Իրժի Յարոշիկ
Իրժի Յարոշիկ (չեխ․՝ Jiří Jarošík, հոկտեմբերի 27, 1977[1][2][3][…], Ուստի նադ Լաբեմ, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]), չեխ նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Չեմպիոն է դարձել չորս երկներում՝ Չեխիայում, Ռուսաստանում, Անգլիայում և Շոտլանդիայում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չեխիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1977[1][2][3][…] (47 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուստի նադ Լաբեմ, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2] | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 196 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 89 կգ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սլովան (Լիբերեց) | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | մարզիչ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրել2003 թվականին դարձավ ԲԿՄԱ (Մոսկվա) ակումբի խաղացող՝ «բանակայինների» կողմից գնվելով $ 3,7 միլիոնով, ինչը ռեկորդային գումար էր այդ ժամանակվա Ռուսաստանի համար[4]։ Ակումբի կազմում հանդես է եկել մինչև 2005 թվականը և 2003 թվականին դարձել Ռուսաստանի չեմպիոն։ 2004 թվականին նվաճել է Ռուսաստանի Սուպերգավաթը[5]։ Երկու անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ զբաղեցնելով № 2 հորիզոնականը (2003, 2004)։ 2003 թվականի հունիսի 30-ին հանդես է եկել Ռուսաստանի առաջնության լեգեոներների հավաքականում։
2005 թվականին տեղափոխվել է լոնդոնյան «Չելսի» ակումբ 8 միլիոն եվրոյով, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմել է տարեկան շուրջ 2 միլիոն եվրո[6]։ Մրցաշրջանի արդյունքով չեխն իր ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն[7], բայց «կապույտների» կազմում անցկացրել է ընդամենը երեք խաղ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այդ պատճատով վարձավճարով ուղարկվել է «Բիրմինգհեմ» ակումբ[8]։ Այս անգլիական ակումբի համար նա 24 խաղում խփել է 5 գոլ, իսկ նրանից հետո, երբ թիմն անցել է երկրորդ դիվիզիոն, ֆուտբոլիստը վերադարձել է Լոնդոն և անմիջապես տեղափոխվել շոտլանդական «Սելտիկ» ակումբ[9]։ «Կելտերի» ակումբի կազմում անցկացրած առաջին խաղում Յարոշիկը խփել է իր առաջին գոլը այդ ակումբում[10]։ 2007 թվականի արդյունքներով նա դարձել է Շոտլանդիայի չեմպիոն[11]։ Իր ակումբի հետ Յարոշիկը կարողացել է հասնել Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ՝ հաղթելով Մոսկվայի «Սպարտակին»[12]։
2008 թվականին փետրվարից մինչև 2009 թվականի դեկտեմբեր հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Կռիլյա Սովետով» (Սամարա) ակումբի կազմում, որը հունվարի 31-ին ձևակերպել է Յարոշիկի տեղափոխությունը «Սելտիկից» 1 մլն եվրոյի դիմաց[13] և խաղացողի հետ երկու տարվա պայմանագիր կնքել[14]։ 2008 թվականի մայիսի 2-ին նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում՝ մասնակցելով Ռուսական առաջնության՝ «Ամկար» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2։0 հաշվով։ «Սամարացիների» կազմում հանդես գալու ընթացքում տվել է սկանդալային հարցազրույց «Սպորտ-Էքսպրես» թերթին՝ հայտարարելով, որ մի քանի ամիս ֆուտբոլիստներին չի վճարվել նրանց աշխատավարձերն ու պարգևավճարները[15], ինչի համար ակումբը նրան տուգանել է 400 հազար դոլար[16] և սպառնացել խզել պայմանագիրը[17]։ Սեզոնի վերջում նա հեռացել է սամարական ակումբից[18], որը նրան պարտք է մնացել 1 մլն դոլար։
2010/11 մրցաշրջանում Յարոշիկը խաղացել է «Սարագոսա» ակումբում[19]։ Սակայն նա հեռացել է ակումբից, քանի որ ակումբն իրեն պարտք էր աշխատավարձի 80%-ի չափով (իսպանական լրատվամիջոցների համաձայն` առնվազն 171 հազար եվրո)[20]։
2011 թվականին օգոստոսի 12-ին ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է կնքել Պրահայի «Սպարտայի» հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ[21][22][23]։ Չեխական ակումբը հասել է 2012/13 Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվել է Յարոշիկի նախկին ակումբին՝ մրցաշարի ապագա հաղթող «Չելսիին»[24]։ 2013 թվականին ամռանը Պրահայի ակումբի ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը 35-ամյա կիսապաշտպանի հետ և նրան հնարավորություն է տվել նոր ակումբ փնտրել[25]։
Արդյունքում Յարոշիկը վերադարձել է Իսպանիա, որտեղ խաղացել է Սեգունդայում՝ «Ալավեսի» կազմում[26]։
Անձնական կյանք
խմբագրել2014 թվականի ապրիլի 29-ին ծնվել է Իրժի Յարոշիկի ու Զլատայի ավագ դուստրը՝ Սոֆյան։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ծնվել է նրանց երկրորդ դուստրը՝ Վիկտորյան։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ակումբային
- Չեխիայի չեմպիոն (4) – 1997, 2000, 2001, 2003
- Ռուսաստանի չեմպիոն – 2003
- Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն– 2004/05
- Շոտլանդիայի չեմպիոն – 2007
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2004
- Անձնական
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (2) – № 2 (2003, 2004),
- «Ոսկե պայտ» մրցանակաբաշխության շրջանակներում 2003 թվականին ստացել է «Բրոնզե պայտ» և 2004 թվականին՝ «Արծաթե պայտ»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ самая дорогая покупка российскими клубами за всю историю
- ↑ «Ярошик Иржи | ЦСКА. Профессиональный Футбольный Клуб». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ярошик перешёл в «Челси» за €8 млн
- ↑ Ярошик: из ЦСКА в «Челси» перешёл не напрасно
- ↑ Ярошик перешёл в «Бирмингем»
- ↑ Иржи Ярошик рад переходу в шотландский «Селтик»
- ↑ Ярошик забил в первом же матче за «Селтик»
- ↑ После Чехии, России и Англии Ярошик выиграл чемпионат Шотландии
- ↑ Полузащитник «Селтика» Иржи Ярошик: На нашем месте мог бы быть «Спартак»
- ↑ «Рособоронэкспорт» выкупил у «Селтика» Иржи Ярошика
- ↑ Иржи Ярошик стал игроком «Крыльев Советов»
- ↑ Ярошик: некоторым ребятам «Крылья» должны большие деньги
- ↑ Ярошик: за то интервью меня оштрафовали на $ 400 тыс.
- ↑ «Крылья Советов» могут разорвать контракт с Ярошиком
- ↑ Ярошик и Коллер поблагодарили самарских болельщиков
- ↑ «Ярошик подписал контракт с «Сарагосой»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ярошик: «Сарагоса» должна мне 80 % зарплаты
- ↑ «Jiří Jarošík se vrací do Sparty» (չեխերեն). Oficiální stránky prvoligového fotbalového klubu AC Sparta Praha. 13.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Těším se na atmosféru i na evropské poháry» (չեխերեն). Oficiální stránky prvoligového fotbalového klubu AC Sparta Praha. 13.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Jarosik zu Sparta Prag» (գերմաներեն). transfermarkt.de. 13.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Челси» пробился в 1/8 финала Лиги Европы, сыграв вничью со «Спартой»
- ↑ «Спарта» не стала продлевать контракт с Ярошиком
- ↑ Иржи Ярошик будет играть за «Алавес»
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը «Կռիլյա Սովետով» ակումբի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Ярошик: «Я мыл за старшими бутсы, носил ворота. Молодым не помешало бы» РБК, 4 августа 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրժի Յարոշիկ» հոդվածին։ |