՄ անկումից հետո «Կռիլյա Սովետով» ակումբը հայտնվել է Ռուսաստանի բարձրագույն լիգայում։ Սամարայի ակումբը Ռուսաստանի առաջնությունում իր նորամուտը կատարել է Մոսկվայում 1992 թվականի մարտի 29-ին՝ մայրաքաղաքային «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (0:5)։ Ռուսաստանի առաջնությունում իր առաջին հաղթանակը «Կռիլյա Սովետով» ակումբը տարել է 1992 թվականի ապրիլի 12-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի դեմ տնային խաղում 1:0 հաշվով. գոլը խփել է Ալեքսանդր Ցիգանկովը։ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին Ստավրոպոլի «Դինամո» ակումբի դեմ արտագնա խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը պարտություն է կրել 0:2 հաշվով, սակայն «Դինամոյի» կազմում որակազրկված ֆուտբոլիստի խաղին մասնակցելու պատճառով տանտերերի հաշվին գրանցվել է տեխնիկական պարտություն 0:3 հաշվով։ Այդպես ձեռք է բերվել «Կռիլյա Սովետով» ակումբի առաջին հաղթանակն ուրիշի դաշտում։ Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետով» ակումբի առաջին գոլի հեղինակն է դարձել Ռուստյամ Ֆախրուտդինովը 1992 թվականի ապրիլի 9-ին՝ մոսկովյան «Ասմարալ» ակումբի դեմ տնային խաղի 16-րդ րոպեին գրավելով հակառակորդի դարպասը. հանդիպումն ավարտվել է հյուրերի կամային հաղթանակով՝ 1:2: Ուրիշի դաշտում խփված երկրորդ գոլը հեղինակել է Սերգեյ Մակեևը 1992 թվականի մայիսի 2-ին, երբ Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի դեմ խաղի 75-րդ րապեին գրավել է հակառակորդի դարպասը։ Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, և դա եղել է «Կռիլյա Սովետով» ակումբի առաջին ոչ-ոքին հակառակորդ դաշտում։ «Մետալուրգ» մարզադաշտում «Կռիլյա Սովետով» ակումբի առաջին ոչ-ոքին գրանցվել է 1992 թվականի ապրիլի 25-ին «Ռոտոր» ակումբի դեմ խաղում՝ 0:0: «Կռիլյա Սովետով» ակումբն առաջին գնդակը բաց է թողել Ռուսաստանի առաջնության իր դեբյուտային խաղի (ընդդեմ Մոսկվայի Սպարտակի) 6-րդ րոպեին. գոլը խփել է Վլադիմիր Բեսչաստնիխը։ Իր դաշտում առաջին բաց թողնված գնդալը խփվել է Մոսկվայի «Ասմարալի» խաղացող Վլադիմիր Ֆոմիչյովի կողմից 1992 թվականի ապրիլի 9-ին՝ հանդիպման 17-րդ րոպեին։ Ռուսաստանի առաջնության իր առաջին մրցաշրջանում «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցրել է 14-րդ տեղը 20 ակումբների շարքում և հաղթել վերջին վեց տեղն զբաղեցրած թիմերի միջև անցկացված անցումային մրցաշարում (որին մասնակցում էին նաև «Լադա», «Տյումեն», «Դինամո Գազովիկ», «Լուչ», «Չեռնոմորեց» և «Օկեան» ակումբները), ինչ սամարացիներին հնարավորություն է տվել պահպանել իր տեղը ռուսական ֆուտբոլի բարձրագույն խմբում։

1994-1998. «Ավերյանովի հնգամյակ»

խմբագրել

1994 մրցաշրջանում Վիկտոր Անտիխովիչի փոխարեն «Կռիլյա Սովետով» ակումբը գլխավորում է Ալեքսանդր Ավերյանովը։ «Գեկրիսի» նախկին մարզչի գլխավորությամբ անցկացրած առաջին մրցաշրջանում սամարացիները զբաղեցնում են 13-րդ տեղը, իսկ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում հասնում են մինև 1/16 եզրափակիչ՝ զիջելով Նովոտրոիցկի «Մետալուրգին»։ 1995 մրցաշրջանում թիմ է եկել ակումբի ապագա լեգենդ Զուրաբ Ցիկլաուրին։ Հենց խաղում ձեռք բերված առաջին արտագնա հաղթանակը եղել է 1995 թվականի հուլիսի 29-ին Կամիշինի «Տեքստիլշչիկ» ակումբի դեմ խաղում (2:1)։ 1995 թվականը թիմի համար անհաջող էր. ակումբն զբաղեցրել է նախավերջին՝ 15-րդ տեղը։ 1996 թվականի Ռուսաստանի առաջնությունն ավարտվել է «Կռիլյա Սովետով» ակումբի համար ավելի հաջող. թիմն զբաղեցրել է 9-րդ տեղ։ 1997 թվականին թիմն առաջնությունում գրավել է 7-րդ տեղը, իսկ ակումբի կիսապաշտպան Վիկտոր Բուլատովը, խփելով 11 գոլ, ընդգրկվել է «33 լավագույնների» շարքում։ «Կռիլյա Սովետով» ակումբը հասել է նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պարտվելով Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ 1998 թվականին թիմը գրավել է 12-րդ տեղը՝ հավաքելով 35 միավոր։ Նույն մրցաշրջանում ակումբից հեռացել է նրա ամենակարևոր խաղացողներից մեկը՝ երկրպագուների սիրելի Գառնիկ Ավալյանը, ով տեղափոխվել է Էլիստայի «Ուրալան»։

1999-2003 թվականներ

խմբագրել

1999 թվականին ակումբի նախագահ է դառնում «Сибирский алюминий» ներդրումային-արդյունաբերական խմբի փոխնախագահ Գերման Տկաչենկոն։ Նոր ղեկավարի առաջին ձեռքբերումներն են դառնում «Սպարտակի» հայտնի խաղացող, Ռուսաստանի հնգակի չեմպիոն Ռամիզ Մամեդովը և Մոսկվայի «Լոկոմոտիվ» և ԲԿՄԱ ակումբների ապագա լեգենդ Սերգեյ Իգնաշևիչը։ Գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնում է Ալեքսանդր Տարխանովը։ 1999 թվականի Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցնում է 12-րդ տեղը։ 2000 թվականին թիմի կազմը համալրում են Կիևի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Անդրեյ Կարյական ու ԿԱՄԱԶ-ի 18-ամյա խաղացող Անտոն Բոբյորը։ 2000 թվականն «Կռիլյա Սովետով» ակումբն սկսել է «Ուրալանի» դեմ տարած հաղթանակով, սակայն մրցաշրջանն անցկացրել է փոփոխական հաջողություններով. «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի դեմ տարած հաղթանակներից հետո «Կռիլյա Սովետով» ակումբը պարտություն է կրել «Ֆակել» ու «Չեռնոմորեց» ակումբներից և հավաքած 29 միավորներով զբաղեցրել 14-րդ տեղը։ 2001 մրցաշրջանը «Կռիլյա Սովետով» ակումբի համար եղել է առավել հաջողակ. առաջին հինգ տուրերում նրանք ունեցել են մեկ ոչ-ոքի «Անժիի» հետ խաղում (0:0) և չորս հաղթանակ «Դինամոյի» (0:1), ԲԿՄԱ-ի (0:3), «Տորպեդոյի» (3:0), «Ալանիայի» (0:1) և «Լոկոմոտիվի» (1:2) դեմ խաղերում։ Արդյունքում թիմն զբաղեցրել է 5-րդ տեղը, և «33 լավագույնների» ցանկում ընդգրկվել են ակումբի միանգամից չորս խաղացողներ՝ Եվգենի Բուշմանովը, Անդրեյ Կարյական, Անդրեյ Կոնովալովը և Անդրեյ Տիխոնովը։ «Կռիլյա Սովետով» ակումբը լավ է հանդես եկել նաև Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և կրկնել քառամյա վաղեմության իր ձեռքբերումը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է «Անժիին»։

2002 թվականի հուլիսի 6-ին «Կռիլյա Սովետով» ակումբը եվրոպական մակարդակում ցուցաբերած տրիումֆից հետո սկսել է իր ելույթները Ինտերտոտոյի գավաթի խաղարկության երկրորդ փուլից։ «Մետալուրգ» մարզադաշտում անցկացված իր առաջն խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը խոշոր հաղթանակ է տարել լատվիական «Դինաբուրգ» ակումբի նկատմամբ։ Եվրագավաթներում խփած առաջին գոլի հեղինակն է դարձել Ռուսաստանի հավաքականի խաղացող Անդրեյ Կարյական։ Իսկ Ռոբերտաս Պոշկուսն ու Ռոժերիո Գաուշուն հաշիվը դարձրել են 3:0։ Հաջորդ փուլում «Կռիլյա Սովետով» ակումբը վստահ հաղթանակ է տարել նիդերլանդական «Վիլլեմ II» ակումբի նկատմամբ (3:1). գոլեր են խփել Դենիս Կովբան, Վլադիսլավ Ռադիմովը տուգանայինից և Ռոժերիո Գաուշուն։ Հակառակորդներից աչքի է ընկել Դեննի Լանձատը 11 մետրանոցից։ Սակայն Տիլբուրգում անցկացված երկրորդ խաղում սամարացիները պարտվել են 0:2 հաշվով, և ուրիշի դաշտում խփած գոլի շնորհիվ հաջորդ փուլ են անցել հոլանդացիները։

2002 թվականի Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետով» ակումբը կրկնել է նախորդ տարվա իր արդյունքը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ 2003 մրցաշրջանը թիմն ավարտել է 9-րդ հորիզոնականում։ Դրանից հետո ակումբից հեռացել է նրա գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, որին փոխարինել է «Անժիի» նախկին մարզիչ Գաջի Գաջիևը։

2004. «Բրոնզե թևեր»

խմբագրել

2004 մրցաշրջանը դարձել է պատմական թիմի համար։ 13 տուրում «Կռիլյա Սովետով» ակումբ հաղթանակ է տարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ 1:0 հաշվով, իսկ մինչ այդ սամարացիները հաղթել էին ևս երկու նշանավոր թիմերի՝ Մոսկվայի «Սպարտակին» (4:2) և Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» (2:1)։ «Երկաթուղայինների» նկատմամբ տարած հաղթանակից հետո առաջնությունում ընդմիջում է եղել՝ կապված Եվրո-2004-ի անցկացման հետ։ Ռուսաստանի հավաքականի կամզմում մրցաշարին մասնակցելու են մեկնել սամարական ակումբի երկու ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Անդրեյ Կարյական և պաշտպան Ալեքսանդր Անյուկովը (նրանք մասնակցել են 3 և 1 խաղերի համապատասխանաբար)։ Առաջնության վերսկսումը սամարացիները տոնել են «Ալանիա» (4:2) և «Ռոստով» (2:1) ակումբների դեմ տարած հաղթանակներով։ 29 տուրից առաջ «Զենիթը» սամարացիներից առաջ է անցնում 3 միավորով։ Բրոնզե մեդալը նվաճելու համար պետերբուրգցիներին բավական էր ոչ-ոքին «Մոսկվա» ակումբի դեմ տնային խաղում, սակայն նրանք պարտվում են 2:3 հաշվով, իսկ «Կռիլյա Սովետով» ակումբն իր մարզադաշտում հաղթել է «Ռոտորին» 1:0 հաշվով։ Սամարացիների համար որոշիչ է դարձել Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի դեմ արտագնա խաղը, որ տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին։ Խաղում հաղթել է «Կռիլյա Սովետով» ակումբը շնորհիվ Ալեքսանդր Անյուկովի ու Դենիս Կոլոդինի խփած գոլերի։ Միևնույն ժամանակ «Զենիթը» Վոլգոգրադում պարտության է մատնել տեղի «Ռոտորին» (2:5)։ Հավասար միավորների պայմաններում (երկու թիմերն էլ հավաքել էին 56 միավոր)՝ թիմերի համար որոշիչ են եղել միմյանց հետ անցկացված խաղերը՝ 1:2 «Պետրովսկում» և 0:1 «Մետալուրգում»։ Արտագնա խաղում խփված գոլի առավելությամբ «Կռիլյա Սովետով» ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն եռյակում՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նույն թվականի մայիսի 29-ին սամարացիները հասել են Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հանդիպել են Գրոզնիի «Թերեք» ակումբի հետ։ Խաղի հիմնական ժամանակում գոլ չի խփվել, սակայն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդրեյ Ֆեդկովի խփած գնդակը հաղթանակ է պարգևել «Թերեքին»։

2005-2007 թվականներ

խմբագրել

2005 մրցաշրջանին «Կռիլյա Սովետով» ակումբն սկսել է նախապատրաստվել հոլանդական ՊՍՎ, կիևյան «Դինամո» և իսպանական «Ռեկրեատիվո» ակումբների հետ ստուգողական խաղերով։ Կիևյան ու իսպանական ակումբների հետ հանդիպումներն ավարտվել են 2:4 և 0:1 հաշիվներով համապատասխանաբար։ Ավելի ուշ «Կռիլյա Սովետով» ակումբը անցկացրել է ևս մի քանի հանդիպումներ ռուսական ու արտասահմանյան ակումների հետ։ Մրցաշրջանի սկզբում ակումբը զրկվել է իր երկու առաջատար խաղացողներից. թիմից հեռացել են բրազիլացիներ Ժոզե Սոուզան և Մոյզեսը։ Մարտի 12-ին սամարացիները սկսել են մասնակցել Ռուսաստանի առաջնությանը՝ խաղալով «Ալանիայի» դեմ։ «Կռիլյա Սովետով» ակումբը վստահ հաղթանակ են տարել Մեթյու Բուտի և Ռոբերտաս Պոշկուսի գոլերի շնորհիվ։ Հաջորդ երեք հանդիպումները եղել են անհաջող. ակումբը պարտվել է Գրոզնիում, բաց է թողել հաղթանակը «Տոմի» դմ տնային խաղում, ինչպես նաև խոշոր հաշվով պարտություն է կրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում (5:0)։ Հաջորդ տուրում «Լոկոմոտիվի» հետ ոչ-ոքի ավարտված խաղին հաջորդել է «Զենիթի» դեմ տարած չոր հաղթանակը՝ 3:0:

Մրցաշրջանի ընթացքում ակումբի նախագահ Գերման Տկաչենկոն փորձել է հովանավոր գտնել, սակայն չի հաջողվել։ Ի վերջո Տկաչենկոն «Կռիլյա Սովետով» ակումբը վաճառում է Սամարայի մարզի կառավարությանը։ Ակումբը վաճառում է իր առաջատարներին. հունիսի 26-ին «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել գլխավոր ռմբարկու Անդրեյ Կարյական, որ տեղափոխվել է «Բենֆիկա», և Դենիս Կոլոդինը, որ պայմանագիր է կնքել Մոկվայի «Դինամոյի» հետ։ Ապա հաջորդել են մեկ ոչ-ոքի «Ռոստովի հետ» և չորս անընդմեջ պարտություններ։ Ակումբը հայտնվում է ճգնաժամի մեջ. Ալեքսանդր Անյուկովը հարձակվող Ռոբերտաս Պոշկուսի հետ տեղափոխվում է «Զենիթ», Պատրիկ Օվիեն միանում է Դենիս Կոլոդինին «Դինամոյում», Օգնեն Կորոմանը և Լարրի Կինգստոնը տեղափոխվում են «Թերեք»։ Հեռացած խաղացողների փոխարեն ակումբը ձեռք է բերում (նաև վարձրավճարային հիմունքներով) ռուսական ու արտասահմանյան ակումբների մեծ թվով ֆուտբոլիստների, որոնց թվում էին Անդրեյ Սոլոմատինը, Ներիուս Բարասան, ով արդեն հանդես էր եկել Սամարայում, Բախտիյոր Աշուրմատովը, Ֆլորին Շոավեն «Սպարտակից», Մախաչ Գաջիևը, «Դինամոյի» (Կիև) և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Գուսինը, «Մոսկվա» ակումբի խաղացող Բաբա Ադամուն, «Վոլֆսբուրգի» հարձակվող Մարկո Տոպիչը և ռումինացի Կոսմին Բերկեուանը։ Սակայն դրական արդյունքներ չեն եղել։ Օգոստոսի 6-ին կայացած ԲԿՄԱ-ի դեմ խաղում գանացի հարձակվող Բաբա Ադամուն երկու միավոր է կորզում հյուրերից՝ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ խփելով գոլ և հաշիվը դարձնելով 2:2։ Սակայն դրան հաջորդում են երեք պարտություններ։ Երկար ընդմիջումից հետո առաջին հաղթանակը ձեռք է բերվել «Սատուրնի» դեմ խաղում։ Իսկ 26-րդ տուրում 4:1 հաշվով պարտության է մատնել «Մոսկվա» ակումբին։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է «Ամկարին», ապա պարտվել երկու խաղերում և առաջնության ավարտին զբաղեցրել 14-րդ տեղը՝ վեց միավորով առաջ անցնելով «Ալանիայից»։

2005 մրցաշրջանում «Կռիլյա Սովետով» ակումբը կատարել է իր նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում։ Որակավորման 3-րդ փուլում բելառուսական ԲԱՏԷ ակումբի դեմ տարած հաղթանակներից (երկու անգամն էլ 2:0) հետո հիմնական մրցաշարի առաջին փուլում «Կռիլյա Սովետով» ակումբի հակառակորդն է եղել հոլանդական ԱԶ ակումբը, որն այն ժամանակ գլխավորում էր Լուի վան Գալը։ Իրենց մարզադաշտում անցկացված առաջին խաղում սամարացիները հաղթել են 5:3 հաշվով։ Արտագնա խաղում կրած 1:3 հաշվով պարտության պատճառով թիմը դուրս է մնացել հետագա պայքարից։

2006 մրցաշրջանը ակումբն սկսել է ռուսական ու արտասահմանյան մի շարք ակումբների հետ ընկերական խաղերով։ Հունվարի 14-ին Ստամբուլում կայացել է թուրքական «Բեշիկթաշի» դեմ խաղը, որն ավարտվել է 2:2 հաշվով։ Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

2007 թվականին «Կռիլյա Սովետով» ակումբը Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 13-րդ տեղը։

2009 թվական

խմբագրել

2009 թվականի փետրվարի 25-ին «Կռիլյա Սովետով» և «Ինտեր» ակումբների նախագահներ Իգոր Զավյալովն ու Մասիմո Մորատտին կնքել են համագործակցության պայմանագիր[2]։ Իտալական կողմի հրավերով տարվա վերջին «Կռիլյա Սովետով» ակումբի ծառայության առաջատար մասնագետները մեկնել են Միլան՝ ստաժավորման։ «Կռիլյա Սովետով» ակումբում ստացել են երաշխավորում, որ հյուրերին հնարավորություն կտրվի հանդիպել հայտնի ակումբի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների ու կարևոր աշխատակիցների հետ։ Ուսումնասիրվել են սպորտային բժշկության, ընտրության ու սկաուտինգի, սպորտային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ու երկրպագուների հետ աշխատանքի և «Ինտերի» կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր։

2009 մրցաշրջանը «Կռիլյա Սովետով» ակումբն սկսել է «Տոմ» ակումբի հետ խաղով, որտեղ հաղթել է 1:0 հաշվով Եվգենի Սավինի խփած գոլի շնորհիվ։ 6-րդ տուրում «Կռիլյա Սովետով» ակումբը հաթել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղում (0:1)։ ԲԿՄԱ-ի ու «Զենիթի» հետ հանդիպումներում կրած պարտություններից հետո «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթանակ է տարել «Կուբան» և «Սպարտակ-Նալչիկ» ակումբների նկատմամբ. երկու խաղերում էլ «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է նվազագույն առավելությամբ։ 11 տուրից հետո «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը և քիչ է զիջել մրցաշարի առաջատարին։ Սակայն հետագա հինգ խաղերում «Կռիլյա Սովետով» ակումբը վաստակել է ընդամենը մեկ միավոր։ 25-րդ տուրի՝ «Մոսկվա» ակումբի դեմ խաղից կարճ ժամանակ առաջ «Կռիլյա Սովետով» ակումբը լքել է նրա գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, և մարզչի պաշտոնակատար է նշանակվել ԿԱՄԱԶ ակումբի նախկին մարզիչ Յուրի Գազևը։ Գազեևի համար նորամուտային խաղում թիմը պարտվել է 1:2 հաշվով։ Մրցաշրջանի ընթացքում վարձավճարով թիմին են միացել Ռամոնը, Ռոման Ադամովը և Ռոման Շիշկինը։ 20-րդ տուրում «Կռիլյա Սովետով» ակումբն իր մարզադաշտում հանդիպել է Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Սամարացիները 3:1 հաշվով հաղթանակ են տարել Իրժի Յարոշիկի գոլի ու թիմի նորեկ Ադամովի դուբլի շնորհիվ։ Դրանից հետո «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է Մոսկվայի «Սպարտակին» 2:1 հաշվով, ինչը Վալերի Կարպինի թիմին գրեթե զրկել է Կազանի «Ռուբինի» հետ ոսկե մեդալը վիճարկելու հնարավորությունից։ «Կռիլյա Սովետով» ակումբը մրցաշրջանն ավարտել է «Սատուրն» և «Տոմ» ակումբների հետ խաղերում կրած երկու պարտություններով (երկուսն էլ 3:1) և 36 միավորով զբաղեցրել 10-րդ տեղը։ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում թիմը հասել է մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել է Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբին։

2010 թվական

խմբագրել

2010 թվականը դարձել է ամենածանրը թիմի համար. այն կարող էր կազմալուծվել, քանի որ ուներ շուրջ 100 միլիոն դոլարի պարտք[3]։ Սակայն երկրպագուների բաց նամակների, Սամարայում ու Մոսկվայում կազմակերպած ցույցերի, ինչպես նաև Սամարայի ֆուտբոլի թանգարանում հայտարարված հաադուլի շնորհիվ ՌԴ կառավարության մակարդակով որոշվում է «Կռիլյա Սովետով» ակումին ֆինանսավորել դաշնային ու մարզային հովանավորների միջոցով։ Այդ ընթացքում թիմը շարունակել է պատրաստվել Ռուսաստանի առաջնությանը։ Սամարացիներն անցկացրել են տասնյոթ ստուգողական խաղեր արևմտաեվրոպական ու ռուսական մի շարք ակումբների, ինչպես նաև բրազիլական «Նաուտիկոյի»[4] և դանիական «Սիլկեբորգի»[5] հետ։ Տրանսֆերային քաղաքականության ոլորտում նույնպես մեծ խնդիրներ կային։ Թիմից հեռանում են վերջին երկու տարում եղել էին «Կռիլյա Սովետով» ակումբի առաջատարները եղած բազմաթիվ խաղացողներ, որոնց թվում էին Յան Կոլերը, Իրժի Յարոշիկը, Ռոման Ադամովն ու Տիմոֆեյ Կալաչյովը, ովքեր տեղափոխվում են «Ռոստով», Ռամոնը, որ խաղում էր վարձավճարով[6], Վլադիսլավ Իգնատևը, որ տեղափոխվում է «Լոկոմոտիվ»[7]։ Ֆինանսական խնդիրների պատճառով դժվար էր գտնել հեռացածներին արժանի փոխարինողներ, և արդյունքում թիմում հայտնվում են Իգոր Ստրելկովը[8], Արթուր Ռիլովը, Ալեքսանդր Ալխազովը և այլ երիտասարդ ֆուտբոլիստներ։

Գլխավոր մարզիչ Յուրի Գազաևի ղեկավարությամբ «Կռիլյա Սովետով» ակումբը «Մետալուրգ» մարզադաշտում ընդունել է վերափոխված կազմով «Զենիթին», որը դժվարությամբ է կարողացել հաղթել սամարացիներին 1:0 հաշվով[9]։ Դա դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի չորս անընդմեջ պարտությունների շարքի առաջին խաղը։ Երկրորդ տուրում Մոսկվայում «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է «Լոկոմոտիվին» 3:0 հաշվով[10]։ Դրան հետևել է «Տոմ» ակումբից կրած պարտությունը տնային խաղում (2:3)[11], ընդ որում, հանդիպման 12-րդ րոպեին սամարացիներն հաղթում էին 2:0 հաշվով Անդրեյ Իվանովի ու Իլյա Գուլտյաևի ինքնագոլերի շնորհիվ, սակայն դրանից հետո «Տոմի» խաղացողները նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը և մինչև ընդմիջում ձևակերպել վերջնական արդյունքը։ Գրոզնիում նույնպես «Կռիլյա Սովետով» ակումբը պարտություն է կրել. Էկտոր Բրակամոնտեի ձևակերպած դուբլի շնորհիվ խաղում հաղթել է «Թերեքը»[12]։ Իր առաջին երեք միավորները «Կռիլյա Սովետով» ակումբը վաստակել է «Սատուրնի» դեմ տնային խաղում՝ հաղթելով 2:1 հաշվով[13]։ Հաղթական գնդակը տուգանայինից խփել է «Կռիլյա Սովետով» ակումբի նորեկ սերբ Նենադ Ջորջևիչը։ Սակայն դրան հաջորդել է պարտությունը Նալչիկի «Սպարտակի» հետ արտագնա խաղում (1:0)[14]։ «Ամկարի»[15] ու «Անժիի»[16] հետ ոչ-ոքի ավարտված խաղերին հաջորդել է «Կռիլյա Սովետով» ակումբի՝ նվազագույն հաշվով հաղթանակը «Ալանիայի» հետ տնային խաղում. գոլի հեղինակ է դարձել Իգոր Ստրելկովը[17]։

«Սիբիրի» դեմ արտագնա խաղում (4:1)[18] կրած խոշոր հաշվով պարտությանը հաջորդել է այդ տարվա մեջ առանց հաղթանակների խաղերի ամենաերկար շարքը՝ 10 հանդիպում գոլերի 1:6 հարաբերությամբ։ Մոսկվայի «Սպարտակի» հետ ոչ-ոքի ավարտված խաղից (0:0) հետո «Կռիլյա Սովետով» ակումբի ղեկավարությունը որոշել է արմատական միջոցներ ձեռք առնել։ Դա դարձել է Յուրի Գազաևի ղեկավարությամբ անցկացված վերջին խաղը. «Կռիլյա Սովետով» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը երրորդ անգամ զբաղեցրել է Ալեքսանդր Տարխանովը[19], ով արդեն աշխատել էր Սամարայում 1999-2003 թվականներին, ինչպես նաև 2007 թվականի մրցաշրջանի վերջում, երբ փրկել էր թիմին Առաջին դիվիզիոն անցնելուց։ Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացվել է հուլիսի 31-ին մայրաքաղաքային «Դինամոյի» հետ. հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1:1)[20], սակայն արդեն այդ խաղում նկատվել է, որ սամարացիները շեշտը դնում են հարձակման վրա, ինչը չէր նկատվում նախորդ մարզչի օրոք. առաջնության առաջին շրջանում «Կռիլյա Սովետով» ակումբը փխել է ամենաքիչ թվով գոլերը[21]։ «Լոկոմոտիվ»[22] և «Տոմ»[23] ակումբների հետ ոչ-ոքի ավարտված խաղերին հաջորդել է պարտությունը «Թերեքի» դեմ տնային խաղում (1:3)[24]։ Այդ խաղից հետո «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցրել է վերջին՝ 16-րդ հորիզոնականը[25]։

«Կռիլյա Սովետով» ակումբը շարունակել է լուծել տրանսֆերային խնդիրները. ակումբ են տեղափոխվել Պավել Յակովլևը «Սպարտակից», Անտոն Սոսնինը «Զենիթից» և մակեդոնացի Արտիմ Պոլոժինը[26]։ «Ամկարի» դեմ խաղում կրած պարտությունից հետո Ալեքսանդր Տարխանովը որոշել է ակումբից հեռացնել երեք ֆուտբոլիստների՝ Ռուսլան Աջինջալին, Ալեքսանդր Բելոզյորովին և Սերգեյ Բուդիլինին։ Ըստ պաշտոնական ձևակերպման՝ նրանք հեռացվել են «սպորտային ձեռքբերումների վատացման ու իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար»[27]։ Չնայած առաջատար խաղացողների հեռանալուն՝ ակումբը անցկացրել է առանց պարտության չորս խաղ, ներառյալ հաղթանակները «Անժիի» (3:0)[28], «Ալանիայի» (3:2)[29], «Ռոստովի» (2:1)[30] նկատմամբ և ոչ-ոքին «Սիբիրի» (1:1)[31] դեմ խաղում։ Առավել հետաքրքիր են եղել Վլադիկավկազում ու Դոնի Ռոստովում անցկացված հանդիպումները։ «Ալանիայի» դեմ խաղում սամարացիները մինչև 74-րդ րապեն գրեթե ապահովել էին իրենց հաղթանակը Օլեգ Սամսոնովի, Իբրագիմ Ցալագովի ու Պավել Յակովլևի խփած գոլերի շնորհիվ, սակայն հակառակորդը երեք րոպեում խփել է երկու գոլ։ «Ռոստովի» դեմ անցկացված հաջորդ խաղի 10-րդ րոպեին Նենադ Ջորջևիչը բացել է խաղի հաշիվը։ 37-րդ րոպեին սամարացիների նախկին հարձակվող Ռոման Ադամովը գրավել է Էդուարդո Լոբոսի պաշտպանած դարպասը։ Այդ խաղում «Կռիլյա Սովետով» ակումբին հաղթանակ է պարգևել Պավել Յակովլևի հարվածը տոգանայինից։ Չորս հանդիպումներում հավաքած տասը միավորի շնորհիվ «Կռիլյա Սովետով» ակումբը բարձրացել է 12-րդ հորիզոնական։

Մրցաշրջանի ավարտին սամարացիներին սպասում էր հինգ խաղ երկրի առաջատար ակումբների՝ «Ռուբինի», ԲԿՄԱ-ի, «Սպարտակի», «Զենիթի» ու «Դինամոյի» դեմ։ Կազանի ակումբի դեմ խաղում կրած պարտությունից հետո «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է ԲԿՄԱ-ին (3:4)։ «Սպարտակի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին համարվել է դրական արդյունք։ «Դինամոյի» հետ խաղի մուտքն ակումբի ղեկավարության հանձնարարությամբ եղել է ազատ, և արդյունքում ռեկորդ է գրանցվել տվյալ մրցաշրջանում հանդիսատեսի թվով[32]։ «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է Մոսկվայի թիմին 1:0 հաշվով, իսկ վերջին տուրում Սանկտ Պետերբուրգում ապագա չեմպիոն «Զենիթի» դեմ անցկացված խաղն ավարտվել է ոչ-ոքի։ Արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը կարողացել է պահպանել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում։

Ռուսաստանի պատմության մեջ ֆուտբոլի ամենաերկար առաջնությունից առաջ «Կռիլյա Սովետով» ակումբը բավականին փոխեց իր կազմը։ Թիմը լքում են նրա կազմում ամենաշատը խաղացած երկու լեգեոներները՝ բրազիլացի Լեիլտոնը (2003 թվականին), որ պայմանագիր է կնքում Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի հետ, և չիլիացի Էդուարդո Լոբոսը (2005 թվականից), որ վերադարձել է հայրենիք։ Ակումբից հեռանում է նաև Պավել Յակովլևը. երիտասարդ հարձակվողը Սամարայի թիմին պգնել է պահպանել իր տեղը բարձրագույն դիվիզիոնում և ճանաչվել է ակումբի լավագույն խաղացող 2010 թվականին[33], սակայն առաջնության ավարտին վերադարձել է հարազատ «Սպարտակ»։ Չնայած ֆինանսակայն ոչ այնքան մեծ հնարավորություններին՝ թիմն ունեցել է նշանակալ համալրում։ Նորեկների մեծ մասը կազմել են երիտասարդ ու խոստումնալից խաղացողներ։ Ամենափորձառուներն էին 2010 թվականի աշխարհի առաջնության մասնակից, ալժիրցի դարպասապահ Ռաիս Մ’Բոլին, ուկրաինացի ունիվերսալ խաղացող Վլադիմիր Պրիյոմովը, որ չէր կարողացել հարմարվել «Շախտյորում», սլովենացի Նեյց Պեչնիկը և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Սիբիր» ակումբը լքած երկու ֆուտբոլիստները՝ Դմիտրի Մոլոշն ու ֆրանսիացի պաշտպան Թտիվ Ժոզեֆ-Ռենետը։ Ավելի ուշ թիմին է միացել նաև Օգնեն Կորոմանը, որ նախկինում նույնես հանդես էր եկել Սամարայի թիմի կամզում։

«Կռիլյա Սովետով» ակումբը առաջին տուրն սկսել է Նալչիկի «Սպարտակի» հետ արտագնա խաղով։ Նալչիկի խաղադաշտի անբարենպաստ վիճակի պատճառով հանդիպումը տեղափոխվել է Գրոզնի։ Խաղի ընթացքում երկու թիմերն էլ ստեղծել են հավասար քնաակությամբ գոլային պահեր, սակայն հանդիպման 89-րդ րոպեին «Կռիլյա Սովետով» թիմի ավագ Իվան Տարանովի կոպիտ խաղի պատճառով նշանակվել է 11 մետրանոց, որը հաջողությամբ իրացրել է բրազիլացի Լեանդրոն։

Սամարացիները պատրաստվում էին մրցաշրջանը բացել ԲԿՄԱ-ի հետ խաղով, սակայն խոտածածկի վիճակը գնահատվել է ոչ բավարար, և հանդիպումը տեղափոխվել է պահեստային օր[34]։ «Ամկարի» հետ հաջորդ խացն ավարտվել է 1:1 հաշվով։ Խաղադաշտի վիճակի պատճառով տեղափոխման վտանգի տակ է հայտնվում «Դինամոյի» հետ տնային խաղը, սակայն Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի համատեղ հանձնաժողովը թույլատրել է մարզադաշտում անցկացնել խաղը[35]։ Չնայած Սամարայում ամբողջ օրը տեղացած անձրևին՝ հավաքվել է շուրջ 15 000 հանդիսատես։ Թաց խոտածածկի պատճառով խաղն ստացվել է ոչ այնքան հետաքրքիր։ Հանդիպման արդյունքը որոշվել է 86-րդ րոպեին իրացված անկյունայինի շնորհիվ. Նենադ Ջորջևիչը խփել է հանդիպման միակ գոլը և հաղթանակ պարգևել «Կռիլյա Սովետով» ակումբին[36]։ Դրանից հետո «Կռիլյա Սովետով» ակումբն իր մարզադաշտում խաղացել է «Կրասնոդարի» դեմ (0:0)[37]։ «Զենիթի» դեմ արտագնա խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է 3:0 հաշվով, իսկ Կազանի «Ռուբին» ակումբի դեմ տնային և Տոմսկի ակումբի դեմ արտագնա խաղերն ավարտվել են ոչ-ոքի։

Մայիսի 15-25-ը «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է մոսկովյան երեք թիմերի՝ «Սպարտակին», «Դինամոյին» և ԲԿՄԱ-ին։ «Ռոստովի» դեմ խաղն ավարտվել է 2:2 հաշվվո։ Դրան հաջորդել է պարտությունը «Վոլգայի» դեմ արտագնա խաղում։ Հունիսի 14-ին «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է «Կուբանին» 1:0 հաշվով։ Գրոզնիում անցկացված խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվել է 2:0 հաշվով, իսկ «Մետալուրգում» անցկացված «Նալչիկ-Սպարտակի» դեմ խաղում՝ 0:2 հաշվով, ինչից հետո պաշտոնից ազատվել է Ալեքսանդր Տարխանովը, իսկ թիմը հայտնվել է վերջին հորիզոնականում։

Ակումբի նոր գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուներից (Անատոլի Բիշովեց, Ալեքսանդր Բորոդյուկ, Յուրի Կրասնոժան)[38] ակումբը գլխավորել համաձայնել է «Դինամոյի» նախկին մարզիչ Անդրեյ Կոբելևը։

2012 թվականի նոյեմբերի 15-ին պաշտոնից հեռացել է Կոբելևը։ Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Ցիգանկովը։ 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Գաջի Գաջիևը։ 2013 թվականի փետրվարին սամարացի փաստաբան Անդրեյ Պաշկովը հայտարարել է, որ ինքը գնել է ակումբը օֆշորային ընկերությունից 80 հազար ռուբլով[39]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ «Կռիլյա Սովետով» ակումբն զբաղեցրել է 14-րդ տեղը և անցել անցումային փլեյ օֆֆ։

Նալչիկի «Սպարտակի» հետ անցկացված երկու խաղերի արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը պահպանել է իր տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 2013/14 մրցաշրջանում[40]։ Սամարայում անցկացված առաջին հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով, իսկ Նալչիկում անցկացված պատասխան խաղը՝ 5:2 հաշվով։ «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում դուբլերով աչքի են ընկել Բենուա Անգբվան և Իգոր Պորտնյագինը։

2013 թվականի օգոստոսի 8-ին՝ 2013/14 մրցաշրջանի հինգ տուրից հետո, Գաջի Գաջիևը խզել է պայմանագիրը «Կռիլյա Սովետով» ակումբի հետ, քանի որ ստանձնում էր «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնը[41]։ Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվում Ալեքսանդր Ցիգանկովը, որի գլխավորությամբ ակումբը մրցաշրջանի երկրորդ կեսում կարողանում է հաղթել միայն մեկ խաղում (նաև 2 ոչ-ոքի և 8 պարտություն), իջնում վերջին հորիզոնականներ, սակայն ի վերջո հայտնվում է անցումային փլեյ օֆֆում։ Երկու խաղերի արդյունքներով «Կռիլյա Սովետով» ակումբը պարտվում է Մոսկվայի «Տորպեդոյին» և իր պատմության մեջ առաջին անգամ անցնում Ֆուտբոլի ազգային լիգա[42]։

«Կռիլյա Սովետով» ակումբն իր հովանավորության տակ է վերցնում Սամարայի մարզի նահանգապետ Նիկոլայ Մերկուշկինը։ Գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացվում է Դենիս Մասլովը, և նրա փոխարեն նշանակվում է 2005 թվականից ակումբում աշխատող Վիտալի Շաշկովը։ Առաջին անգամ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում արտասահմանցի մասնագետ՝ բելգիացի ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանկ Վերկաուտերենը։ Նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում թիմի կազմում։ Ակումբում են մնում երկար տարիներ նրա առաջատարները հանդիսացած Իվան Տարանովը, Սերգեյ Կորնիլենկոն և Իբրագիմ Ցալլագովը։ Մրցաշրջանի ընթացքում թիմը գտնվել է առաջին քառյակում, սակայն ցույց չի տվել հաստատուն ու վառ խաղ։ Գարնանը «Կռիլյա Սովետով» ակումբը խաղացել է հակառակորդներից ավելի վստահաբար և առաջ անցել «Անժիից»՝ արժանանալով Ֆուտբոլի Ազգային լիգայի ոսկե մեդալի։ Առաջնության արդյունքներով՝ «Կռիլյա Սովետով» ակումբը ուներ ամենաքիչ քանակի բաց թողնված գնդակները, իսկ նրա դարպասապահ Եվգենի Կոնյուխովը սահմանել է չոր շարքի (1149 րոպե) ռեկորդ Ռուսաստանի՝ իր նշանակությամբ երկրորդ լիգայում[43]։

«Կռիլյա Սովետով» ակումբը ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում

խմբագրել

ԽՍՀՄ առաջնություն

խմբագրել
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն

Ռուսաստանի առաջնություն

խմբագրել
Պրեմիեր Լիգա (Ռուսաստան)

«Կռիլյա Սովետով» ակումբի խաղերի միջին հաճախելիությունն ըստ մրցաշրջանների

խմբագրել

Սամարայի ֆուտբոլի թանգարան

խմբագրել

2008 թվականի հուլիսի 10-ին Սամարայում բացվել է Ռուսաստանում Սամարայի ֆուտբոլի առաջին հանրային թանգարանը, որի հավաքածուի մեծ մասը նվիրված է «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի պատմությանը[44]։

Ակումբի գույներն ու համազգեստը

խմբագրել
Կանաչ Սպիտակ Կապույտ

Պատմություն

խմբագրել

Նախապես ակումբի գույներն են եղել կապույտն ու սպիտակը, սակայն 2000 թվականին ավելացվել է կանաչը։ Այդ երեք գույները ներկայում ակումբի պաշտոնական գույներն են։ Հայրենական մեծ պատերազմից հետո ակումբի խաղացողների մարզաապիկները եղել են երկնագույն՝ խորհրդանշելով երկինքը, իսկ շորտերը՝ սև՝ խորհրդանշելով հողը։ Հետագայում մարզահագուստի գույնը բազմիցս փոխվել է լրիվ սպիտակից մինչև կապույտ ու սև։ 1990-ական թվականներին «Կռիլյա Սովետով» ակումբը հանդես է եկել սև-սպիտակ մարզահագուստով։ 2000 թվականին մարզաշապիկների վրա հայտնվել են սև շերտեր, իսկ 2000-ական թվականներին հիմնական մարզահագուստի շապիկը եղել է սպիտակ, շորտը՝ կապույտ՝ սև շերտերով։ Երկրորդ մարզահագուստի գույները քիչ են փոխվել. միաժամանակ օգտագործվել են մի քանի հավաքածուներ՝ լրիվ կապույտ, սև կապույտ շերտերով, արծաթագույն-սև։ 2005 թվականին «Կռիլյա Սովետով» ակումբը խաղացել է երկնագույն մարզահագուստով, իսկ պահեստային համազգեստը կազմված է եղել սպիտակ մարզաշապիկից ու երկնագույն շորտից։ Սակայն հետո սամարացիները վերադարձել են արդեն ավանդական դարձած կապտասպիտակ մարզահագուստին։ 2008 թվականին թիմն սկսել է ելույթ ունենալ երկնագույն մարզաշապիկներով ու սև շորտերով։ Մարզահագուստի այդ գույներն էլ օգտագործվում են ներկայում։

Հանդերձանք և հովանավորներ

խմբագրել
Տարի Համազգեստի արտադրող Տարի Հովանավոր
1993 Uhlsport 1993 Авиабанк
1994-1999 Adidas 1994
1995-1999 առանց հովանավորի
2000-2001 Lotto 2000 Сибирский алюминий
2001 առանց հովանավորի
2002-2005 Umbro 2002-2005
2005[45] МегаФон
2006 Adidas 2006 առանց հովանավորի
2007-2008 Umbro 2007
2008 Ростехнологии
2009-2010 Nike 2009-2010
2011-2013 Umbro 2011 առանց հովանավորի
2011-2012[46] Волгоспецстрой[47]
2012-2013 առանց հովանավորի
2013- Nike[48] 2013-2017
2017- БК Леон[49]

Մարզադաշտ և երկրպագուներ

խմբագրել

«Կռիլյա Սովետով» ակումբն իր տնային խաղերն անցկացնում է «Մետալուրգ» մարզադաշտում։ 2004 թվականին «Մետալուրգը» դարձել է ամենաշատ հանդիսատեսն ունեցած ֆուտբոլային մարզադաշտն Արևելյան Եվրոպայում[50]։ Սամարայի ակումբի երկրպագուներն ընկերական հարաբերություններ ունեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի երկրպագուների հետ[51]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
    ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ - 1953
    ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ - 1964

Ազգային առաջնություններ

խմբագրել

Ռուսաստանի առաջնություն

  •   Բրոնզե մեդալակիր (1) – 2004

ԽՍՀՄ Առաջին լիգա / Ֆուտբոլի ազգային լիգա

  •   Հաղթող (6) – 1945, 1956, 1961, 1975, 1978, 2014/2015

ԽՍՀՄ գավաթ / Ռուսաստանի գավաթ

  •   Եզրափակչի մասնակից (3) – 1952/1953, 1963/1964, / 2003/2004

ՌՍՖՍՀ առաջնություն

  •   Հաղթող (3) – 1961, 1983, 1991
  •   Բրոնզե մեդալակիր (2) – 1984, 1986

Համամիութենական կոմիտեի մրցանակ

  •   Բրոնզե մեդալակիր (1) – 1952

Այլ պարգևներ

խմբագրել

«Гроза авторитетов» մրցանակ

  •   Հաղթող (1) – 1976 (գարուն)

Պրոգրեսների գավաթ

  •   Հաղթող (1) – 1976 (գարուն)

Խաղացողների ձեռքբերումներ

խմբագրել

Եվրագավաթներ

խմբագրել
  • Ակումբի կազմում ամենաշատ խաղերը ՈՒԵՖԱ մրցաշարերում - Անտոն Բոբյոր (10)
  • Լավագույն ռմբարկուները եվրագավաթներում - Անտոն Բոբյոր, Բաբա Ադամու (յուրաքանչյուրը՝ 3)

ԽՍՀՄ առաջնություններ

խմբագրել
  • Ակումբի կազմում ամենաշատ խաղերը ԽՍՀՄ առաջնություններում
բոլոր դիվիզիոններում – Վալերյան Պանֆիլով (413 խաղ)
բարձրագույն դիվիզիոնում – Բորիս Վալկով (257 խաղ)
  • Լավագույն ռմբարկու ԽՍՀՄ առաջնություններում
բոլոր դիվիզիոններում – Ռավիլ Արյապով (105 գոլ)
բարձրագույն դիվիզիոնում – Բորիս Կազակով (61 գոլ)
  • Լավագույն ռմբարկու մեկ մրցաշրջանում
բոլոր դիվիզիոններում – Վլադիմիր Կորոլև (1989) – 28 գոլ
բարձրագույն դիվիզիոն – Ալեքսանդր Գուլևսկի (1950), Բորիս Կազակով (1962, 1963) – յուրաքանչյուրը 16 գոլ

Ռուսաստանի առաջնություններ

խմբագրել
  • Ակումբի կազմում ամենաշատ խաղերը Ռուսաստանի առաջնություններում – Անտոն Բոբյոր (263 խաղ)
  • Լավագույն ռմբարկու Ռուսաստանի առաջնություններում – Անդրեյ Կարյակա (49 голов)
  • Ամենաշատ գոլերը մեկ մրցաշրջանում – Անդրեյ Կարյակա (17 գոլ, 2004)
  • «33 լավագույնների» ցանկում ընդգրկված ֆուտբոլիստներ
1997 – Վիկտոր Բուլատով
2001 – Եվգենի Բուշմանով, Անդրեյ Կոնովալով, Անդրեյ Կարյակա, Անդրեյ Տիխոնով
2002 – Անդրեյ Կարյակա
2003 – Անդրեյ Կարյակա
2004 – Անդրեյ Կարյակա, Ալեքսանդր Անյուկով
2005 – Ալեքսանդր Անյուկով
  • «Առաջին հնգյակ 2010» մրցանակի դափնեկիրներ – Պավել Յակովլև

Ռուսաստանի պատմության լավագույն ռմբարկուներ (1992 թվականից)

խմբագրել

Ռեկորդակիր բոլոր պաշտոնական մրցաշարերում (Ռուսաստանի Պրեմիեր լիգա, Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի գավաթ, ՈՒԵՖԱ գավաթ, Ինտերտոտո գավաթ, Եվրոպայի լիգա, Ֆուտբոլի ազգային լիգա, անցումային խաղեր) 1992 թվականից ի վեր խփած գոլերի քանակով

Խաղացող Գոլեր
1   Անդրեյ Կարյակա 56
2   Սերգեյ Կորնիլենկո 36
3   Անտոն Բոբյոր 35
4   Ռոբերտաս Պոշկուս 31
5   Գառնիկ Ավալյան 29
6   Անդրեյ Տիխոնով 28
7   Զուրաբ Ցիկլաուրի 28
8   Վիտալի Սաֆրոնով 26
9   Եվգենի Սավին 23
10   Մարկո Տոպիչ 20

Ներկա կազմ

խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
14   ԴՊ Եվգենի Կոնյուխով
28   ԴՊ Արտյոմ Լեոնով
88   ԴՊ Վիտալի Շիլնիկով
3   ՊՇ Դմիտրի Յատչենկո
4   ՊՇ Իվան Տարանով  
5   ՊՇ Ալի Գաջիբեկով
15   ՊՇ Գեորգի Զոտով
24   ՊՇ Կիրիլ Գոցուկ
40   ՊՇ Սերգեյ Բոժին
42   ՊՇ Միխայիլ Տիխոնով
2   ԿՊ Եվգենի Բաշկիրով
7   ԿՊ Պավել Գոլիշև
Դիրք Խաղացող
9   ԿՊ Ալան Չոչիև
10   ԿՊ Ազեր Ալիև
20   ԿՊ Սրջան Միյաիլովիչ
21   ԿՊ Վյաչեսլավ Զինկով
27   ԿՊ Դանիլ Կլյոնկին
31   ԿՊ Դենիս Տկաչուկ
64   ԿՊ Օլեգ Լանին
77   ԿՊ Սվյատոսլավ Գեորգիևսկի
78   ԿՊ Գենադի Կիսելյով
8   ՀՐ Սերգեյ Կորնիլենկո
22   ՀՐ Սերգեյ Սամոդին
98   ՀՐ Իլյա Վիզնովիչ

Ղեկավարություն, մարզչական շտաբ

խմբագրել

Ղեկավարություն

խմբագրել
  • Տնօրենների խորհրդի նախագահ – Դմիտրի Շլյախտին
  • Գլխավոր տնօրեն – Վիտալի Շաշկով
  • Գլխավոր տնօրենի տեղակալ – Զուրաբ Ցիկլաուրի
  • Ֆինանսական տնօրեն – Իգոր Պովարով
  • Մամուլի խոսնակ – Մաքսիմ Սեստնով
  • Թիմի ղեկավար – Վալերի Ռեպին

Հիմնական մարզչական կազմ

խմբագրել
  • Գլխավոր մարզիչ – Անդրեյ Տիխոնով
  • Մարզիչ – Յոզեֆ Դարդեն
  • Մարզիչ – Յոհաննես Վիսեր
  • Ֆիզիկական պատրաստության մասնագետ – Օլեգ Սամատով
  • Բժիշկ – Կյուրի Չաչաև
  • Մասաժիստ – Անատոլի Մախով
  • Դարպասապահների մարզիչ – Յուրի Շիշկին

Գլխավոր մարզիչներ

խմբագրել
  •   Ալեքսանդր Աբրամով (1947-1952)
  •   Պյոտր Բուրմիստրով (1953-1954)
  •   Վյաչեսլավ Սոլովյով (1954-1957)
  •   Ալեքսանդր Աբրամով (1958-1960)
  •   Վիկտոր Կարպով (1961-1969)
  •   Վսեվոլոդ Վլինկով (1969-1971)
  •   Գենադի Սարիչև(1972)
  •   Վիկտոր Կիրշ (1973-1977)
  •   Ալեքսանդր Գուլևսկի (1978)
  •   Վիկտոր Կիրշ (1979)
  •   Ալֆրեդ Ֆեոդորով (1980)
  •   Բորիս Ստրելցով (1981)
  •   Գենադի Սարիչև (1981-1985)
  •   Վալերյան Պանֆիլով (1985)
  •   Վիկտոր Լուկաշենկո (1986-1988)
  •  /  Վիկտոր Անտիխովիչ (1989-1993)
  •   Վալերի Բոգդանով (1994)
  •   Անատոլի Կիկին (1994)
  •   Ալեքսանդր Ավերյանով (1994-1998)
  •   Ալեքսանդր Տարխանով (1999-2003)
  •   Գաջի Գաջիև (2003-2006)
  •   Սերգեյ Օբորին (2007)
  •   Ալեքսանդր Տարխանով (2007)
  •   Լեոնիդ Սլուցկի (2008-2009)
  •   Յուրի Գազաև (2009-2010)
  •   Ալեքսանդր Տարխանով (2010-2011)
  •   Անդրեյ Կոբելև (2011-2012)
  •   Ալեքսանդր Ցիգանկով (պաշտոնակատար, 2012)
  •   Գաջի Գաջիև (2012-2013)
  •   Ալեքսանդր Ցիգանկով (2013-2014)
  •   Վլադիմիր Կուխլևսկի (պաշտոնակատար, 2014)
  •   Ֆրանկ Վերկաուտերեն (2014-2016)
  •   Վադիմ Սկրիպչենկո (2016-2017)

Հայտնի ֆուտբոլիստներ

խմբագրել

Ցանկում ներկայացված են «Կռիլյա Սովետով» ակումբի առավել հայտնի ֆուտբոլիստները, որ խաղացել են թիմում նրա հիմնադրման օրվանից մինչև 2017 թվականը։

  •   Կոնստանտին Կրիժևսկի
  •   Վիկտոր Կարպով
  •   Վիկտոր Վորոշիլով
  •   Գալիմզյան Խուսաինով
  •   Բորիս Կազակով
  •   Անատոլի Ֆետիսով
  •   Ռավիլ Արյապով
  •   Վալերյան Պանֆիլով
  •   Եվգենի Լովչև
  •  /  Վադիմ Լոսև
  •  /  Վասիլի Ժուպիկով
  •  /  Վիկտոր Գաուս
  •  / Ռուստյամ Ֆախրուտդինով
  •   Օմարի Թեթրաձե
  •   Եվգենի Խառլաչյով
  •   Վիկտոր Բուլատով
  •   Զուրաբ Ցիկլաուրի
  •   Ռամիզ Մամեդով
  •   Վասիլի Կուլկով
  •   Սերգեյ Իգնաշևիչ
  •   Անդրեյ Տիխոնով
  •   Ալեքսանդր Անյուկով
  •   Ալեքսանդր Բորոդյուկ
  •   Անդրեյ Կարյակա
  •   Անտոն Բոբյոր
  •   Վլադիսլավ Ռադիմով
  •   Եվգենի Բուշմանով
  •   Ալեքսանդր Ցիգանկով
  •   Դենիս Կոլոդին
  •   Անդրեյ Կանչելսկիս
  •   Ռուսլան Աջինջան
  •   Օլեգ Իվանով
  •   Իվան Տարանով
  •   Ռոման Ադամով
  •   Իբրագիմ Ցալլագով
  •   Իգոր Սեմշով
  •   Սթիվ Ժոզեֆ-Ռենետ
  •   Յոան Մոլլո
  •   Անաս Մախլյուֆ
  •   Օ Բոմ Սոկ
  •   Ռաիս Մ’Բոլի
  •   Բաբա Ադամու
  •   Բենուա Անգբվա
  •   Սերժ Բրանկո
  •   Պատրիկ Օվիե
  •   Մեթյու Բուտ
  •   Լեանդրո Սամարոնի
  •   Անժելո
  •   Գաուշու
  •   Մոյզես
  •   Սոուզա
  •   Լեիլտոն
  •   Կատանյա
  •   Բրունո Տելես
  •   Նադսոն
  •   Էդուարդո Լոբոս
  •   Խուան Կառլոս Էսկոբար
  •   Լուիս Կաբալերո
  •   Շելդոն Բատո
  •   Ջանի Բրունո
  •   Քրիստիան Պասկուատո
  •   Միլան Ռոդիչ

«Կռիլյա Սովետով» ակումբի խաղացողները միջազգային խոշոր մրցաշարերում

խմբագրել
Մրցաշար Մասնակիցներ
  Ասիայի գավաթ 2000   Միրջալոլ Կասիմով
  Եվրոպայի առաջնություն 2004   Ալեքսանդր Անյուկով
  Անդրեյ Կարյակա
  Ասիայի գավաթ 2004   Ալեքսեյ Պոլյակով
  Աֆրիկայի ազգերի գավաթ 2006   Բաբա Ադամու
  Բենուա Անգբվա
  Աշխարհի առաջնություն 2006   Անդրեյ Գուսին
  Աֆրիկայի ազգերի գավաթ 2008   Բենուա Անգբվա  
    Եվրոպայի առաջնություն 2008   Օլեգ Իվանով  
  Օլիմպիական խաղեր 2012   Սերգեյ Կորնիլենկո
  Աֆրիկայի ազգերի գավաթ 2013   Ռաիս Մ’Բոլի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Крылья Советов» · Футбольный клуб «Крылья Советов» (Самара, Россия)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Крылья Советов» и «Интер» согласовали план сотрудничества
  3. Тяжёлое положение «Крыльев Советов»
  4. «Крылья Советов»-«Наутико»
  5. «Крылья Советов»-«Силкеборг»
  6. Рамон в «Крыльях Советов»
  7. Игнатьев — в «Локомотиве»
  8. Стрелков в «Крыльях Советов»
  9. Поражение «Крыльев Советов»
  10. «Локомотив»-«Крылья Советов»
  11. «Крылья Советов»-«Томь»
  12. «Терек»-«Крылья Советов»
  13. «Крылья Советов»-«Сатурн»
  14. «Спартак-Нальчик»-«Крылья Советов»
  15. «Крылья Советов»-«Амкар»
  16. «Анжи»-«Крылья Советов»
  17. «Крылья Советов»-«Алания»
  18. «Сибирь»-«Крылья Советов»
  19. «В «Крыльях Советов» смена тренера». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Динамо»-«Крылья Советов»
  21. Таблица чемпионата по итогам первого тура
  22. «Крылья Советов»-«Локомотив»
  23. «Томь»-«Крылья Советов»
  24. «Крылья Советов»-«Терек»
  25. Таблица первенства после 18 туров
  26. ««Крылья Советов» дозаявили трёх игроков». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «Крылья Советов» расстаются с тремя своими футболистами
  28. «Крылья Советов»-«Анжи»
  29. «Алания»-«Крылья Советов»
  30. «Ростов»-«Крылья Советов»
  31. «Крылья Советов»-«Сибирь»
  32. «Крылья Советов»-«Динамо»
  33. «Яковлев признан лучшим игроком «Крыльев» 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  34. Игра «Крылья Советов» – ЦСКА перенесена на резервный день
  35. «Крылья Советов» сыграют с «Локомотивом» в Самаре
  36. «Крылья Советов»-«Локомотив»
  37. «Крылья Советов»-«Краснодар»
  38. «РегионСамара.ру / Новости Самары / «Крылья Советов» может возглавить Анатолий Бышовец». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  39. ««Крылья Советов» выявили владельца» (Russian). Коммерсантъ. 19 февраля 2013.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Самарские «Крылья Советов» сохранили прописку в РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  41. ФК «Крылья Советов» расторг контракт с Гаджи Гаджиевым из-за его ухода в ФК «Анжи»
  42. «Крылья Советов» впервые в истории вылетели из высшей лиги чемпионата России
  43. «Голкипер «Крыльев Советов» Конюхов продлил рекордную «сухую» серию | Футбол — Eurofootball». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  44. Музей футбола открылся в Самаре(չաշխատող հղում)
  45. «Крылья Советов»-«Томь», 3 тур ЧР-2005
  46. «Крылья Советов»-«Рубин», 7 тур ЧР-2011/12
  47. ЗАО «Волгоспецстрой» - титульный спонсор ПФК «Крылья Советов»
  48. «Крылья» будут играть в наступающем сезоне в форме от Nike
  49. «БК ЛЕОН – официальный партнер ПФК «Крылья Советов»». www.KC-CAMAPA.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  50. «Болельщики «Крыльев Советов»». Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին. Վերցված է 2017-08-11-ին.
  51. «Фанатские движения». rusfan.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռիլյա Սովետով» հոդվածին։