Ալեքսանդր Անյուկով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Գենադևիչ Անյուկով (սեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[1][2][3], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Զենիթ» ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտպան։

Ալեքսանդր Անյուկով
Александр Анюков
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1982(1982-09-28)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 87 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Զենիթ
Համար 2
Պատանեկան կարիերա
1988-2000 Ռուսաստան Վոսխոդ (Սամարա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով 89 (4)
2000  Ռուսաստան Կռիլյա Սովետով-2 18 (1)
2005-մ.հ. Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 242 (10)
Ազգային հավաքական
2003 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (0)
2004-2013 Ռուսաստան Ռուսաստան 77 (1)[4]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

«Զենիթի» կազմում չորս անգամ դարձել է չեմպիոն, չորս անգամ նվաճել է Ռուսաստանի սուպերգավաթը, դարձել է Ռուսաստանի գավաթակիր (2010 թվական), ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2008 թվական)։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Անյուկովը ծագումով Կույբիշևից են (ներկայում` Սամարա)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է ավագ եղբոր՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ալեքսեյի ( «Լադա-ՍՕԿ», «Յունիթ») օրինակին հետևելով։ Վեց տարեկան հասակում սկսել է հաճախել խուտբոլի խմբակ, «Սամարեց» ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի մանկական ֆուտբոլային լիգայի չեմպիոն 1994 և 1995 թվականներին։ 2000 թվականի մրցաշրջանն սկսել է երկրորդ դիվիզիոնում «Կռիլյա Սովետով-2» (18 խաղ, 1 գոլ) ակումբում՝ հանդես գալով լիբերոյի դիքում։ Այս մրցաշրջանում պաշտպանը գրավել է Ալեքսանդր Տարխանովի ուշադրությունը և սկսել է մարզվել Սամարայի ակումբի հիմնական կազմի հետ։ 2000 թվականի սեպտեմբերի 10-ին առաջին անգամ խաղացել է հիմնական թիմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության Սոչիի «Ժեմչուժինա» ակումբի դեմ խաղին։

«Կռիլյա Սովետով» խմբագրել

Ազգային առաջնություններում իր նորամուտը Ալեքսանդր Անյուկովը նշել է 2000 թվականի հոկտեմբերի 14-ին «Կռիլյա Սովետով»–«Զենիթ» խաղում։ Սամարայի ակումբի կազմում նա անցկացրել է 71 հանդիպում Ռուսաստանի առաջնությանում՝ խփելով 3 գոլ։

«Զենիթ» խմբագրել

2005 թվականի հուլիսին, երբ Սամարայի ակումբը ճգնաժամի մեջ էր, Ալեքսանդր Անյուկովը 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբ, որի գլխավոր մարզիչը եղել է Վլաստիմիլ Պետրժելան[5]։ Ղեկավարության հորդորներն ու փոխնահանգապետի անձնական ուղերձը չեն փոխում խաղացողի որոշումը՝ տեղափոխել Սանկտ Պետերբուրգ (թեև ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա ավելի շահավետ առաջարկ էր ստացել Մոսկվայի «Դինամո» ակումբից)։

2016 թվականի մարտի 9-ին Ալեքսանդր Անյուկովը «Զենիթի» կազմում անցկացրել է իր 90-րդ հանդիպումը Եվրագավաթի մրցաշարերում, ինչը ռեկորդային է ակումբի համար։

Հավաքականում խմբագրել

Ալեքսանդր Անյուկովը խաղացել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների կազմում, 2004 թվականից պարբերաբար հրավիրվել է երկրի ազգային հավաքական։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում նա մասնակցել է Ռուսաստանի ազգային հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին, որոնց ընթացքում կատարել է երկու գոլային փոխանցում[6]։

Գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում խմբագրել

Ամսաթիվ Հորիզոնական Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 8 հունիսի, 2005 Բորուսիա պարկ, Մյոնխենգլադբախ, Գերմանիա   Գերմանիա 1:0 2:2 ընկերական խաղ

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Կռիլյա Սովետով (Սամարա) Պրեմիեր լիգա 2000 6 0 2 1 8 1
2001 11 0 2 0 13 0
2002 10 1 1 0 11 1
2003 18 1 3 0 21 1
2004 29 2 8 0 37 2
2005 15 0 4 0 19 0
Ընդհանուր 89 4 20 1 109 5
  Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) Պրեմիեր լիգա 2005 11 1 1 0 8 0 20 1
2006 25 1 6 0 6 0 37 1
2007 22 2 6 0 8 0 36 2
2008 26 3 1 0 15 1 42 4
2009 27 1 2 0 5 0 34 1
2010 27 1 3 0 6 0 36 1
2011/12 37 1 5 0 11 0 53 1
2012/13 22 1 4 0 9 0 35 1
2013/14 14 0 2 0 6 0 22 0
2014/15 17 0 2 0 9 0 28 0
2015/16 15 0 3 0 7 0 25 0
2016/17 6 0 2 0 2 0 10 0
Ընդհանուր 250 11 37 0 92 1 379 12
Ամբողջ կարիերա 339 15 57 1 92 1 488 17

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Զենիթ»
  •   ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր - 2008
  •   ՈՒԵՖԱ գավաթակիր - 2008
  •   Ռուսաստանի չեմպիոն (4) - 2007, 2010, 2012, 2015
  •   Ռուսաստանի գավաթակիր - 2010, 2016
  •   Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2008, 2011, 2015, 2016
  •   Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2013, 2014
  •   Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2009, 2016
  «Կռիլյա Սովետով»
  •   Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2004
  • Ընդհանուր՝ 12 տիտղոս

  Ռուսաստանի հավաքական

  •   Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008

Անհատական խմբագրել

  • Ընդգրկվել է Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (9) - № 1 (2008, 2009, 2010, 2011/2012, 2012/2013); № 2 (2005, 2006, 2007); № 3 (2004)
  • Իգոր նետոի ակումբի անդամ - 2010
  • «Զենիթի» գվարդյականների ակումբի անդամ[7]
  • «Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն-20 տարի» մրցության ժյուրիի կողմից ճանաչվել է 1992-2012 թվականների լավագույն աջ պաշտպան[8]։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (25 դեկտեմբերի, 2008) – ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած ներդրման համար[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Հավաքականում անցկացրած խաղերի թվում ներառված է Ռուսաստան-Լիտվա ընկերական խաղը (0:0), որ անցկացվել է 2012 թվականի մայիսի 29-ին և չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի պաշտոնական խաղերի գրանցամատյանում։
  5. Информация о трансферах
  6. Статистика Анюкова на Евро-2008(չաշխատող հղում)
  7. «Клуб гвардейцев «Зенита»».
  8. Sportbox.ru: «Тихонов — лучший ֆուտբոլист России за 20 лет!». 20.03.2013
  9. «Приказ о присвоении спортивного звания «Заслуженный мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Անյուկով» հոդվածին։