Նիկիտա Սիմոնյան

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նիկիտա Պողոսի Սիմոնյան (հոկտեմբերի 12, 1926(1926-10-12)[2][3], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954)։ Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր[4]։ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ.

Նիկիտա Սիմոնյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մկրտիչ Պողոսի Սիմոնյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1926 (97 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Արմավիր (քաղաք Ռուսաստանում), Ռուսաստանի ԽՍՖՀ
Հասակ 1.72 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստանի Դաշնության
ֆուտբոլային միության փոխնախագահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1944—1945
1946—1948
1949—1959
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Սուխումի)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով (Սամարա)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
? (?)
52 (9)
213 (133)[1]
Ազգային հավաքական
1954-1958 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 20 (10)
Մարզչական կարիերա
1960–1965
1967–1972
1973–1974
1977–1979
1980–1981
1984–1985
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ (ֆուտբոլային ակումբ)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չեռնոմորեց (Օդեսա)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ (ֆուտբոլային ակումբ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[5]։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[6]։

Կենսագրություն խմբագրել

Մարզական հաջողություններ որպես ֆուտբոլիստ խմբագրել

  • Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ
  • ԽՍՀՄ չեմպիոն։ (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1952), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1953), [[ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1956), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1958)
  • ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1950), (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1958)

Մարզական հաջողություններ որպես մարզիչ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սպարտակն ամբողջությամբ՝ Պատմությունն անուններով» գրքում (Մոսկվա 2005) նշվում է, որ Նիկիտա Սիմոնյանը Սպարտակում հանդես գալու տարիներին խաղացել է 215 խաղ և դարձել 135 գնդակի հեղինակ
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. Медведев наградил Симоняна орденом «За заслуги перед Отечеством»
  5. 5,0 5,1 Ն. Պ. Սիմոնյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  6. 6,0 6,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Սիմոնյան» հոդվածին։